Էբբե Սանդ (դանիերեն՝ Ebbe Sand, հուլիսի 19, 1972(1972-07-19)[1][2], Հադսուն, Mariagerfjord Municipality, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել «Հադսունդ», «Բրոնդբյու», «Շալկե-04» ֆուտբոլային ակումբներում։ Դանիայի չեմպիոն՝ 1996, 1997, 1998, գավաթակիր՝ 1994, 1998, Գերմանիայի գավաթակիր՝ 2001, 2002, Գերմանիայի լիգայի գավաթակիր՝ 2005։ Եվրագավաթներում անցկացրել է 48 խաղ, խփել 13 գնդակ։ Դանիայի լավագույն ռմբարկու՝ 1998 (28 գոլ), Գերմանիայի լավագույն ռմբարկու՝ 2001 (22 գոլ, Բարբարեսի («Համբուրգ») հետ համատեղ)։ Դանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ 1998, 2001։ 1998-ի և 2002-ի Աշխարհի, 2000-ի և 2004-ի Եվրոպայի առաջնությունների մասնակից է[3]։

Էբբե Սանդ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր Հադսուն, Դանիա
Հասակ 183 սմ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1977 - 1991 Հադսունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 - 1992
1992 - 1999
1999 - 2006
Հադսունդ
Բրոնդբյու
Շալկե 04
17 (1)
136 (69)
214 (73)
Ազգային հավաքական
1998-2004 Դանիա 66 (22)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. А. В. Савин, Миравой футбол: кто есть кто 2001: полная энциклопедия, Москва, Эксмо, 2011, стр. 597-598.