Գուլյաշ (հունգ.՝ gulyás, գուլյաշ), հունգարացիների ազգային ուտեստ, որը պատրաստվում է ապխտած խոզի ճարպով, սոխով և պղպեղով, տապակած տավարի կամ հորթի մսի կտորներով և կարտոֆիլով[2][3]։ Ուտեստը պատկանում է թանձր ապուրների շարքին։ Ի սկզբանե ապուրը հանդիսացել է հունգարացի խաշնարածների ավանդական կերակրատեսակը և պատրաստվել է ղազաններում՝ խարույկի վրա։

Գուլյաշ
Հունգարական խոհանոց, Viennese cuisine? և Ռուսական խոհանոց
Տեսակկերակուր, ստյու, խոզի մսով ուտեստ և տավարի մսով ուտեստ
Ենթատեսակապուր
Առաջացման երկիր Հունգարիայի թագավորություն
Հիմնականմիս[1], սոխ[1], գազար[1], պապրիկա[1], ձիթայուղ[1], սխտոր[1], Q4248527?[1], սոյայի սոուս[1], Դափնու տերև[1] և peppercorn?[1]
 Goulash Վիքիպահեստում

Միսը խոզի ճարպով նախապես տապակվում է կաթսայում կամ խորը թավայի մեջ՝ մինչ վարդագույն կեղևի առաջացումը։ Դրանից հետո կաթսայի մեջ լցնում են ջուր և նախապես տապակած կարտոֆիլը[2], տոմատի մածուկը կամ թարմ լոլիկ, քաղցր պղպեղ[2], ալյուր, և ուտեստը եփվում է մինչ պատրաստ լինելը։

Գուլյաշը լայն տարածում ունի Հարավային Ռուսաստանում՝ ղազախների խոհանոցում։

Այլ ուտեստներ՝ «Գուլյաշ» անվանման ներքո խմբագրել

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող երկրներում հաճախ սխալմամբ գուլյաշ են անվանում ռագուն, որն իրենից ներկայացնում է առանց ոսկորի միս, որը սովորաբար պատրաստվում է երկու անգամ ուտելու համար. սկզբից տապակում են յուղի կամ ձեթի մեջ, ապա շոգեխաշում են կերակրալցուկի մեջ, որի հիմնական բաղադրատարրը տոմատի մածուկն է։ Այդպիսի գուլյաշը մատուցվում է ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, մակարոնեղենի, բրնձի, հնդկացորենի հետ։ Իրապես, այդպիսի ուտեստը բազմաթիվ նմանություններ ունի ոչ թե գուլյաշի, այլ՝ պերկելյոտի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլյաշ» հոդվածին։