Ստյու (անգլ.՝ stew), ճաշատեսակների խմբի անգլերեն անվանում, որոնք մոտ են ռագուին՝ պատրաստված պինդ սննդամթերքներից, որոնք շոգեխաշվում են հեղուկի մեջ, ինչը հետագայում ծառայում է որպես սոուս:

Picto infobox mets.png
Ստյու
Conejo estofado.jpeg
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակկերակուր և սննդամթերք
Stews Վիքիպահեստում

ՏեսակներԽմբագրել

Որպես բաղադրիչ կարող են լինել բանջարեղենների ցանկացած համադրություն (օրինակ՝ գազար, կարտոֆիլ, լոբի, քաղցր պղպեղ, լոլիկ և այլն), մսամթերք և համեմունքներ: Դանդաղ պատրաստման համար անհրաժեշտ է կոշտ միս, օրինակ՝ տավարի: Բացի այդ, կարելի է օգտագործել թռչնամիս, ծովամթերք և երշիկ: Շոգեխաշման համար կարելի է օգտագործել ինչպես ջուր, այնպես էլ սպիրտային խմիչքներ, օրինակ՝ գինի կամ գարեջուր: Սովորաբար պատրաստում են մեղմ կրակի վրա, որը թույլ է տալիս, որ բույրերը մանրամասն խառնվեն:

Ստյուն նման է ապուրին. դրանց միջև հստակ սահման չկա, չնայած ստյուն առանձնանում է ավելի խիտ բաղադրությամբ և ավելի երկար պատրաստմամբ[1]:

Դասական ստյուն իռլանդական հայտնի ռագուն է, որը լայն ճանաչում է ստացել Բրիտանական կղզիների սահմաններից դուրս Ջերոմ Կլապկա Ջերոմի «Երեքը նավակում՝ չհաշված շունը» վեպի շնորհիվ:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել