Գևորգ Ղարիբջանյան

հայ գրականագետ

Գևորգ Բագրատի Ղարիբջանյան (մայիսի 5, 1920(1920-05-05)[1][2], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1][2] - դեկտեմբերի 28, 1999(1999-12-28)[2], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1957), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1965), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)[3]։ Ստեփան Շահումյանի անվան 1979 թվականի մրցանակի դափնեկիր («Ստեփան Շահումյան», 1978, «Ստեփան Շահումյանն արտասահմանում», 1971, ռուսերեն, «Լենինը և Անդրկովկասը» 1970-1975 աշխատությունների համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1974 թվականից։

Գևորգ Ղարիբջանյան
Ծնվել էմայիսի 5, 1920(1920-05-05)[1][2]
Ալեքսանդրապոլ, Հայաստան[1][2]
Մահացել էդեկտեմբերի 28, 1999(1999-12-28)[2] (79 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, գրականագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1], Երևանի պետական համալսարան[1], ՀԱՊՀ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]
Գործունեության ոլորտՀայոց պատմություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, ՀՀ ԳԱԱ[1][2], ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Rossiĭskoe filosofskoe obshchestvo?
Ալմա մատերՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1941)[1]
Կոչումակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1955)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ՀայրԲագրատ Ղարիբջանյան[1][2]
 Gevorg Gharibjanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Միջնակարգ կրթությունը սկսվել է ծննդավայրում և ավարտվել Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 1937-1941 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ 1941-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1948-1950 թվականներին եղել է Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1951-1954 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ԽՄԿԿ պատմության բաժանմունքի վարիչ, 1968-1977 թվականներին` նույն մասնաճյուղի տնօրեն, 1954-1961 թվականներին` Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1961-1968 թվականներին` ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։

1948 թվական Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական, 1955 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1957 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1965 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թվական՝ ակադեմիկոս։ 1977-1982 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1985 թվականին եղել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնը։ 1947-1999 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում և այլ բուհերում, եղել է գրողների և ժուռնալիստների միության անդամ։

Եղել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների, ԽՍՀՄ VI-VII, ՀԽՍՀ VII-IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954-1981 թվականներին` ՀԿԿ ԿԿ անդամ, 1966-1969 թվականներին՝ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։

Գործունեություն

խմբագրել

Հիմնական աշխատությունները վերաբերում են Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների, հայ ազգային-ազատագրական պայքարի, հայ-ռուսական հարաբերությունների պատմության հարցերին, Հայկական հարցին ու հայոց ցեղասպանությանը, հայ ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը։

Նրա գրչին են պատկանում 75 գիրք։ Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատությունների և հրապարակախոսական հոդվածների[4]՝ Հայոց նոր և նորագույն շրջանի պատմության, Հայ ազգային-ազատադրական և հեղափոխական շարժումների, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին։

Նա գրել ու հրատարակել է «Հայաստանը և Ռուսաստանը», «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին», «Ավարայրից մինչև Սարդարապատ», «Ժողովրդական հերոս Անդրանիկ», «էջեր հայ ժողովրդի պատմությունից», «Ակնարկներ հայ-բուլղարական բարեկամության պատմության», «Հայոց ցեղասպանությունը և համաշխարհային հանրությունը» և այլ մենագրություններ ու աշխատություններ։ Գևորգ Ղարիբջանյանի մի շարք աշխատություններ հրապարակվել են այլ լեզուներով։

Պարգևներ

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած խիզախության և մարտական ու աշխատանքային ծառայությունների համար նա պարգևատրվել է 30 շքանշաններով ու մեդալներով։

  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1968
  • Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան, 6.11.1985
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2), 26.09.1960, 1966
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան, 30.04.1980
  • «Պատվո նշան» շքանշան
  • Գեորգի Դիմիտրովի շքանշան, 1971
  • «Խիզախության համար» մեդալ, 6.08.1946[5]
  • Գիտելիք ընկերության Սերգեյ Վավիլովի անվան մեդալ
  • ՀԽՍՀ ԳԱ Ստեփան Շահումյանի անվան մրցանակ, 1979
  • Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերությունների միության պատվո շքանշան՝ «Ի նպաստ բարեկամության» [6]
  • Լենինականի պատվավոր քաղաքացի, 1968
  • Քութաիսիի պատվավոր քաղաքացի, 1964

Կոչումներ

խմբագրել

Գիտական ու մանկավարժական բեղմնավոր գործունեության համար Գևորգ Ղարիբջանյանին շնորհվել է պրոֆեսորի (1956), ՀՀ գիտության վաստակավոր գործչի (1968) կոչումներ, 1965 թվականին րնտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1971 թվականին՝ իսկական անդամ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Ստեփան Ալավերդյան, Երևան, 1952, 37 էջ։
  • Պայքար Սովետական իշխանության հաղթանակի համար Հայաստանում (1917–1921 թթ.), Երևան, 1953, 47 էջ։
  • Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպությունը 1917–1920 թվականներին, Երևան, 1953, 162 էջ։
  • Մայիսյան ապստամբություը Հայաստանում 1920 թվականին, Երևան, 1955, 120 էջ։
  • Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները սովետական իշխանության հաղթանակի համար մղված պայքարում, Երևան, 1955, 492 էջ։
  • Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մյասնիկյան (Ալ. Մարտունի), Երևան, 1956, 34 էջ։
  • Էռնստ Թելման, Երևան, 1959, 47 էջ։
  • Վ. Ի. Լենինը և Անդրկովկասի ժողովուրդների ազատագրումը, Երևան, 1960, 168 էջ։
  • Գեորգի Դմիտրով (ծննդյան 80–ամյակի առթիվ), Երևան, 1962, 30 էջ։
  • Յուլիուս Ֆուչիկ (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1964, 30 էջ։
  • Լենինը Շվեյցարիայում էմիգրացիայի տարիներին, Երևան, 1965, 86 էջ։
  • Անտոնիո Գրամշի (Իտալական կոմունիստական կուսակցության հիմնադիրն ու ղեկավարը), Երևան, 1968, 27 էջ։
  • Լեհաստանի լենինյան վայրերում, Երևան, 1969, 52 էջ։
  • Լենինը և Անդրկովկասը, մաս 1, Երևան, 1970, 335 էջ։
  • Ազատության արշալույսին, Երևան, 1970, 84 էջ։
  • Միջազգային պրոլետարիատի մեծ ուսուցիչն ու առաջնորդը (Ֆրիդրիխ Էնգելսի ծննդյան 150–ամյակի առթիվ), Երևան, 1970, 36 էջ։
  • Կարլ Լիբկնեխտը և Ռոզա Լյուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, Երևան, 1971, 67 էջ։
  • Անմոռանալի հանդիպումներ (հայ գործիչների հանդիպումներն ու կապերը Վ. Ի. Լենինի հետ 1892–1923 թթ.), Երևան, 1973, 88 էջ։
  • Լենինը և Անդրկովկասը, մաս 2, Երևան, 1973, 412 էջ։
  • Լենինը և Անդրկովկասը, մաս 3, Երևան, 1975, 540 էջ։
  • Մեր բարեկամ Հնդկաստանը, Երևան, 1976, 28 էջ։
  • Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1976, 103 էջ։
  • Ղարիբջանյան Գևորգ, Ազիզբեկովա Պ. Ա., Մաշադի Ազիզբեկովը բոցաշունչ ինտերնացիոնալիստ, Երևան, 1976, 150 էջ։
