Հեյդար Ալիև
Հեյդար Ալիրզա օղլու Ալիև (ադրբեջաներեն՝ Heydər Əlirza oğlu Əliyev, ռուսերեն՝ Гейдар Алиевич Алиев; մայիսի 10, 1923[5]։ – դեկտեմբերի 12, 2003), ադրբեջանցի քաղաքական գործիչ, Խորհրդային Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար և անկախ Ադրբեջանի երրորդ նախագահ։ Նա Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրն է[6][7]։
ԿենսագրությունԽմբագրել
Հեյդար Ալիև ծնվել է Նախիջևան, Ադրբեջանական ԽՍՀ-ում, 1923 թ. մայիսի 10-ին[5]։ Ալիևի հայրը՝ Ալիրզա Ալիևը մինչև 1915 թվականը ապրել է Սիսիանի շրջանում, ինչից հետո տեղափոխվել է Նախիջևան[8]։
Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում: Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել: 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախչըվանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու: Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում: Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[9]:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի 1969 թ. հուլիսի պլենումում Հեյդար Ալիևը ընտրվել է՝ Ադրբեջանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար և դարձել է հանրապետության ղեկավար: 1982 թ. դեկտեմբերին՝ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ ընտրվող Հեյդար Ալիևը նշանակվել է՝ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալ և դարձել է ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը: Հեյդար Ալիևը քսան տարվա ընթացքում եղել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի պատգամավոր, իսկ հինգ տարի՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1987 թ. հոկտեմբերին՝ որպես բողոքի նշան Խորհրդային Միութայն Կոմունիստական Կուսակցության Կենտրոնակամ Կոմիտեի Քաղբյուրոյի և հատկապես Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբոչովի վարած քաղաքական գծի, հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնից[10]:
1990 թ. Ադրբեջան վերադարձող Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, հետո Նախչըվանում: Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա 1991-1993 թթ. եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ, Ադրբեջաի Հանրապետության Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Հեյդար Ալիևը 1992 թ. «Ենի Ազերբայջան» կուսակցության՝ Նախիջևան քաղաքում անցկացված հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[11]:
1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հուլիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ սկսեց իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները: 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Նա 1998 թ. հոկտեմբերի 11-ին ժողովրդի բարձր ակտիվության պայմաններում անցկացված ընտրություններում հավաքելով ձայների 76,1 տոկոսը, կրկին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: 2003 թ. հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրմանը համաձայնություն տված Հեյդար Ալիևը՝ առողջության մեջ առաջացած խնդիրների հետ կապված՝ հրաժարվել է մասնակցել ընտրություններին[12]:
ՊարգևներԽմբագրել
Նա չորս անգամ պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, երկու անգամ արժանացել է Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է մի շարք արտասահմանյան երկրների շաքանշաններով ու մեդալներով:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ История захвата власти и страны курдскими кланами(ռուս.)
- ↑ https://www.youtube.com/watch?v=PjKlkdYwngk(հայ.)
- ↑ КУРДСКАЯ КАРТА ИЛЬХАМА АЛИЕВА(ռուս.)
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ 5,0 5,1 «Հեյդար Ալիևի կենսագրությունը (անգլերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-13-ին։ Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11–ին
- ↑ Պաշտոնական կայքեջը
- ↑ Հեյդար Ալիևի ձայնը(չաշխատող հղում)
- ↑ Двоюродный брат Гейдара Алиева: Мы жили в Сисианском районе Армении, потом отец Гейдара переехал в Нахиджеван
- ↑ "Heydar Aliyev biography"
- ↑ "Official web-site of President of Azerbaijan Republic - AZERBAIJAN »
- ↑ Представление к присвоению воинского звания генерал-майора (SSRİ Nazirlər Soveti yanında Dövlət Təhlükəsizliyi Komitəsinin 30 oktyabr 1967-ci il, 136 №-li məxfi əmri).
- ↑ Ирада Гусейнова. Гейдар Алиев - от политического руководителя к общенациональному лидеру. Баку, "Тахсил", 2005. стр. 67.