Չոլնտ,այս ուտեստը հրեական ավանդական խոհանոցից է։ Այն բաղկացած է հիմնականում բանջարեղենից, մսից, ձավարեղենից և լոբազգիներից։ Չոլնտ բառը հավանաբար ծագում է Պրովանսի բարբառից։ Այս կերակուրը պատրաստվում է շաբաթ օրվա համար, երբ հրեաները չպիտի կատարեն այևայլ աշխատանքներ, այդ թվում՝ չպիտի վառարան վառեն և տաք կերակուր պատրաստեն։ Չոլնտը պատրաստվում է ուրբաթ երեկյան՝ մինչև շաբաթ օրվա սկսվելը, խորը, կավե ամանով դրվում է ջեռոցում և հաջորդ՝ շաբաթ օրը, երբ ընտանիքի անդամները վերադառնում են շաբաթօրյա աղոթքից, մատուցվում է բավականին տաք վիճակում։ Երբ տանը վառարան չէր վառվում, չոլնտը տանում էին հացի փուռ և թողնում այնտեղ մինչև շաբաթօրյա ճաշի ժամը։ Ներկայումս, երբ համարյա թե վերացել են ռուսական և լատվիական վառարանները, նոր պայմաններում ևս ձգտում են տարբեր միջոցներով պահպանել ուտեստի յուրահատուկ համը։

Չոլնտ
שאלעט шалет
Չոլնտի բաղադրիչները
Հրեական խոհանոց
Ենթատեսակստյու
Առաջացման երկիրՀյուսիսային Աֆրիկա և  Ֆրանսիա
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս, բանջարեղեն, ձավարեղեն և լոբազգիներ
 Cholent Վիքիպահեստում

Հրեական այս ուտեստը տարածված է նաև Ուկրաինայում, ուր ժամանակին (մինչև երկրորդ Համաշխարհային Պատերազմը) մեծաթիվ հրեա բնակչություն կար։ Ուկրաինական գրեթե բոլոր ընտանիքներում չոլնտ են պատրաստում։ Նրանք այս ուտեստին հավելել են իրենց ազգային խոհանոցի տարրեր (օրինակ՝ կծու պղպեղ), ինչպես նաև, ի տարբերություն հրեաների՝ գործածում են մսի բոլոր տեսակները։

Հայտնի են մի շարք հրեական ասացվածքներ, կապված՝ չոլնտի հետ։ Օրինակ՝ "Կյանքը նման է չոլնտի ինչից եփես, այն էլ կուտես"։

Արտաքին հղումներ խմբագրել