Նիկլաս Բենդտներ (դան․՝ Nicklas Bendtner, հունվարի 16, 1988(1988-01-16)[1][2][3][…], Կոպենհագեն), դանիացի հարձակվող, որը հանդես է գալիս գերմանական «Վոլսբուրգում» և Դանիայի ազգային հավաքականում։ Իր հիմնական դիրքը կենտրոնական հարձակվողի դիրքն է, բայց նա հանդես է եկել նաև աջ եզրում։ Իրեն հիանալի է զգում նաև 2-րդ հարկում։

Նիկլաս Բենդտներ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա
Մականուն Lord Bendtner
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1988(1988-01-16)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն
Հասակ 191
Քաշ 89
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսենբորգ
Համար 9
Պատանեկան կարիերա
2002—2004 Դանիա Կոպենհագեն
2004—2005 Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2014 Անգլիա Արսենալ 108 (24)
2006-2007   Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 42 (11)
2011-2012   Անգլիա Սանդերլենդ 28 (8)
2012-2013   Իտալիա Յուվենտուս 9 (0)
2014- Գերմանիա Վոլֆսբուրգ 18 (1)
Ազգային հավաքական
2004—2005 Դանիա մինչև 16 3 (3)
2004—2005 Դանիա մինչև 17 15 (6)
2006—2007 Դանիա մինչև 19 2 (1)
2006—2009 Դանիա մինչև 21 4 (2)
2006— Դանիա 65 (29)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը Նիկլաս Բենդտները կատարել է հայրենի Կոպենհագենում։ Նա հանդես է եկել «Կպենհագեն» ակումբի երիտասարդական թիմի կազմում, և իրեն լավ է դրսևորել գրոհների ժամանակ[4]։ Որոշ ժամանակ անց, միջազգային պատանեկան հավաքականների մրցաշարում հաջող ելույթներ ունենալուց հետո նրան նկատում են Լոնդոնյան «Արսենալի» գործակալները[4]։ Հիմնական թիմի կազմում նա 2005 թվականի հոկտեմբերի 25-ին հանդես է եկել Լիգայի գավաթի խաղարկությունում «Սանդերլենդի» դեմ խաղին։  Մրցաշրջանը 2006/07 Բենդտները վարձակալությամբ տեղափոխվեց «Բիրմինգհեմ Սիթի», որի կազմում նա անցկացրեց 42 խաղ և դարձավ 11 գոլի հեղինակ։

2007 թվականին նա կրկին վերադարձավ «Արսենալ», 2007 թվականի մայիսին ակումբի հետ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր[5]։

Առաջիկա երկու տարիների ընթացքում նա հայտնվել է դաշտում պարբերաբար ենթարկվելով փոխարինումների։ 2009 թվականին Էմանուել Ադեբայորի «Մանչեսթեր Սիթիի» տեղափոխության հետ կապված Էդուարդո դա Սիլվան և Ռոբին վան Պերսին դարձան թիմի հիմնական կազմի հարձակվողներ։  2010 թվականի մարտին  Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում կայացած պորտուգալական Պորտուիի դեմ խաղի ժամանակ Բենդտները դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

2011/12 մրցաշրջանում նա վարձակալությամբ տեղափոխվել է «Սանդերլենդ» ակումբ, որտեղ հայտնվել է թիմի մեկնարկային կազմում, նրա տեղափոխությունը կայացավ այն պատճառով, որ «Արսենալում» նախորդ մրցաշրջանում նա մնացել էր պահեստայինների նստարանին։ Ընդհանրապես championat.com կայքի տվյալներով Նիկլասը Պրեմիեր Լիգայում հանդես է գալիս ոչ ստաբիլ, ոչ մի կերպ չի կարողանում դիմել ռիսկի «…և անհայտ պատճառով ավելի լավ է հանդես գալիս ազգային հավաքականի կազմում, քան ակումբի…»[6]։

2012/13 մրցաշրջանում ֆուտբոլիսը վարձավճարով տեղափոխվում է իտալական Յուվենտուս[7], որտեղ նա սկսում է պայքարել ավելորդ քաշի դեմ[8]։ Թուրինյան ակումբում առանց գոլ խփելու, խաղացողը վերադարձավ «Արսենալ»։  Անգլիական ակումբը 2013 թվականի ամռանը չէչ ցանկանում խաղացողի հետ խզել պայմանագիրը[9], չնայած այն հանգամանքին, որ Կորեայի, Գերմանիայի և Իսպանիայի մի շարք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել, և խաղացողը ինքը ցանկանում էր հեռանալ թիմից[10]։ Խաղացողը շարունակեց պայքարել ավելցուկային քաշի հետ[11]։ Արդյունքում, 2013 թվականի դեկտեմբերի 5-ին նա «Արսենալին» կազմում կարողացավ առաջին անգամ հաղթել  («Հալլ Սիթիի» դեմ խաղում) վերջին անգամ դա եղել էր 2011 թվականի մարտին[12]։ Իր երկրորդ գոլը, 2013/14 մրցաշրջանում Նիկլասի խփել է «Քարդիֆի» հետ խաղում, և արդեն մեկ րոպե անց փոխարինվեց վնասվածքների պատճառով։ Վնասվածքները թույլ չեն տալիս նրան խաղալ մեկ գոն մեկ ամիս։

2015/16 մրցաշրջանում, Բետները ստանում է վնասվախք և սկսում խախտել թիմի կանոնակարգը, այս ամենի համար նրան սկզբից զրկեցին մարզումներին մասնակցելու իրավունքից, իսկ 2016 թվական ապրիլի 25-ին չեղարկեցին նրանհետ կնքված պայմանագիրը[13]։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին նա պայմանահիր է կնքում «Նոթինգհեմ Ֆորեստ» ակումբի հետ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Դանիայի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 77 խաղի և դարձել 29 գոլի հեղինակ։  Առաջին գոլը խփել է 18 տարեկանում (Լեհաստանի դեմ խաղում)[4]։

  …Համարվում է Դանիայի արդյունավետ հարձակվողներից և գլխավոր աստղերից մեկը…[14]  

Յոն-Դալյա Տոմասոնի հետանալուց հետո, 2010 թվականին աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ նա դարաձավ հավաքականի առաջատարը[14]։2012 թվականի Եվրոպայի ընտրական փուլի շրջանակներում նա խփեց երեք վճռական գոլեր[14]։ Առաջնության ընթացքում նա կատարել է դուբլ (Պորտուգալիա-Դանիա, 3։ 2)[15][16].

2013 թվականի մարտին կես տարով հեռացվել է Դանիայի ազգային հավաքականից ոչ սթափ վիճակումբ մեքնան վարելու համար[17]։

Անձնական կյանք

խմբագրել

Նիկլասը բավականին բուռն կյանք է վարում[18][19][20][21], նա հաճախ ներքաշվում է վեճերի մեջ[22], այդ թվում իր թիմակիցների հետ։ Անգլիայում ձերբակալվել է հակաօրինական գործողությունների համար[18][23]՝ հարբած վիճակում խախտել է երգի կանոնները[21][23][24]։ Որոշ ժամանակ Բենտները հանդիպեց բարոնուհի Քերոլայն Ֆլեմինգի հետ, որը մոտ էր արքայական ընտանիքին[14], և նույնիսկ բարոնուհոց երեխա է ունեցել[25], այնուհանդերձ, վեց ամիս անց նրանք բաժանվեցին[26]։ Սա է պատճառը, որ խաղացողի մականունն է «Լորդ» է։

Նա բազմիցս մասնակցել է բազմաթիվ սկանդալների, այդ թվում `միջազգային։  Օրինակ Եվրո 2012-ին նա դրել իր մարզաշապիկի վրա եղել է բուքմեյքերական ընկերության գովազդ, գոլը տոնելու ժամանակ նա ցուցադրել է այդ գովազդը, որից պատժվում է տուգանքով, եւ որակազրկում 1 խաղով[27][28]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

  «Յուվենտուս»

  • Իտալիայի չեմպիոն (1): 2012/13

  «Արսենալ»

  • Անգլիայի գավաթի դափնեկիր։ 2013/14

  «Վոլֆսբուրգ»

  • Գերմանիայի գավաթի դափնեկիր։ 2014/15
  • Գերմանիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2015/2016

  «Ռուսենբորգ»

  • Նորվեգիայի սուպերգավաթի դափնեկիր։ 2017

Անձնական

խմբագրել
  • Դանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (1): 2009[29]

Վիճակագրություն

խմբագրել

Գոլերը հավաքականում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 «Никлас Бендтнер_ досье - Футбол - Sports.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. Bendtner signs five-year contract
  6. «Вечно перспективные». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Ювентус» объявил об аренде Бендтнера
  8. Бендтнер будет придерживаться строгой диеты в «Ювентусе», чтобы избавиться от лишнего веса
  9. Бендтнер останется в «Арсенале»
  10. Никлас Бендтнер: «Разочарован тем, что „Арсенал“ отказался отпускать меня в другой клуб»
  11. Бендтнер должен сбросить 4 килограмма
  12. «Арсенал» — «Халл». Бендтнер забил первый гол за канониров с марта 2011 года
  13. «Вольфсбург разорвал контракт с Бендтнером». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Никлас Бендтнер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  15. «Форварда сборной Дании могут наказать за демонстрацию счастливых трусов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  16. «Евро-2012. Группа B. 2-й тур». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  17. Бендтнер на полгода отстранен от сборной Дании за вождение в нетрезвом виде
  18. 18,0 18,1 Nicklas Bendtner and Lee Cattermole in arrested on suspicion or damaging cars in Newcastle
  19. Bendtner’s fails to grab pizza the action! Striker’s card is declined in takeaway
  20. PICTURE SPECIAL: Arsenal striker’s late-night Bendtner sees Nicklas drop his trousers after Gunners' pants display
  21. 21,0 21,1 Bendtner and Agger accused of drunken rampage following Denmark win
  22. «Нападающий "Сандерленда" Бендтнер извинился за своё поведение». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  23. 23,0 23,1 «Принц датский. Королевская самоуверенность Никласа Бендтнера привела скандинавского нападающего на первые полосы таблоидов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  24. «Пьяный Бендтнер выпрашивал деньги на пиццу у посетителей заведения». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  25. Nicklas Bendtner to become a father for the first time with fiancée 13 years his senior
  26. Rematch: Is Arsenal striker Nicklas Bendtner back together with Danish ex fiancée — just two weeks after splitting?
  27. «Новый скандал на Евро вызвало нижнее белье».
  28. «Бендтнера оштрафовали за рекламу на трусах».
  29. «Bendtner voted Danish Player of the Year». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաս Բենդտներ» հոդվածին։