Գերմանական խոհանոց
Գերմանական խոհանոց, Գերմանիայի ազգային խոհանոց, որն անդընդհատ տեղափոխվում է մի շրջանից դեպի մյուս շրջանը։ Գերմանական խոհանոցն ունի շատ հին պատմություն, այն սկիզբ է առել դեռ Հռոմեական կայսրության ժամանակներում, երբ հին գերմանացիները պատրաստում էին իրենց համար հատուկ ուտեստներ, և ապրում էին այժմյան Գերմանիայի տարածքում։ Գերմանական խոհանոցում չկան եզակի ուտեստներ, այսինքն ամեն մի շրջանն ուներ իր հնարավորությունները ուտեստներ պատրաստելու հարցում։ Գերմանական ազգային ուտեստների քաղաքներից կարելի է առանձնացնել Մյունխենը և Շվաբիան։
Մսային ուտեստներ
խմբագրելԳերմանիայում հիմնականում առավել հայտնի և սիրված է խոզի միսը։ Միջինում գերմանացիներն ամեն տարի սպառում են ավելի քան 84 կգ միս[1]։
Մեծ դեր ունեն երշիկների տեսակները։ Ենթադրվում է, որ Գերմանիայում գոյություն ունի երշիկների ավելի քան 1500 տեսակ[2]։
Բանջարեղեն
խմբագրելԲանջարեղենները Գերմանիայում հիմնականում օգտագործվում են ապուրների մեջ, կամ էլ որպես զարդարանք այլ տեսակի ուտեստներում։ Առավել շատ օգտագործվում են գազար, սպանախ, սիսեռ, լոբի և կաղամբի տարբեր տեսակներ։ Բացի դրանից Գերմանիայում աղցանների մեջ առավել շատ օգտագործում են լոլիկ և վարունգ։
Տապակած սոխը շատ է հայտնվում գերմանական ուտեստների ցանկի մեջ, և իր ուրույն տեղը միշտ գտնում է գերմանական սեղանների վրա, տարատեսակ մսային ուտեստների հետ միասին։
Կաղամբով աղցանը համարվում է Գերմանիայի ազգային ուտեստը։ Կաղամբով աղցան շատ սիրելու պատճառով գերմանացիները ստացել են «Krauts» մականունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Zentrale Markt- und Preisberichtstelle für Erzeugnisse der Land-, Forst- und Ernährungswirtschaft GmbH(չաշխատող հղում)
- ↑ www.3sat.de(չաշխատող հղում)