Գիտելիք (ընկերություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիտելիք (այլ կիրառումներ)
«Գիտելիք» համամիութենական ընկերություն (ռուս.՝ Всесоюзное общество «Знание»), կրթական և քարոզչական կազմակերպություն Խորհրդային Միությունում և Ռուսաստանում։ Հիմնադրվել է 1947 թվականին։ Մինչև 1963 թվականը կոչվել է Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման համամիութենական ընկերություն։
Գիտելիք | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն և ընկերություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմնադրված | 1947 |
Գլխադասային գրասենյակ | Սալտիկովների-Չերտկովների դաստակերտ, Կրասնոսելսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան |
Գլխավոր քարտուղար | Սերգեյ Վավիլով, Ալեքսանդր Օպարին, Մարկ Միտին, Նիկոլայ Սեմյոնով, Վլադիմիր Կիրիլին, Իվան Արտոբոլևսկի, Նիկոլայ Բասով և Konstantin Vasilyevich Frolov? |
Պարգևներ |
Դասախոսությունների միջոցով զբաղվել է ԽՍՀՄ բնակչության շրջանում կրթական գործունեությամբ և հակակրոնական քարոզչությամբ, ինչպես նաև հրատարակել է գիտահանրամատչելի գրականություն։ Խորհրդային այլ հասարակական կազմակերպությունների նման, գտնվել է Կոմունիստական կուսակցության վերահսկողության ներքո։ Ունեցել է «Գիտելիք» հրատարակչությունը։
Գլխավոր ղեկավար մարմին է հանդիսացել վարչությունը, որն ընտրվում էր համամիութենական համագումարում՝ 4 տարի ժամկետով։ Միավորել է միութենական հանրապետությունների 15 ընկերությունները՝ ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, ազգային օկրուգների, քաղաքների և շրջանների իրենց քարոզչական կազմակերպություններով։ Սկզբնական կազմակերպություններ են ստեղծվել գիտական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում։
1972 թվականի դրությամբ ունեցել է 2456 հազար անդամ, այդ թվում՝ 1700 ակադեմիկոս և թղթակից անդամ, 107 հազար դոկտոր և գիտությունների թեկնածու, պրոֆեսոր և դոցենտ։ 1972-ին ընկերությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 80)։ |