Սեն Ժերմեն դե Պրե աբբայություն ( ֆր.՝ l'abbaye de Saint-Germain-des-Près, «Սեն Ժերմենի վանք») - Բենեդիկտյան աբբայություն ; Փարիզի ամենահին աբբայությունը, ռոմանական ճարտարապետության հուշարձան; գտնվում է Սենի ձախ ափին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-րդ թաղամասում։ Համարվում է Փարիզում ներկայումս գոյություն ունեցող պաշտամունքային կառույցներից ամենահինը[2]

Սեն Ժերմեն դե Պրե
ֆր.՝ l'abbaye de Saint-Germain-des-Prés
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և կրոնական համայնք
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 6-րդ շրջան[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմՓարիզի արքեպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Կազմված էÉglise Saint-Germain-des-Prés?
Ժառանգության կարգավիճակmonument historique inscrit?[1]
ՆվիրվածGermain of Paris?
ՀիմնադիրChildebert I?
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված6-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Abbaye de Saint-Germain-des-Prés Վիքիպահեստում
eglise-saintgermaindespres.fr(ֆր.)

Սկզբնապես ընկած է եղել Փարիզի պարիսպներից դուրս՝ լե Պրե անվանումով հայտնի ձախափնյա դաշտերում։ Միջնադարում համարվել է հարուստ ու կարևոր կրոնա-մշակութային կենտրոն՝ հռչակված իր պատկերազարդ ձեռագրերով, դպրությամբ, գիտնականներով։ Բացի այդ, եղել է Գերմանուսի, Խիլդեբերտի և մերովինգյան այլ արքաների շիրմատուն[3][4]։

1953 թվականից  հանդիսանում է Ֆրանսիայի պատմական հուշարձան։

Վանքի անունը հետագայում տրվել է Փարիզի հանրահայտ Սեն Ժերմեն դե Պրե թաղամասին։

Պատմություն

խմբագրել

Աբբայության պատմությունը կապված է ֆրանկ Մերովինգների տոհմից թագավոր Հիլդեբերտ I- ի անվան հետ։ Ֆրանկների առաջին արքա Քլովիսի որդի Հիլդեբերտը[5] Իսպանիայից վերցրեց վեստգոթերի համար արժեքավոր մասունքը, այսպես կոչված, Սարագոսայի եկեղեցու սարկավագ Սուրբ Վինսենթի տունիկան, ով նահատակվել է հռոմեական կայսր Դիոկղետիանոսի օրոք քրիստոնյաների հալածանքների ժամանակ։ Հիլդեբերտը հրամայեց այն մեխել Փարիզի դարպասներին, սակայն Փարիզի եպիսկոպոսի՝ սբ. Գերմանոս Փարիզցու (496-576) խորհրդով 541 թվականին հիմնել է վանք՝ սուրբ Վինսենթ Սարագոսացու մասունքները պահելու համար։ Հենց այս վանքում թաղված եպիսկոպոսի անունն էլ, որ ֆրանսերեն արտասանվում է «Ժերմեն», 576 թվականին տրվել է աբբայությանը։

Այսօր աբբայությունից պահպանվել է միայն Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցին, որը համարվում է ամենահինը Փարիզում։ Եկեղեցու զանգակատունն ու նավը կառուցվել են ռոմանական ոճով և թվագրվում են XI-XII դարերով:. Սեն Ժերմեն դե Պրեն միջնադարում Ֆրանսիայի ամենահարուստ վանքերից մեկն էր։ Նրա ունեցվածքի նկարագրության մեջ (Վանահայր Իրմինոնի պոլիպտիխը, 9-րդ դարի սկիզբ) թվարկված են 25 կալվածքներ և ավելի քան 2 հազար գյուղացիական ընտանիքներ։

Բենեդիկտացի վանական Աբոն Կուզիկն ապրում էր աբբայությունում։ 861 թվականին աբբայությունը այրվել է վիկինգների կողմից։ Աբբայության եկեղեցիներից մեկում երկար ժամանակ պահվել են Պիեռ Աբելյարի մասունքները։

Մերովինգյան թագավորների բազիլիկ

խմբագրել

Այստեղ, բացի Հիլդեբերտ I- ից ( 558 թ. ) թաղված են եղել նաև Մերովինգների տոհմի հետևյալ արքաները. Հիլպերիկ I-ը՝ 584- ին, Ֆրեդեգոնդան՝ 598- ին և Քլոթար II-ը՝ 628- ին։ Այսպիսով՝ Սեն-Ժերմեն-դե-Պրե աբբայությունը Սեն-Դենի աբբայությունից շատ առաջ դարձել է առաջին թագավորական նեկրոպոլիսը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. "Americans Are Banding Together to Save the Oldest Church in Paris", "Architectural Digest", March 2, 2018
  3. Andrew Ayers (2004), The Architecture of Paris, pp. 125–126. Stuttgart; London: Edition Axel Menges. 9783930698967.
  4. Dumoulin (2007), p 114
  5. Histoire de l'abbaye, site officiel.

Գրականություն

խմբագրել
  • Dumoulin, Aline; Ardisson, Alexandra; Maingard, Jérôme; Antonello, Murielle; Églises de Paris (2010), Éditions Massin, Issy-Les-Moulineaux, 978-2-7072-0683-1
  • Hillairet, Jacques; Connaissance du Vieux Paris; (2017); Éditions Payot-Rivages, Paris; (in French). 978-2-2289-1911-1
  • Leborgne, Dominique, Saint-Germain-des-Prés et son faubourg,Editions Parigramme, Paris (2005), 2-84096-189-X
  • Dom Jacques Bouillart, Histoire de l'abbaye royale de Saint-Germain-des-Prés, Փարիզ, 1724։
  • Օնորե Ֆիսկե, La France pontificale (Gallia christiana), Փարիզի արքեպիսկոպոս, հ. 2, Paris, E. Repos, 1864—1873։
  • Anne Prache, Île-de-France romane, Abbaye Sainte-Marie de La Pierre-Qui-Vire, Zodiaque, coll. «La Nuit des Temps», 1983 թ.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Photos and text on church interior on Patrimoine-Histoire site [1]
  • Photos
  • Article about the medieval stained glass in the abbey https://vidimus.org/issues/issue-21/feature/
  • [2](չաշխատող հղում)
  • Lefèvre-Pontalis, M.E.,m "Étude Historic et Archéologique sur L'Église de Saint-Germain des Prés", Congrès archéologique de France, (January 1920)
  • Saint-Germain-des-Prés Abbey [Արխիվացված հունվարի 19, 2012, Wayback Machine- ում:]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն դե Պրե» հոդվածին։