Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց

Երևանի դպրոց

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց
School N 19 after N. Aghbalyan (9).jpg
Տեսակդպրոց
Հիմնադրված է1921
Անվանված էՆիկոլ Աղբալյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Տերյան 54

ՊատմությունԽմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականին՝ որպես Հայաստանի լուսավորության նախարարությանը կից փորձարարական-ցուցադրական դպրոց և կոչվել Նադեժդա Կրուպսկայայի անունով։ Սկզբում դպրոցը գործել է Թումանյան փողոցի թիվ 5 շենքում, այնուհետև մինչև 1938 թվականը գործել է Պուշկինի փողոցում։ Դպրոցի նոր շենքի հատակագիծը կազմել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը։ 1938 թվականին դպրոցը տեղափոխվել է Տերյան փողոցի 54 հասցեում գտնվող նորակառույց շենք։ 1971 թվականին դպրոցի 1933 թվականի շրջանավարտ Ռազմիկ Ալավերդյանի նախագծով կառուցվել է դպրոցի նոր մասնաշենք` նախատեսված 600 աշակերտի համար։ 1978 թվականին կառուցվել են ֆիզկուլտուրայի դահլիճը և ևս ութ դասասենյակ։ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ կրթության նախարարության կոլեգիայի որոշման համաձայն Կրուպսկայայի անվան համար 19 միջնակարգ դպրոցը վերանվանվել է Նիկոլ Աղբալյանի անունով։

Դպրոցի շրջանավարտներից շատերը մասնակցել են Հայրենական պատերազմին։ Նրանց անունները զետեղված են դպրոցում տեղադրված մարմարե հուշատախտակին[1][2]։

Վաստակաշատ մանկավարժներ և տնօրեններԽմբագրել

Հիմնադիր և առաջին տնօրեն՝ Արշավիր Շավարշյան[3], Խաչատրյան Տաթևիկ, Վարյա Վարդանյան, Մարգո Ղազարյան, Մարիամ Հայկազունի, Նինա Զիլֆուղարյան, Օֆելյա Պետրոսյան, Ռուբեն Զուրաբյան,Հասմիկ Ղարիբյան, Անուշավան Պողոսյան, Լիանա Աշրաֆյան։

ՇրջանավարտներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
  2. «Schools of Yerevan | ognirdprocid.am»։ www.ognirdprocid.am։ Վերցված է 2016-09-03 (չաշխատող հղում)
  3. Հարությունյան Գ. (30.05.1974 թ.)։ «Մանկավարժության մեծ երախտավորը»։ Սովետական Հայաստան