Բագրատ Ղարիբջանյան (կուսակցական գործիչ)

կուսակցական գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրատ Ղարիբջանյան (այլ կիրառումներ)

Բագրատ Բեգլարի Ղարիբջանյան (մայիսի 22, 1890(1890-05-22) - օգոստոսի 14, 1920(1920-08-14), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ կուսակցական գործիչ։ ՌՍԴԲ(բ)Կ անդամ (1917)։

Բագրատ Ղարիբջանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1890(1890-05-22)
Մահացել էօգոստոսի 14, 1920(1920-08-14) (30 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Բագրատ Ղարիբջանյանը ծնվել է Սուրմալուի գավառի Բահառլու գյուղում։ 1905 թվականին ավարտել է Իգդիրի քաղաքային ուսումնարանը։ Սուրմալու գավառի գյուղերում և Իգդիրում զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատակցել է բոլշևիկյան մի շարք թերթերի։ 1917 թվականին եղել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության անդամ, 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիս՝ նախագահ։ 1919 թվականի սկզբին ընտրվել է Ալեքսանդրապոլի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության քարտուղար։ Մասնակցել է 1920 թվականի մայիսյան ապստամբությանը։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Բագրատ Ղարիբջանյան (1890-1920) / Ա.Հ. Մելքոնյան; Խմբ.՝ Ա.Ն. Մնացականյան։ Երևան։ Հայպետհրատ, 1954

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. ԳԵՐԵԶՄԱՆ ՄԱՅԻՍՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ (ՍՏԵՓԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 31