ԵՊՀ պատմության ֆակուլտետ

ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը, ժամանակագրորեն՝ հնագույնը։

Պատմության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանում անգլ.՝ Faculty of History
Նախկին անվանում Պատմաբանասիրական ֆակուլտետ
Հիմնադրում մայիսի 16, 1919
Դեկան Էդիկ Մինասյան
Կայք [5]
E-mail history@ysu.am

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին և համարվում է համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից։ Նախկինում կոչվել է պատմաբանասիրական ֆակուլտետ[1]։

Սակայն մինչև առանձին ֆակուլտետ դառնալը Պատմության ամբիոնը գործել է որպես ֆակուլտետների բաժին կամ ենթաբաժին։ Մասնավորապես՝ Պատմալեզվագրական ֆակուլտետի բաժին (1920), Հասարակագիտական բաժանմունքի ենթաբաժին, Մանկավարժական, Արևելագիտության ու Պատմագրական ֆակուլտետների բաժին (1921 - 1930)[2]։ Առանձնացել է որպես ինքնուրույն ֆակուլտետ 1936-1937 ուսումնական տարում[3]։

Կառուցվածք խմբագրել

Տարբեր տարիներ ֆակուլտետի կազմում գործել են Փիլիսոփայության, Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության բաժինները, իսկ այժմ գործում են Պատմության, Հայ արվեստի պատմության և տեսության ու Մշակութաբանության բաժինները։

Ֆակուլտետում այժմ գործում են 6 ամբիոններ և 2 գիտահետազոտական լաբորատորիաներ[2]։

  • Հայոց պատմության ամբիոն
  • Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն
  • Համաշխարհային պատմության ամբիոն
  • Հնագիտության և ազգագրության ամբիոն
  • Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն
  • Մշակութաբանության ամբիոն
  • Սփյուռքագիտության ամբիոն

Պատմության ֆակուլտետի ամբիոններ խմբագրել

Հայոց պատմության ամբիոն խմբագրել

Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն խմբագրել

Համաշխարհային պատմության ամբիոն խմբագրել

Հնագիտության և ազգագրության ամբիոն խմբագրել

Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն խմբագրել

Մշակութաբանության ամբիոն խմբագրել

Սփյուռքագիտության ամբիոն խմբագրել

Դեկաններ խմբագրել

 
Պատմության ֆակուլտետի առաջին դեկան Հակոբ Մանանդյանի կիսանդրին Երևանի Կոմիտասին անվան Պանթեոնում:

Պատմության ենթաբաժնի, բաժնի, ապա հաջորդաբար ֆակուլտետի դեկաններ են եղել Հ. Մանանդյանը[4], Հ. Զորյանը, Ս. Պողոսյանը[5], Ն. Պողոսյանը, Բ. Հարությունյանը, Մ. Ներսիսյանը, Հ. Ժամկոչյանը, Գ. Շառոյանը, Հ. Պետրոսյանը, Ռ. Մովսիսյանը, Հ. Ղազարյանը, Մ. Հովհաննիսյանը, Բ. Հարությունյանը։ 2004 - 2009 թվականներին ֆակուլտետի աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Հ. Ավետիսյանը, 2009 թվականից` պրոֆեսոր Է. Մինասյանը[2]։

Նշանավոր դասախոսներ խմբագրել

 
Լեո՝ Առաքել Բաբախանյան: XX դարի հայ խոշորագույն պատմաբաններից մեկը:

Տարբեր տարիների ընթացքում ֆակուլտետում դասավանդել են ականավոր գիտնականներ, ակադեմիկոսներ Հ. Մանանդյանը, Բորիս Պիոտրովսկին, Մկրտիչ Ներսիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Գագիկ Սարգսյանը, Գ. Ղարիբջանյանը, Բ. Առաքելյանը, Հ. Ավետիսյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Վլ. Բարխուդարյանը, Հ. Սիմոնյանը, թղթակից անդամներ Մորուս Հասրաթյանը, Վահան Ռշտունին, Ս. Հարությունյանը, պրոֆեսորներ Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Կարո Ղաֆադարյանը, Խաչիկ Սամուելյանը, Գ. Միքայելյանը, Աշոտ Աբրահամյանը, Ա. Քալանթարը և շատ ուրիշներ[2]։

Շրջանավարտներ խմբագրել

Հիմնադրման օրվանից մինչ 2008 թվականը ֆակուլտետը տվել է ավելի քան 7000 շրջանավարտներ, ովքեր աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական կյանքի և այլ բնագավառներում։

Գիտական հանդեսներ խմբագրել

Պատմության ֆակուլտետը 2013 թ. հունվարի 1-ից հրատարակում է Երևանի պետական համալսարանի գիտական հանդեսներից մեկը. «Պատմություն և մշակույթ» խորագրով[6]։ Ինչպես նշված է սույն հանդեսի էլեկտրոնային տարբերակի նախաբանում, որը հրապարակված է ԵՊՀ պաշտոնական կայքում. «Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հանդեսը, կոչված է հրատարակելու համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայոցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները, պատմական ակնարկները, հուշագրությունները, պատմական աղբյուրները, այն ամենը, ինչ վերաբերում է հայոց պատմության անցյալին ու ներկային։ Հոդվածներում կարող են արծարծվել Հայաստանի հարակից երկրների, համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի հարցերը։ Ըստ այդմ հանդեսը ունի հետևյալ բաժինները.

  • Պատմություն
  • Հնագիտություն և ազգագրություն
  • Արվեստ և մշակույթ
  • Գրախոսություններ
  • Մեր անվանի դասախոսները կամ մեր հոբելյարները
  • Մեր կորուստները

Տպագրվում են նաև պատմական գիտությանը վերաբերվող՝ դրսից ստացված հոդվածներ։ Հանդեսը լույս է տեսնում տարին 2-3 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. ԷդիկՄինասյանը, հրատարակչության խմբագիրը՝ բան.գիտ. թեկնածու Հակոբ Պետրոսյանը։ Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են անվանի դասախոսներ ու գիտնականներ, այդ թվում տասնմեկ դոկտոր-պրոֆեսոր, գիտությաների թեկնածու։ Հանդեսը ունի հայագիտական թեքում։ Այն օգնում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելու, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելու գործին։»[6]

  • «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2013 համարի նյութերը։ [6][7]
  • «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2014 համարի նյութերը։ [7][8]
  • «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2015 համարի նյութերը։ [8][9]
  • «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2016 համարի նյութերը։ [9][10]

Վերջին հրապարակումներ խմբագրել

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հրատարակված աշխատությունների լրիվ ցանկը տե՛ս ԵՊՀ պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ, հրատարակությունները[11]։

