Ֆիլիպ Վույանովիչ (չեռնոգոր.՝ Филип Вујановић, Filip Vujanović; սեպտեմբերի 1, 1954(1954-09-01)[1][2], Բելգրադ, Հարավսլավիա), Չեռնոգորիայի նախագահը 2003 թվականի մայիսից։ Վույանովիչը երկրի առաջին նախագահն է` Չեռնոգորիայի անկախությունից ի վեր։ Նախագահի պաշտոնում վերընտրվել է 2008 և 2013 թվականներին։

Ֆիլիպ Վույանովիչ
չեռնոգոր.՝ Филип Вујановић, Filip Vujanović
 
Կուսակցություն՝ DPS?
Կրթություն՝ Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Բելգրադի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1954(1954-09-01)[1][2] (69 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիա
Քաղաքացիություն  Չեռնոգորիա
Ի ծնե անուն սերբ.՝ Филип Вујановић
 
Պարգևներ
«Ստարա պլանինա» շքանշան և Իշխան Դանիլո I-ի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ֆիլիպ Վույանովիչը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 1-ին Բելգրադում։ 1978 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանը։ 1978 թվականի մարտից մինչ 1980 թվականի նոյեմբեր աշխատել է Բելգրադի մունիցիպալ դատախազությունում։ 1980 թվականի նոյեմբերից մինչ 1981 թվականի հունվար աշխատել է Պոդգորիցայի քաղաքային դատարանի քարտուղարի պաշտոնում։ 1982- 1993 թվականներին զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 1993 թվականի մարտից մինչ 1995 թվականի մայիս եղել է Չեռնոգորիայի արդարադատության նախարար։ 1995- 1998 թվականներին եղել է Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար։ 1998 թվականի փետրվարի 3-ից մինչ 2002 թվականի նոյեմբերի 5-ը եղել է Չեռնոգորիայի վարչապետ։ 2002 թվականի նոյեմբերի 5-ից մինչ 2003 թվականի մայիսի 11 եղել է Չեռնոգորիայի խորհրդարանի խոսնակ։ 2003 թվականի մայիսի 11-ին ընտրվել է Չեռնոգորիայի նախագահ։ Նախագահական լիազորությունները ստանձնել է 2003 թվականի մայիսի 22-ին։ 2006 թվականի մայիսին Չեռնոգորիան հռչակեց իր անկախությունը։ 2013 թվականի ապրիլի 7-ին, հավաքելով ձայների 51.2%-ը, Ֆիլիպ Վույանովիչը վերընտրվեց նախագահի պաշտոնում։

Վույանովիչն աչքի է ընկնում Սերբիայի նկատմամբ կոշտ վերաբերմունքով։ Մասնավորապես, Բրատիսլավայում Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ Վույանովիչը նկատողություն էր արել Սերբիայի նախագահին այն բանի համար, որ վերջինս Սլովակիայի թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ էթնիկ առումով ոչ մի տարբերություն չկա սերբերի և չեռնոգորացիների միջև։ Նա նաև նշել էր, որ չեռնոգորերեն լեզու գոյություն չունի, այն սերբերենի բարբառներից մեկն է։ Վույանովիչն էլ նշել էր, որ չեռնոգորերենը երբեք չի եղել սերբերենի բարբառը և որ չեռնոգորիացիները ունի իրենց ուրույն մշակույթը և արվեստը, որը էականորեն տարբեր է սերբականից։ Երկրների միջև հարաբերությունները լարվել էին դեռևս 2008 թվականին, երբ Չեռնոգորիան պաշտոնապես ճանաչեց Կոսովոյի անկախությունը։

Ընտանիք խմբագրել

Ֆիլիպ Վույանովիչը ամուսնացած է, ունի երեք երեխա, որդին` Դանիլոն, դուստրերը` Տատյանան և Նինան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել