Կոսիդո (իսպ.՝ cocido), իսպանական խոհանոցի հայտնի ուտեստ, թանձր ապուր թուրքական սիսեռից, մսից և ապուխտից։ Ամեն դեպքում այն իրենից ներկայացնում է երկու ուտեստ մեկում։ Պատրաստվում է հատուկ կաթսայում։ Կոսիդոն ունի հին պատմություն և համարվում է ավանդական Իսպանիայի ուտեստներից մեկը։ Իսպանիայի գրեթե բոլոր շրջանները ունեն կոսիդոյի պատրաստման իրենց ձևը, բայց առավել տարածված և հայտնի է մադրիդյան կոսիդոն։ Հյուսիսում կոսիդոն պատրաստում են լոբիով, իսկ հարավում՝ թուրքական սիսեռով։ Նույնական ուտեստներ են համարվում գերմանական այնտոպֆը և աստուրական ֆաբադան։

Կոսիդո
cocido
Իսպանիա Իսպանիա
Ծագում
Տեսակապուրներ
Ենթատեսակսննդամթերք
Առաջացման երկիրԻսպանիա
Բաղադրամասեր
ՀիմնականՍիսեռ
բանջարեղեններ
հավի կրծքամիս[1]
ապուխտ
լոբի
Նույնական ուտեստներգերմանական այթոփֆ (գերմ.՝ Eintopf)
աստուրական ֆաբադա
 Cocidos Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել