Վրոցլավ (լեհ.՝ Wroclaw), քաղաք Լեհաստանի հարավ-արևմուտքում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հազար բնակչությամբ (1981 թվական)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմիական, թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի ԲՈւՀ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմական աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980 թվականին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335 թվականից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականներ) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։

Բնակավայր
լեհ.՝ Wrocław
Դրոշ Զինանշան
POL Wrocław flag.svg Herb wroclaw.svg

Rynek Starego Miasta We Wroclawiu (152991773).jpeg
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1214 թ.
Մակերես293±1 կմ²
ԲԾՄ155±1 մետր
Բնակչություն672 929 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1, Կենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+2
Հեռախոսային կոդ71
Փոստային դասիչ50-041 և 50-325
Ավտոմոբիլային կոդDW
Պաշտոնական կայքwroclaw.pl(լեհ.)(անգլ.)(գերմ.)(իտալ.)
##Վրոցլավ (Լեհաստան)
Red pog.png

Վրոցլավը համալսարանական քաղաք է, որի բնակիչներից ավելի քան 130 հազարը ուսանողներ են և Վրոցլավը դարձնում են Լեհաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը[2]; Քսաներորդ դարասկզբից ի վեր Վրոցլավի համալսարանը տվել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի ինը դափնեկիր[3] և ուսման բարձր որակ ապահովող բուհի համբավ է վայելում [4]։

Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից Վրոցլավը դասվել է գամմա գլոբալ քաղաքների շարքին[5], Մերսեր (Mercer) խորհրդատվական ֆիրմայի կողմից ընդգրկվել է կյանքի ամենաբարձր որակ ունեցող 100 քաղաքների ցանկում[6], իսկ IESE Cities in Motion Index-ի 2019 թվականի զեկույցում էլ տեղ է զբաղեցրել 100 ամենախելացի քաղաքների ցանկում[7]։

Վրոցլավը համբավվել է նաև որպես պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաք, որոնցից հիշատակման են արժանի հատկապես շուկայի հրապարակը, Տաճարի կղզին, Հարյուրամյակի սրահը (ի դեպ, վերջինս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում)։

Քաղաքի տեսարաններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210564011-0986283?var-id=1639616&format=jsonapi
  2. Administrator։ «Wrocław – Dark Tourism – the guide to dark & weird places around the world»։ Dark-tourism.com։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 18, 2017-ին։ Վերցված է մայիսի 19, 2017 
  3. «University of Wrocław – University of Wrocław»։ International.uni.wroc.pl։ Վերցված է ապրիլի 17, 2017 
  4. «Russian Universities Lead 2016 Rankings for EECA Region»։ Topuniversities.com։ հունիսի 10, 2016։ Վերցված է ապրիլի 17, 2017 
  5. «GaWC – The World According to GaWC 2012»։ Lboro.ac.uk։ Վերցված է մայիսի 19, 2017 
  6. «2015 Quality of Living survey»։ Uk.mercer.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-09-ին։ Վերցված է ապրիլի 17, 2017 
  7. IESE Cities in Motion Index 2019
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 532