  • Արարատ Ստեփանյան, Գող Վասիլի իշխանությունը։ 2016 | Հոդված/Article. «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», 2016 № 3 (21), էջ 47-55 |
  • Վահագն Հակոբյան, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (ՍԴԲՀԿ) ձևավորման պատմությունից։ 2016 | Գիրք/Book. «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2009, թիվ 2-3, ISSN 0135-0536, էջ 46-59
  • Վահագն Հակոբյան, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն (սպեցիֆիկներ). 2016 | Գիրք/Book. Դասախոսությունների տեքստեր, հեղ. հրատ., Երևան, 2016, ISBN 978-9939-0-1786-0, 35 էջ |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հայուհու ավանդական կարծրատիպը։ 2016 | Հոդված/Article. «Մաշտոց» հասարակական կրթամշակութային հայագիտական հանդես, 2016, N 3, (թիվ 59), էջ Չ-Ջ
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Երվանդ Լալայանի և «Ազգագրական հանդեսի» դերը հայ ազգագրական գիտության կայացման և զարգացման գործում («Ազգագրական հանդեսի» 120-ամյակի առթիվ). 2016 | Հոդված/Article. «Պատմություն և մշակույթ» (Հայագիտական հանդես), Գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, ԵՊՀ հրատ., 2016, էջ 373-385 |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հայ ազգագրությունը XIX դարի 70-80-ական թվականներին։ 2016 | Հոդված/Article. (199 N 1229-4707) «Ակունք», ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Գիտական հոդվածների ժողովածու, թիվ 1(13), Երևան, ԵՊՀ հրատ, 2016, էւջ 116-139 |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Վենետիկի Մխիթարյանների դերը հայ ազգագրության ձևավորման գործում ԺԹ դարի առաջին կեսին (Ղուկաս Ինճիճեան, Մինաս Բժշկեան). 2016 | Հոդված/Article. (199 N 1229-4707) «Էջմիածին», Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Մարտ Գ, 2016, Ս. Էջմիածին, էջ 85-104։
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Գայոս Կոռնելիոս Տակիտոսի «Տարեգրություններ» երկը` հայ ազգագրության պատմության անտիկ դարաշրջանի եզակի սկզբնաղբյուր։ 2016 | Հոդված/Article. (199 N 1229-4707) «Պատմություն և հասարակագիտություն», Տարեգիրք, 2016, թիվ 2, Գիտական հոդվածների ժողովածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Երևան, 2016, էջ 217-237 |
  • Լ. Վ. Սարգսյան, Արվեստի պատմության ներածություն - 1։ 2016 | Գիրք/Book. Դասընթացի ծրագիր, Երևան, 2016, 14 էջ |
  • Հովիկ Բ. Գրիգորյան, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը XIX դարի վերջին XX դարի սկզբին։ 2016 | Գիրք/Book. Ուսումնական ծրագիր, Երևան, 2016, 21 էջ |
  • Արման Եղիազարյան, Հայոց Աբաս թագավորի գահակալության առաջին շրջանը։ 2016 | Հոդված/Article. «Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն», 2016 № 1 (19), էջ 23-37 |
  • A. E. Movsisyan, Histoire d’Arménie. Manuel scolaire pour les écoles arméniennes du dimanche de la diaspora. 2016 | Գիրք/Book. Erevan, Editions UEE, 2016, 120 p.
  • Տիգրան Եփրեմյան, Վեստֆալյան համակարգը իբրև արդի եվրոպական քաղաքականության շրջադարձային հանգրվան։ 2015 | Հոդված/Article. «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», 2015 № 3 (18), էջ 31-47 |
  • Վահագն Հակոբյան, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության ձևավորումն և առաջին քայլերը 2015 | Հոդված/Article. Հեղինակային հրատ., Երևան, 2015, 134 էջ |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունը` հայ ազգագրության անտիկ դարաշրջանի սկզբնաղբյուր։ 2015 | Հոդված/Article. ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հաս.գիտությունների», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2015, թիվ 3(645), էջ 131-145 |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հայ ազգագրական գիտության ձևավորման առաջին պարբերաշրջանը (XVIII դ. երկրորդ կես -1850-60-ական թթ.): 2015 | Հոդված/Article. Պատմություն և հասարակագիտություն։ Տարեգիրք։ N 1, Գիտական հոդվածների ժողովածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ, Երևան, 2015, էջ 121-143 |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Քսենոփոնի «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները հայ ազգագրության անտիկ դարաշրջանի բացառիկ սկզբնաղբյուրներ։ 2015 | Հոդված/Article. «Պատմություն և մշակույթ» (հնագիտական հանդես), գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, ԵՊՀ հրատ., 2015, էջ 363-383 |
  • Ռաֆիկ Ա. Նահապետյան, Հույն աշխարհագիր Ստրաբոնի ազգագրական տեղեկությունները հայաստանի և հայերի մասին։ 2015 | Հոդված/Article. ՊԲՀ, 2015, թիվ 1, 2015, էջ 208-231 |
  • Իվեթ Ն. Թաջարյան, «Շահնամեն» (թիվ 535) որպես ղաջարական արվեստի նմուշ։ 2015 | Հոդված/Article. «ԱՆՏԱՌ ԾՆՆԴՈՑ» Հոդվածների ժողովածու` նվիրված Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հիշատակին, ԵՊՀ հրատ., Երևան, 2015, էջ 523-531։
  • Нерсисян А. А., Концептуальные основы преподавания истоприи формированая армянского добровольческого движения в Первой мировой войне. 2015 | Հոդված/Article. Современные глобалныие проблемй социальных и гуманитарниых наук, Совместный сборникнаучных трудов,Санкт – Петербург, 2015, с. 131 – 135:
  • Satenik Vardanyan, The Image of Jesus Christ in the 20th Century and Contemporary Art of Armenia. 2015 | Հոդված/Article. «IKON» 8-2015, Journal of Iconographic Studies, Volume 8, «Christian Iconography in Modern and Contemporary Art», Rijeka, «Brepols Publisher» 2015, p. 137-144.
  • Варданян С., Вклад Г. Башинджагяна в тбилисскую армянскую кафедральную церковь Св. Богоматери (Св. Геворг). 2015 | Հոդված/Article. «Անտառ Ծննդոց» Հոդվածների ժողովածու նվիրված Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հիշատակին, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 552-558.:
  • Լ. Վ. Սարգսյան, «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» մանրանկարիչ Ավագի արվեստում. պատկերագրությունը և իմաստաբանությունը։ 2015 | Հոդված/Article. Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական իններորդ նստաշրջան, Երևան, 2014, ՀՀ ԳԱԱ, «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2015, էջ 91-99։
  • Լ. Վ. Սարգսյան, Բուխարեստի Ակադեմիայի գրադարանի հայերեն Շարակնոցը (նախնական դիտարկումներ) «Անտառ Ծննդոց»։ 2015 | Հոդված/Article. Հոդվածների ժողովածու նվիրված Ֆ. Տեր-Մարտիրոսովի հիշատակին, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2015, էջ 457-484։
  • Աշոտ Ներսիսյան , Հայկ Ղազարյան, Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ։ 2014 | Հոդված/Article. «Հայագիտության հարցեր» հանդես, թիվ 1, Երևան 2014, ԵՊՀ հրատ, էջ 181 – 188:
  • Արամ Սիմոնյան , Աշոտ Ներսիսյան, Հայաստանի առաջին հանրապետության պատմագրության գնահատման հայեցակարգային հիմքերը։ 2014 | Հոդված/Article. Հայագիտության հարցեր, հանդես, Երևան, 2014, թիվ 3, էջ 11 – 19:
  • Հայրապետ Մարգարյան, Մոնղոլների սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և դրա հետևանքները։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 281-285։
  • Հայրապետ Մարգարյան, Զալալ ադ - Դինի ասպատակությունները։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 267-272։
  • Հայրապետ Մարգարյան, Զաքարյանների իշխանությունների և իշխանական նոր տների առաջացումը։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 229-239։
  • Հայրապետ Մարգարյան, Հայկական տարածքների ազատագրումը։ 2014 | Հոդված/Article. «Հայոց պատմություն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատ. 2, գիրք 2, Երևան, 2014, էջ 219-229։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմություն». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Ֆակուլտետներ։ Պատմության ֆակուլտետ։ [1] Արխիվացված 2017-02-11 Wayback Machine
  3. Որպես ինքնուրույն միավոր` Պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936 - 1937 ուստարում։ Տե՛ս Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայք։ Ֆակուլտետներ։ Պատմության ֆակուլտետ։ [2] Արխիվացված 2017-02-11 Wayback Machine
  4. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։
  5. «ՍԵՐՈԲ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  6. 6,0 6,1 ԵՊՀ գիտական հանդեսներ։ Academic journals: «Պատմություն և մշակույթ» հանդես։ [3]
  7. «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2013 համարի նյութերը
  8. «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2014 համարի նյութերը
  9. «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2015 համարի նյութերը
  10. «Պատմություն և մշակույթ» հանդես։ 2016 համարի նյութերը
  11. ԵՊՀ պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ, հրատարակությունները։ [4] Արխիվացված 2017-04-29 Wayback Machine: