Բորիս Տադիչ
Բորիս Տադիչ (սերբ.՝ Борис Тадић, հունվարի 15, 1958[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ: Սերբիայի նախագահ (2004-2012):
Բորիս Տադիչ | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2004 թվականի հուլիսի 11 - 2012 թվականի ապրիլի 5 | |||
Նախորդող | Միլան Միլուտինովիչ | ||
Հաջորդող | Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ | ||
Կուսակցություն՝ | Սերբիայի Սոցիալադեմոկրատական կուսակցություն (սկսած 2014) Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (1990-2014) | ||
Կրթություն՝ | Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հոգեբան | ||
Ազգություն | սերբ | ||
Դավանանք | ուղղափառություն | ||
Ծննդյան օր | հունվարի 15, 1958[1][2] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Ljubomir Tadić? | ||
Մայր | Nevenka Tadić? | ||
Ամուսին | Տատյանա Տադիչ, ծնյալ Ռոդիչ | ||
Զավակներ | դուստրեր: Մաշա և Վանյա | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ |
«Հյուսիս-հարավ» մրցանակ, Շտայգերի մրցանակ, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան, Կվադրիգա և Սերբիայի Հանրապետության շքանշան | ||
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Սարաևո քաղաքում, Բելգրադյան համալսարանի ուսուցիչ Լյուբոմիրա Տադիչի և բժիշկ-նյարդաբան Նևենկի Տադիչի ընտանիքում:
Տարրական և միջնակարգ դպրոցը ավարտել է Բելգրադում: Բելգրադյան համալսարանում սովորել է սոցիալական հոգեբանություն: Եղել է առաջին Բելգրադյան գիմնազիայի հոգեբանության ուսուցիչ:
Եղել է ժողովրդավարության խթանման Կենտրոնի հիմնադիրը և առաջին տնօրենը:
Սկսած 1990 թվականից եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ: Զորան Ջինջիչի մահից մեկ տարի անց, 2004 թվականին ընտրվեց, որպես կուսակցության նախագահ:
2000 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի հունիսը բուլդոզյան հեղափոխության ժամանակաշրջանում, որպես հեռահաղորդացման նախարար մտել է Հարավսլավիայի ղեկավարության կազմի մեջ: Նաև Սերբիայի և Չեռնոգորիայի նախարարների միությունում իրականացրել է պաշտպանության նախարարի պաշտոնը:
2004 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ շրջանում հաղթել է, հավաքելով ձայների 53 %-ը, և շրջանցելով ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչին: Սերբիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Պրեդրագ Մարկովիչին: 2008 թվականին առաջին շրջանում ձայների փոքր-ինչ առավելությամբ առաջ անցավ Տոմիսլավ Նիկոլիչը, սակայն Տադիչը հաղթելով երկրորդ շրջանում, արդեն երկրորդ անգամ դարձավ նախագահ:
2012 թվականի ապրիլի 4-ին հայտարարեց, որ կլքի Սերբիայի նախագահի պաշտոնը և կանցնի թոշակի[3][4]:
Տիրապետում է անգլերեն, սերբերեն և ֆրանսերեն լեզուններին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Президент Сербии сложил полномочия»։ Лента.ру։ 4 апреля 2012։ Վերցված է 2012-04-04
- ↑ Председница Народне скупштине расписала председничке изборе (սերբ.)