  • Մեծ Հոկտեմբերը և պրոլետարիական ինտերնացիոնալիզմը, Երևան, 1977, 204 էջ։
  • Ստեփան Շահումյան (պատմակենսագրական ակնարկ), Երևան, 1978, 164 էջ։
  • Ալյոշա Ջափարիձե, Երևան, 1979, 255 էջ։
  • Վ. Ի. Լենինը և հայ գործիչները (հանդիպումներ, նամակագրություն), Երևան, 1980, 224 էջ։
  • Լենինը որպես հռետոր, Երևան, 1980, 60 էջ։
  • Սուրեն Սպանդարյան (ծննդյան 100–ամյակի առթիվ), Երևան, 1982, 28 էջ։
  • Իրավահավասարների մեծ միությունը, Երևան, 1982, 72 էջ։
  • Գեորգի Դիմիտրովը և հայ ժողովուրդը, Երևան, 1982, 184 էջ[7]։
  • Հեղափոխության մարտիկները, Երևան, 1984, 317 էջ։
  • Ավետիք Իսահակյան (գրական ակնարկ), Երևան, 1985, 76 էջ։
  • Գլաձորից մինչև Երևանի պետական համալսարան, Երևան, 1985, 26 էջ։
  • Հայ ժողովրդի ազատագրական պայքարը XIX դարի վերջին – XX դարի սկզբին, Երևան, 1986, 105 էջ։
  • Ստեփան Ալավերդյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1986, 199 էջ։
  • Հեղափոխության զավակը, Երևան, 1987, 56 էջ։
  • Մեծ Հոկտեմբերը պրոլետարիական ինտերնացիոնալիզմի հաղթանակն է, Երևան, 1987, 222 էջ։
  • Վ. Ի. Լենինը Հայաստանի և հայ ժողովրդի մասին, Երևան, 1987, 389 էջ։
  • Ղարիբջանյան Գևորգ, Սիմոնյան Աբել, Մարշալ Բաղրամյան (ծննդյան 90–ամյակի առթիվ), Երևան, 1987, 32 էջ։
  • Ավարայրից մինչև Սարդարապատ (հայ ժողովրդի ազատագրական պայքարի մայրուղին), Երևան, 1988, 46 էջ։
  • Մայիսի մեկը աշխատավորների միջազգային համերաշխության օրն է, Երևան, 1989, 63 էջ։
  • Ակնարկներ հայ–բուլղարական բարեկամության պատմության, Երևան, 1989, 250 էջ։
  • Ժողովրդական հերոս Անդրանիկ, Երևան, 1990, 248 էջ։
  • Շիրազի հետ (հուշեր և փաստեր), Երևան, 1995, 32 էջ։
  • Ավետիք Իսահակյան և Մարտիրոս Սարյան, Երևան, 1996, 116 էջ։
  • Տարոնի արծիվը՝ Մախլուտո, Երևան, 1996, 109 էջ։
  • Հայ մեծ զորավարը (Խորհրդային Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանի կյանքն ու գործունեությունը), Երևան, 1997, 104 էջ։
  • Էջեր հայոց պատմությունից, Երևան, 1998։
  • Վարք մեծաց, Երևան, 1999, 153 էջ։
  • Գերմանիան, Հայկական հարցը և հայոց ցեղասպանությունը (1878-1918), Երևան, 2001, 132 էջ։
  • Վիկտոր Համբարձումյան (կենսագրական ակնարկ, հուշեր, փաստաթղթեր և նյութեր), Երևան, 2008, 100 էջ[8]։

Մամուլ

խմբագրել
  • Հոդվածների մատենագիտություն[9]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3. — էջ 476.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  4. «Գևորգ Ղարիբջանյանի մասին zarkfoundation.com կայքում».
  5. «Подвиг народа». www.podvignaroda.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  6. Казанджян, 2015, էջ 416
  7. Ղարիբջանյան, Գևորգ Բագրատի (1982). Գեորգի Դիմիտրովը և հայ ժողովուրդը. ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գևորգ Ղարիբջանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  9. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարիբջանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ղարիբջանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 32