Գործընկերություն հանուն խաղաղության
Գործընկերություն հանուն խաղաղության (անգլ.՝ Partnership for Peace — PfP), 1994 թվականին սկսված ռազմական համագործակցության ծրագիր, համագործակցություն ՆԱՏՕ-ի ու եվրոպական երկրների և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի խորհրդային հանրապետությունների միջև, որոնք կազմակերպության անդամ չեն։ Սկզբում ներառել է 24 երկիր, սակայն դրանց թիվը պարբերաբար փոխվում է ծրագրին նոր պետությունների միանալու և դրանց՝ ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական կառուցվածքում արդեն փորձված երկիր-գործընկեր դառնալու պատճառով։ Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին 2017 թվականի ամռանը մասնակցում էր 21 պետություն։
Ծրագրի պոտենցիալ մասնակիցներ
խմբագրելԿիպրոսի Հանրապետությունը Եվրոպական միության միակ անդամն է, որ չի մասնակցում ծրագրին։ Թուրքիան, չճանաչելով Կիպրոսը, արգելափակում է այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին[1], որովհետև Կիպրոսի կղզու թուրքական ու հունական հատվածների միջև եղած կոնֆլիկտը մնում է չլուծված։
Կոսովոյի Հանրապետությունը, տարածքային տեսանկյունից գտնվելով Եվրոպայում, չի մասնակցում ծրագրին, որովհետև նրա սուվեներությունը չճանաչող չորս երկրներ խոչընդոտում են նրա համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ։
Ներկայիս գործընկերներ
խմբագրելՄասնակից երկիր | Ով է ստորագրել | Ամսաթիվ |
---|---|---|
Ավստրիա | Արտաքին գործերի նախարար Ալոիզ Մոկ | 10.02.1995 |
Ադրբեջան | Նախագահ Հեյդար Ալիև | 04.05.1994 |
Հայաստան | Արտաքին գործերի նախարար Վահան Փափազյան | 05.10.1994 |
Բելառուս | Արտաքին գործերի նախարար Վլադիմիր Սենկո | 11.01.1995 |
Բոսնիա և Հերցեգովինա | Նախագահ Նեբոյշա Ռադմանովիչ | 14.12.2006 |
Վրաստան[2] | Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկվաիձե | 23.03.1994 |
Իռլանդիա | Արտաքին գործերի նախարար Դևիդ Էնդրյուս | 01.12.1999 |
Ղազախստան | Արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաև | 27.05.1994 |
Ղրղզստան | Նախագահ Ասկար Ակաև | 01.06.1994 |
Հյուսիսային Մակեդոնիա | Կառավարության ղեկավար Բրանկո Ցրվենկովսկի | 15.11.1995 |
Մալթա | Премьер-министр/Արտաքին գործերի նախարար Գվիդե դե Մարկո | 26.04.1995 |
Մոլդովա | Նախագահ Միրչա Սնեգուր | 16.03.1994 |
Ռուսաստան[3] | Արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրև | 22.06.1994 |
Սերբիա | Նախագահ Բորիս Տադիչ | 14.12.2006 |
Տաջիկստան | Լիազոր ներկայացուցիչ Շարիֆ Ռախիմով | 20.02.2002 |
Թուրքմենստան | Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բորիս Շիխմուրադով | 10.05.1994 |
Ուկրաինա | Արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկո | 08.02.1994 |
Ուզբեկստան | Արտաքին գործերի նախարար Սաիդմուխտար Սաիդկասիմով | 13.07.1994 |
Ֆինլանդիա | Արտաքին գործերի նախարար Հեյկի Հաավիստո | 09.05.1994 |
Շվեյցարիա | Արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտտի | 11.12.1996 |
Շվեդիա | Արտաքին գործերի նախարար Մարգարետա աֆ Ուգլաս | 09.05.1994 |
Ծրագրի նախկին մասնակիցներ
խմբագրելՄասնակից երկիր | Ով է ստորագրել | Ծրագրին միանալու ամսաթիվ | ՆԱՏՕ-ին միանալու ամսաթիվ |
---|---|---|---|
Ալբանիա | Նախագահ Սալի Բերիշա | 23.02.1994 | 01.04.2009 |
Բուլղարիա | Նախագահ Ժելյու Ժելև | 14.02.1994 | 29.03.2004 |
Հունգարիա | Արտաքին գործերի նախարար Գեզա Եսենսկի | 08.02.1994 | 12.03.1999 |
Լատվիա | Վարչապետ Վալդիս Բիրկավս | 14.02.1994 | 29.03.2004 |
Լիտվա | Նախագահ Ալգիրդաս Բրազաուսկաս | 27.01.1994 | 29.03.2004 |
Լեհաստան | Վարչապետ Վալդեմար Պավլյակ | 02.02.1994 | 12.03.1999 |
Ռումինիա | Արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանու | 26.01.1994 | 29.03.2004 |
Սլովակիա | Վարչապետ Վլադիմիր Մեչյար | 09.02.1994 | 29.03.2004 |
Սլովենիա | Վարչապետ Յանեզ Դրնովշեկ | 30.03.1994 | 29.03.2004 |
Խորվաթիա | Արտաքին գործերի նախարար Տոնինո Պիցուլա | 25.05.2000 | 01.04.2009 |
Չեռնոգորիա | Նախագահ Ֆիլիպ Վույանովիչ | 14.12.2006 | 05.06.2017 |
Չեխիա | Վարչապետ Վացլավ Կլաուս | 10.03.1994 | 12.03.1999 |
Էստոնիա | Արտաքին գործերի նախարար Յուրի Լույկ | 03.02.1994 | 29.03.2004 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ayhan Simsek. Cyprus a sticking point in EU-NATO co-operation // Southeast European Times, 14 июня 2007 года.
- ↑ Ըստ Wikileaks-ի հրապարակումների՝ Հարավային Օսիայի կոնֆլիկտի ժամանակ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին խորհրդատվության իր իրավունքի հիման վրա, սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ ռազմական խորհրդատու Բրյուս Ուեյնրոդի (անգլ.՝ W. Bruce Weinrod) խոսքով, համագործակցության որոշ անդամներ, առաջին հերթին՝ Գերմանիան, Ռուսաստանի օրինակով շարունակում են մեղադրել Վրաստանին։ Lenta.ru: Грузия: Ещё раз про войну
- ↑ Федеральный закон Российской Федерации от 7 июня 2007 г. N 99-ФЗ О ратификации Соглашения между государствами - участниками Североатлантического договора и другими государствами, участвующими в программе Партнерство ради мира, о статусе их Сил от 19 июня 1
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործընկերություն հանուն խաղաղության» հոդվածին։ |