Գագիկ Քերոբի Սարուխանյան, ՀՀ հասարակական քաղաքական գործիչ[1][2][3], ազատամարտիկ[4][5][6][7][8]։

Գագիկ Սարուխանյան
Գագիկ Սարուխանյան
Գագիկ Սարուխանյան

Ուսման տարիներ խմբագրել

Գագիկ Սարուխանյանը ծնվել է 1962 թվականին հունվարի 6-ին, Թբիլիսիում, Վրաստան[9]։ Սովորել է Թբիլիսիի թիվ 139 միջնակարգ դպրոցում։

1972 թվականին՝ ընտանիքի հետ մշտական բնակության է տեղափոխվել Երևան, Հայաստան[9]։ Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի թիվ 38 միջնակարգ դպրոցում (1972֊1978 թթ․):

1978֊ին ընդունվել է ՌԴ Ուլյանովսկ քաղաքի Համամիութենական Իրավաբանական Համալսարան։ Մեկ տարի ուսանելուց հետո փոխել է նախասիրությունները, քանի որ այն ժամանակների իրավապահ համակարգի վարքուբարքը անընդունելի էին իր համար։

1979֊ին դուրս է եկել Ուլյանովսկի Իրավաբանական Համալսարանից և ընդունվել Ուլյանովսկի պոլիտեխնիկ ինստիտուտի շինարական ֆակուլտետ[10][11]։

1980֊ին տեղափոխվել է Հայաստան՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ[10]։ Սովորել է "արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն" մասնագիտության գծով[12]։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լրիվ դասընթացն ավարտել է 1984֊ին՝ ստանալով ճարտարագետ֊շինարարի (Engineer Constructor) որակավորում[10][11]։

1990 թվականին գերազանց ավարտել է Մոսկվայի Կույբիշևի անվան Ճարտարագիտա-շինարարական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը, ստանալով շինարարության տնտեսագիտության, կառավարման, նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների որակավորում[13]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Աշխատել է Հայաստանի «Երևանշին» արտադրական միավորումում՝ որպես աշղեկ, ավագ աշղեկ։ Այնուհետև՝ Հայաստանի ճանապարհաշինարարության նախարարության «Ճանշինկազմ» տրեստում՝ որպես արտադրական վերահսկողության բաժնի ավագ ինժեներ։ Ապա՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես տնտեսական ծառայության պետ[3][14][15][16][17][18][19]։

Հայաստանում Անկախության գործընթացին մասնակցելու և Արցախի ազատագրմանը մասնակցելու համար ենթարկվել է հետապնդման Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ քաղաքական կուսակցության իշխանավարման ընթացքում։ Բազմիցս Գագիկ Սարուխանյանի կյանքին ուղղված սպառնալիքներ հնչելուց հետո՝ ստիպված է եղել հեռանալ Հայաստանից[3][14][15][16][17][18][19]։

Արցախյան Պատերազմի ավարտից հետո՝ 1995֊ին մեկնել է ՌԴ Չիտայի մարզ։ Այնտեղ աշխատել է որպես Բժշկական ինստիտուտի պրոռեկտոր տնտեսական գծով[3][14][15][16][17][18][19]։

Շատ կարճ ժամանակում հասկացել է, որ իրեն ուղղակի աքսորել են՝ կտրել Հայրենիքից և այն իսկապես Ազատ և անկախ դարձնելու հնարավորությունից։ Վերադարձել է Հայաստան 1996֊ին և միացել քաղաքական, հասարակական ազգային կյանքին՝ ծավալելով բուռն գործնեություն[3][14][15][16][17][18][19]։

Այդ ժամանակ էլ ընդունվել է ԱԻՄ֊ի անդամ, իսկ մինչ այդ ԱԻՄ կուսակցության աջակիցն ու համակիրն է եղել[3][14][15][16][17][18][19]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Գագիկ Սարուխանյանը երիտասարդ տարիքում ակտիվորեն մասնակցել է քաղաքական կյանքին։ 1987 թվականից աջակցել է հենց այդ տարվա սեպտեմբերին Պարույր Հայրիկյանի և իր համախոհներ Մովսես Գորգիսյանի, Ռազմիկ Մարկոսյանի, Սուսաննա Ավագյանի, Մեխակ Գաբրիելյանի կողմից Ազգային միացյալ կուսակցություն՝ ԱՄԿ-ի հենքի վրա ստեղծված Ազգային ինքնորոշում միավորմանը՝ ԱԻՄ։ ԱԻՄ-ի նպատակն էր ազգային անկախության վերականգնումը՝ հանրաքվեի ճանապարհով ինքնորշման միջոցով[20]։

Հայաստանում Անկախության գործընթացին մասնակցելու և Արցախի ազատագրմանը մասնակցելու համար ենթարկվել է հետապնդման Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ քաղաքական կուսակցության իշխանավարման ընթացքում։ Բազմիցս իր կյանքին ուղղված սպառնալիքներ հնչելուց հետո՝ Գագիկ Սարուխանյանը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։

1996-ին վերադարձել է Հայաստան։

1996֊2021թթ տարբեր տարիների եղել է ԱԻՄ֊ի ավագանու անդամ, ԱԻՄ֊ի ղեկավար խորհրդի, ապա՝ ԱԻՄ-ի նախագահության անդամ։ ԱԻՄ֊ի նախագահությունից դուրս է եկել 2021֊ին, մնալով ԱԻՄ-ի անդամ։ ԱԻՄ֊ի նախագահությունից դուրս գալու մասին հայտարարություն չի արել։

Գագիկ Սարուխանյանը եղել է Ազգային ինքնորոշում միավորման Երևան քաղաքի Շենգավիթի շրջանի կուսակցական կառույցի նախագահը։ Այնուհետև՝ Ազգային ինքնորոշում միավորման Երևան-4 մարզային կառույցի ղեկավարը։ 1987-2022 թթ․ եղել է Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Խորհրդի և ԱԻՄ Նախագահության անդամ[21]։

  «Հայկական կողմը չի պարտվել։ Մենք դավաճանվել ենք։ Ես դա պաշտոնապես հայտարարում եմ։ Մեր ռազմական և քաղաքական վերնախավը դավաճանել է ազգիս։ Եվ սրա պատասխանը ես կարող եմ հատիկ-հատիկ տալ»։
- Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանի ելույթից՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի 2021թ․ մարտի 3-ին Մատենադարանի մոտ կազմակերպած հավաքում։
 

Հանդիսանում է ՀՀ Rights & Support իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենը։

Եւրադատարանում հաղթանակ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի խմբագրել

Մասնակցել է 2000-ական թթ․ սկզբի մի շարք խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների, որոնց ժամանակ ՀՀ կառավարող ռեժիմը նրա դեմ կիրառել է ապօրինի գործողություններ[9]։ "Արդարություն" ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի ակտիվ անդամ է եղել 2003 թվականին։ Այդ քաղաքական դաշինքի մեջ մտնում էին՝ մի շարք կուսակցություննյեր։ Այդ թվում՝ հետևյալ կուսակցությունները՝ Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ՝ Ստեփան Դեմիրճյան, Հայաստանի Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ՝ Հայկ Խաչատրյան, Հայաստանի Ազգային Ժողովրդավարական Կուսակցության նախագահ՝ Վազգեն Մանուկյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գ․ Սարգսյան, Հայաստանի "Հանրապետություն" կուսակցության Շենգավիթի մասնաճյուղի նախագահ՝ Ռոմիկ Մխիթարյան[3][9][19][22][23][24]։

2003 թ․ ՀՀ Նախագահական ընտրություններին Երևանի Շենգավիթ համայնքում, որն ընդգրկում է թիվ 12, 13, 14 ընտրատարածքները, Գագիկ Սարուխանյանը հանդիսացել է որպես ընտրական ճշտող նախաձեռնող խմբի ղեկավար և սերտ համագործակցություն է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների միացյալ շտաբի հետ[2][3][9][23][25][26]։

ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, երբ ամբողջ հանրապետությունում անօրինական կալանավորման էին ենթարկվում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները, կալանավորվեց նաև Շենգավիթ համայնքի միասնական շտաբի պետ "Հանրապետություն" կուսակցության մասնաճյուղի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։ Այդ պահից սկսած Գագիկ Սարուխանյանը ընդհատակ է անցել և իր վրա է վերցրել միասնական շտաբի ղեկավարման մի մասը[9]։

2003 թ․ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել է որպես Շենգավիթի շրջանի թիվ 12 ընտրատարածքում որպես ՀՀ Ազգային Ժողովրդի պատգամավորության թեկնածու[2][9][23][25][27][28][29]։

Այս ընտրախախտումներին անդրադարձել են ՀՀ մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը՝ իր 2003 թ․ հունիս ամսվա հրապարակումներում[30]։

Այդ կապակցությամբ 2003 թ․ նոյեմբերի 6-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (նստավայրը՝ քաղաք Ստրասբուրգ, Ֆրանսիա)[31],Եւրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Դատարանում միակն է եղել Արևելյան Եվրոպայից՝ ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ հայց ներկայացնելու տեսակետից։ Դատը շահել է և Եվրոդատարանի որոշմամբ ՀՀ իշխող ռեժիմը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ հարկադրված է եղել Գագիկ Սարուխանյանին՝ որպես վնասի հատուցում, վճարել 3.000 եվրոյին համարժեք գումար՝ որպես Գագիկ Սարուխանյանին հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ ևս 1850 եւրոյին համարժեք գումար՝ դատական ծախսերի փոխհատուցման համար[2][23][25][26][32][33]։

Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանը 2008թ․ մայիսի 27-ին գրավոր ծանուցել է Գագիկ Սարուխանյանին՝ իր հայցի մասին կայացված դրական որոշման մասին՝ նշելով, որ տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Կոնվենցիայի Առաջին արձանագրության Երրորդ հոդվածի խախատում[2][19][23][25][32]։

Այս դատական գործը[34] մարդու իրավունքների եվրոպական մի շարք մասնագետների կողմից գնահատվել է որպես քրեստոմատիական գործ և որպես դասական օրինակ՝ դասավանդվում է Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի համապատասխան ֆակուլտետներում։ Հրապարակվել է Brill-ում՝ Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia. Article Type: Research Article. DOI: https://doi.org/10.1163/15718131-90000018. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law. Բրիլլը ակադեմիական հրատարակչություն է Հոլանդիայում, հիմնադրված 1683թ. Լեյդեն քաղաքում (Brill Academic Publishers is a Dutch international academic publisher founded in 1683 in Leiden, Netherlands.)[2][3][23][27][35][36]: Գագիկ Սարուխանյանին այս դատական գործը համարվում է մարդու իրավունքների գծով դասական գործ նաև ԱՄՆ-ում։ Մասնավորապես ԱՄՆՄինեսոտա նահանգի պետական համալսարանի կայքում այն պահվում է որպես այդ գծով դասական գործ[37]։

Եվրոպայի Խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև այժմ նամակագրություն են պահպանում Գագիկ Սարուխանյանին հետ։

Մասնակցություն մերօրյա ազատագրական պայքարին խմբագրել

 
Գագիկ Սարուխանեան, Հայաստանի Ազատագրութեան Շարժման ղեկավարներից մէկը։

2012-ից եղել է Հիմնադիր խորհրդարան, սկզբում՝ "Նախախորհրդարան" կազմակերպության անդամներից։

Ընդդիմացել է Հայաստանը՝ Ռուսաստանի կողմից գլխավորվող Մաքսային Միության, Եւրասիական տնտեսական Միության մեջ մտցնելու և Եւրամիությունից հեռացնելու, փաստացի՝ ՀՀ ինքնիշխանությունը վերացնելու ՀՀ ղեկավարության, մասնավորապես Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը[38]։

Պաշտպանում է Հայաստանը Ռուսաստանից ազատագրելու և իրականում անկախ պետություն ստեղծելու գաղափարը և այդ հիմքի վրա կտրուկ քննադատության ենթարկում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ վերջինիս իշխանության գալու առաջին իսկ օրերից[39][40][41]։ 2022 թ․ ապրիլին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խամաճիկ անվանելու համար՝ Գագիկ Սարուխանյանի դեմ Նիկոլ Փաշինյանին ռեժիմը քրեական գործ է հարուցել[42]։

2022 թ․ հուլիսի սկզբից անդամակցել է «Հայաստանի Ազատագրության Համաշխարհային Շարժում» կազմակերպությանը։ 2022 թ․ դեկտեմբերի վերջից հանդիսանում է «Հայաստանի Ազատագրության Համաշխարհային Շարժում» կազմակերպության ղեկավար Խորհրդի անդամ և Երևանի կոորդինատոր[43][44][45][46]։ 2023 հուլիսից՝ "Հայաստանի Ազատագրության Համաշխարհային Շարժում" կազմակերպության համանախագահն է, ինչպես նաև նույն կազմակերպության Ռազմական Խորհրդի նախագահը։

Գագիկ Սարուխանյանը, ինչպես և իր ղեկավարած Կազմակերպությունը՝ «Հայաստանի Ազատագրության Համաշխարհային Շարժումը», պահանջում է պատասխանատվության ենթարկել ՀՀ բոլոր ռուսական դրածո ղեկավարներին՝ որոնք 1991-2023թթ․ ՀՀ-ն հասցրել են աղետալի վիճակի[47][48]։

Որպես «Հայաստանի Ազատագրության Համաշխարհային Շարժում» կազմակերպության համանախագահ և կազմակերպության Ռազմական Խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը զբաղվում է ՀՀ-ում ազգային ազատագրական ուղղվածություն ունեցող և Հայաստանը Ռուսաստանի գաղութային տիրապետությունից ազատագրելու նպատակ ունեցող հասարական և քաղաքական կազմակերպությունների համախմբմամբ՝ համագործակցելով Ազգային ժողովրդավարական բևեռի հետ[49][50][51][52]։

Ռազմական գործունեություն խմբագրել

 

Գագիկ Սարուխանյանը՝ Ազգային ինքնորոշում միավորման կազմում՝ որպես ԱԻՄ֊ի «Նժդեհ» կամավորական ջոկատի մարտիկ՝ պարբերաբար մասնակից է եղել 1988-1994 թվականնների Արցախյան պատերազմի մարտական գործողություններին, որոնք ծավալվել էին Արցախի հարցի շուրջ[53]։ Կուսակցության դիքորոշմամբ այդ պատերազմը հրահրել է պաշտոնական Մոսկվան՝ Խորհրդային Միության քաղաքական ղեկավարությունը[53], սակայն Հայ ազգի ինքնորոշմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը կողմնակից լինելով՝ ԱԻՄ–ը ճիշտ էր համարում զենքով պաշտպանել Հայ ժողովրդի խախտված իրավունքները[53]։

Առաջին Արցախյան Պատերազմի ընթացքում՝ աշխատելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես տնտեսական ծառայության պետ՝ օգնել է պատերազմին մասնակից ջոկատներին պարենի մատակարարմամբ «էրեբունի» օդանավակայանից, ինչպես նաև՝ այլ միջոցներով։

1989-1994 թթ․ ակտիվորեն մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին[7]։ Պատերազմին մասնակցել է մի շարք տարբեր ջոկատների կազմում, պարբերաբար, տարբեր ուղություններում, ինչը պայմանավորված էր իր կատարած բեռնափոխադրումների ուղղությամբ։ Մասնակցել է 1990 թ․ հունվարին Երասխ բնակավայրի պաշտպանական մարտերին, ինչպես նաև՝ 1990 թ․ ապրիլին Վարդենիսի շրջանի Զոդ բնակավայրի, Իջևանի շրջանի Կիրանց, Սևքար, Այգեհովիտ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին, 1991թ․ Գորիս, Կոռնիձոր, Խոզնավար բնակավայրերի պաշտպանական մարտերին, իսկ 1992 թ․ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար և Կոթի բնակավայրերի պաշտպանական մարտերին[5][6]։ Ազատամարտի մասնակիցների շրջանում վայելում է մեծ հարգանք և վստահություն[7]։

Գագիկ Սարուխանյանը եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» կամավորական ջոկատի մարտիկ։

Հետագայում ևս մասնակցել է Արցախի պաշտպանության մարտերին՝ լինելով 2016 թ․ Ապրիլյան Քառօրյա պատերազմի, իսկ ապա՝ 2020 թ․ աշնանային 44-օրյա պատերազմի մասնակից[8]։

Մարտնչել է Լեոնիդ Ազգալդյանի անվան կամավորական ջոկատի կազմում, որպես դասակի հրամանատար։ Սպայական կոչումը՝ կապիտան[54]։

Գագիկ Սարուխանյանը հանդիսանում է նաև ՀՀ «Ազատամարտի վետերանների միության» վարչության անդամ։

Գնդապետ Վ․ Ավետիսյանի նկատմամբ ՀՀ իշխող ռեժիմի ապօրինի գործողությունների դեմ պայքար խմբագրել

 
Գագիկ Սարուխանեան․ Ռեժիմ Ես հա՛յ եմ։

Գագիկ Սարուխանյանը 2013թ.՝ «Ազատագրական բանակի» փոխհրամանատար, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետ միասին սկսել է ազատամարտիկների իրավունքների պաշտպանության շարժում՝ բարձրացնելով նրանց սոցիալական խնդիրներին և իրավունքների պաշտպանությանը վերաբերվող հարցեր։ Իրականում այդ շարժումը ուղված էր ՀՀ֊ի կոռումպացված իշխանությունների դեմ։ Շարժման առաջնորդներից մեկին՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին շինծու քրեական գործով ՀՀ իշխող Սերժ Սարգսյանի ռեժիմը դատապարտեց 6 տարի ազատազրկման։ Բայց Գագիկ Սարուխանյանը շարունակեց այդ շարժումը իր մյուս զինակից ընկերների հետ։ էական հաջողության Շարժումը չհասավ, բայց ստիպեց ազատամարտիկների և նրանց ընտանիքների արտոնությունները փոքր-ինչ բարելավել, ինչպես նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատել կալանավայրից՝ ձերբակալումից և բանտարկելուց 4,5 տարի անց՝ թեպետ Սերժ Սարգսյանի ռեժիմը գնդապետ Ավետիսյանին դատապարտել էր վեց տարով։ Բացի այդ Եվրադատարանում Գ․Սարուխանյանին կազմակերպած աշխատանքների արդյունքում՝ գնդապետ Ավետիսյանը շահեց դատը ընդդեմ Սերժի ռեժիմի՝ ստանալով վերջինից մոտ չորս հազար եվրո գումարին համարժեք փոխհատուցում[55][56][57][58][59][60]։

Հետագա գործունեություն ռազմական և կամավորական շարժման ասպարեզում խմբագրել

 


Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումից հետո Գագիկ Սարուխանյանը իր մյուս զինակից ընկերների հետ հիմնել է «Արժանապատիվ Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպութիւնը՝ ՀԿ֊ն, որի խորհրդի նախագահն է մինչև օրս[4][61]։

2022-2023 թթ․ ընթացքում զբաղվել է ՀՀ-ում ինքնապաշտպանական կամավորական ուժերի, ստեղծման, ՀՀ բնակչության քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, ինչպես նաև Ուկրաինայում և աշխարհի այլ հայաշատ համայնքներում հայկական կամավորական լեգեոնների ստեղծման հարցերով[51][62][63]։

 
Գագիկ Սարուխանեանը՝ Կոմանդոսի՝ գեներալ Արկադի Տէր Թադևոսեանի հետ։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia Article Type: Research Article, DOI:[1]. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերեն:[2]
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Gagik Sarukhanyan vs Republic of Armenia. CONSEIL DE L’EUROPE, COUNCIL OF EUROPE, COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS, THIRD SECTION, CASE OF SARUKHANYAN v. ARMENIA, (Application no. 38978/03), JUDGMENT, STRASBOURG 27 May 2008, FINAL, 27/08/2008, This judgment may be subject to editorial revision. Election observation and democracy support. [3]
  4. 4,0 4,1 Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ու Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը ստեղծել են «Արժանապատիվ ազատամարտիկ» անվամբ ՀԿ։ [4] Արխիվացված 2022-08-17 Wayback Machine
  5. 5,0 5,1 Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի, Երկրապահ ջոկատների Շտաբի պետի և Նոյեմբերյանի ճակատի հրամանատար Հ․Պողոսյանի տրված մարտական ուղի, 2017 թ․։
  6. 6,0 6,1 Սպարապետ հասարակական կազմակերպության կողմից տրված մարտական ուղի, 2010 թ․։
  7. 7,0 7,1 7,2 ՀՀ Ազատամարտի վետերանների միասնություն հասարակական կազմակերպության կողմից տրված Բնութագիր։ Վ-25 18,10,2010։
  8. 8,0 8,1 Ռազմաճակատում տղաների ոգին ավելի բարձր է, քան թիկունքում. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)։ 14:23 • 04.11.2020։[5] Արխիվացված 2023-09-29 Wayback Machine
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 ՀՀ հինգ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների տված տեղեկանքը՝ Գագիկ Քերոբի Սարուխանյանին՝ Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանին հայց ներկայացնելու համար։ 2003թ․ Հոկտեմբերի 10, քաղաք Երևան։ Հաստատված է հետևյալ կուսակցությունների նախագահների ստորագրություններով և կուսակցությունների կնիքներով՝ Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ՝ Ստեփան Դեմիրճյան, Հայաստանի Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ՝ Հայկ Խաչատրյան, Հայաստանի Ազգային Ժողովրդավարական Կուսակցության նախագահ՝ Վազգեն Մանուկյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյան, Հայաստանի "Հանրապետություն" կուսակցության Շենգավիթի մասնաճյուղի նախագահ՝ Ռոմիկ Մխիթարյան։ Բնագիրը պահպանվում է Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների Դատարանի արխիվում՝ թիվ Գագիկ Սարուխանյանին Դիմումը և կից փաստաթղթերը գրանցվել են 38978/03 հայցին կից։ Պատճեններից մեկը՝ «Հանրապետություն» կուսակցութան արխիվում, պատճեններից մյուսը՝ Գագիկ Սարուխանյանի անձնական արխիվում։
  10. 10,0 10,1 10,2 Դիպլոմ КВ 006101, 1984թ․ հուլիսի 10-ին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լրիվ դասընթացը ավարտելու մասին։ Տրվել է ինժեներ-շինարարի որակավորում։
  11. 11,0 11,1 Դիպլոմը գրանցված է 52216 համարի ներքոյ, 1984թ․ հուլիսի 10։
  12. Դիպլոմ КВ 006101, 1984թ․ հուլիսի 10-ին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լրիվ դասընթացը ավարտելու մասին։ Տրվել է ինժեներ-շինարարի որակավարում։
  13. Վկայական 17.02.1990թ. գրսնցման թիւ 1560։
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia․ Article Type: Research Article․ DOI: https://doi.org/10.1163/15718131-90000018. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Գագիկ Սարուխանյանի դատը ՀՀ դեմ, Եւրոպայի Խորհուրդ։ Անգլերեն
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերեն:[6]:
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Եւրոպայի Խորհուրդ։ Պաշտօնական կայք։ Մարդու Իրավունքների Եւրոպական Կոնվենցիայի ազդեցութիւնը։ Ընտրութիւններ:[7]
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Գագիկ Սարուխանեանը ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերէն։
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 Եւրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտէի դրական որոշումը Գագիկ Սարուխանեանի գործով, 2014թ.: Անգլերէն:[8]
  20. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան. Երևան, Հայաստան: «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն. 2004. էջ 42.
  21. Գագիկ Սարուխանյան․ «Մեր ռազմական և քաղաքական վերնախավը դավաճանել է ազգիս» Մարտ 03,2021թ․։ «Առավոտ» օրաթերթ։ «Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ արցախյան պատերազմին՝ նշելով, որ հայկական կողմը չի պարտվել»։[9]
  22. Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia․ Article Type: Research Article․ DOI: https://doi.org/10.1163/15718131-90000018. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law.[10]
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 Գագիկ Սարուխանյանի դատը ՀՀ դեմ, Եւրոպայի Խորհուրդ
  24. Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի:Անգլերեն:[11]
  25. 25,0 25,1 25,2 25,3 Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. [12]
  26. 26,0 26,1 Եւրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտէի դրական որոշումը Գագիկ Սարուխանեանի գործով, 2014թ.: Անգլերէն։[13]
  27. 27,0 27,1 Եւրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտէի դրական որոշումը Գագիկ Սարուխանեանի գործով, 2014թ.: Անգլերէն։ [14]
  28. B. The parliamentary election of 25 May 2003․ 10. On 25 May 2003 a general election to the National Assembly of Armenia was to be held to elect 131 members for a term of four years. Of these, 75 seats were to be allocated by proportional representation (համամասնական ընտրակարգ) to candidates nominated on the party voting lists. The remaining 56 members were to be elected by a single constituency vote (մեծամասնական ընտրակարգ) from single-mandate district constituencies. CONSEIL DE L’EUROPE․ COUNCIL OF EUROPE․ COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME․ EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS․ THIRD SECTION․ CASE OF SARUKHANYAN v. ARMENIA․ (Application no. 38978/03)․ JUDGMENT․ STRASBOURG․ 27 May 2008․ FINAL։ 27/08/2008․ SARUKHANYAN v. ARMENIA JUDGMENT․ [15]
  29. 16. On 3 May 2003 the District Election Commission held a meeting at which it decided to annul the registration of the applicant’s candidacy with reference to Article 108 § 7(2) of the Electoral Code, since there was a discrepancy between the memorandum and the applicant’s declaration of property, which contained no mention of the flat. 17. The applicant contested the decision of 3 May 2003 before the Shengavit District Court of Yerevan (Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան). In his application, he stated that he had not falsified any documents and had not, therefore, contravened Article 108 § 7(2). He explained that he had been living in the flat since 1973 and that it had been privatised in his mother’s name by the decision of the Executive Committee of People’s Deputies of the Shahumyan District Council of Yerevan of 27 October 1994. According to the ownership certificate of 18 November 1994, the entire flat was owned solely by his mother. The memorandum of 29 April 2003 contradicted those two documents and did not correspond to the reality. There were not six people in his family, since his father had died in 1982. He finally submitted that he had been unaware of these discrepancies and had filled out the declaration of property in reliance upon the official documents he had in his possession. The District Election Commission had wrongly equated the notions of falsification and inaccuracy. 18. On 8 May 2003 the Shengavit District Court of Yerevan dismissed․ the applicant’s application. The judgment stated: “The court, having heard the parties and having examined the circumstances of the case and assessed the evidence, [namely] the protocol decision ... of 3 May 2003 of District Election Commission no. 12, the declaration filled in on 15 March 2003 by G. Sarukhanyan concerning the property (possessions) of the citizen nominated as a parliamentary candidate in the single constituency vote to the National Assembly and his and his family’s income in the last year, the decision ... [adopted] on 27 October 1994 by [the Executive Committee of People’s Deputies of the Shahumyan District Council of Yerevan], ownership certificate no. 15351 of 18 November 1994, the memorandum ... [issued] on 29 April 2003 by the [Real Estate Registry], the memorandum ... [issued] on 29 April 2003 by the Malatia-Sebastia District Council of Yerevan, and the memorandum [issued] on 6 May 2003 by the Charbakh Unit of the Shengavit Police Department, finds that the applicant’s claim is unfounded and must be rejected on the ground that District Election Commission no. 12, in adopting the decision ... of 3 May 2003, was guided by the requirements of Article 108 § 7(2) of the Electoral Code, according to which the district election commission must annul the registration of a parliamentary candidate if it is disclosed following the registration that the documents submitted for registration have been falsified. In particular, the applicant G. Sarukhanyan, by falsifying the declaration, concealed his right of joint tenancy in respect of [the flat in question].” 19. The judgment further stated that, in accordance with Article 155 of the Code of Civil Procedure (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք), it was final and not subject to appeal․ CONSEIL DE L’EUROPE․ COUNCIL OF EUROPE․ COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME․ EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS․ THIRD SECTION․ CASE OF SARUKHANYAN v. ARMENIA․ (Application no. 38978/03)․ JUDGMENT․ STRASBOURG․ 27 May 2008․ FINAL։ 27/08/2008․ SARUKHANYA N v. ARMENIA JUDGMENT․[16]
  30. "Երկիր" օրաթերթ։ Մայիս - հունիս, թիվ 49։
  31. Եւրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Դատարանի քարտուղարի 2003թ․ դեկտեմբերի 11-ի պատասխան նամակը Գագիկ Սարուխանյանին։ ECHR-LRus1.1: Գագիկ Սարուխանյանին Դիմումը և կից փաստաթղթերը գրանցվել են 38978/03-ի ներքո։ Բնագիրը պահպանվում է Եւրոպայի Խորհրդի Մարդու իրավուքների Դատարանի արխիվում, պատճեններից մեկը՝ Գագիկ Սարուխանյանի անձնական արխիվում։
  32. 32,0 32,1 Եւրոպայի Խորհուրդ։ Մարդու իրավունքների Եւրոպական Դատարանի վճիռ, 27 մայիս, 2008 թ․: Քաղաք Ստրասբուրգ, Ֆրանսիա։ Սարուխանյանը ՀՀ դեմ։ Դիմում 38978/03. Council of Europe. European Court of Human Rights. Sarukhanyan vs Republic of Armenia. Application number 38978/03.
  33. FOR THESE REASONS, THE COURT UNANIMOUSLY 1. Declares the complaint concerning the applicant’s disqualification under Article 3 of Protocol No. 1 admissible and the remainder of the application inadmissible; 2. Holds that there has been a violation of Article 3 of Protocol No. 1 of the Convention; 3. Holds (a) that the respondent State is to pay the applicant, within three months from the date on which the judgment becomes final in accordance with Article 44 § 2 of the Convention, the following amounts, to be converted into the national currency of the respondent State at the rate applicable at the date of settlement: (i) EUR 3,000 (three thousand euros), plus any tax that may be chargeable, in respect of non-pecuniary damage; (ii) EUR 1,850 (one thousand eight hundred and fifty euros), less EUR 850 (eight hundred fifty euros) received by the applicant from the Council of Europe by way of legal aid, plus any tax that may be chargeable to the applicant, in respect of costs and expenses; (b) that from the expiry of the above-mentioned three months until settlement simple interest shall be payable on the above amount at a rate equal to the marginal lending rate of the European Central Bank during the default period plus three percentage points; CONSEIL DE L’EUROPE․ COUNCIL OF EUROPE․ COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME․ EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS․ THIRD SECTION․ CASE OF SARUKHANYAN v. ARMENIA․ (Application no. 38978/03)․ JUDGMENT․ STRASBOURG․ 27 May 2008․ FINAL։ 27/08/2008․ SARUKHANYA N v. ARMENIA JUDGMENT․[17]
  34. Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերեն։ [18]
  35. Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia. Article Type: Research Article. DOI: https://doi.org/10.1163/15718131-90000018. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law.
  36. Кавказский Узел., Armenia lost a case against its citizen at the European Court.. 10 June 2008, 07:32. The European Court for Human Rights in Strasbourg has passed a decision against the Republic of Armenia, having recognized illegality of Gagik Sarukhanyan's removal from elections. The "Caucasian Knot" correspondent reports that the Court ruled on May 27 that resident of Yerevan Gagik Sarukhanyan had full rights to participate in the parliamentary elections in May 2003. However, Mr Sarukhanyan was rejected as a candidate at the elections under the pretext that his property declaration had been wrongly filled in. The Court has ruled that the fact that Gagik Sarukhanyan was a co-owner of 64.7 square meters of dwelling area could not affect the will of voters in any way. By rejecting his participation in the elections as a candidate, the electoral commissions of all levels and the justice of Armenia have broken the First Protocol to the Third Convention on the Right of Free Elections. The Court ruled that the government of the Republic of Armenia should pay 3000 euros as compensation of moral damage to Gagik Sarukhanyan and 1850 euros as legal fees to the Court.[19]
  37. University of Minnesota Human Rights Library, Մինեսոտայի համալսարան, Մարդու իրավունքների գծով գրադարան։ umn.edu, [20].
  38. Gagik Sarukhanyan speaks against Armenia's joining the Customs Union․ 27 նոյ, 2013 թ.։ [21]
  39. Նիկոլ Փաշինյանը այս պահին կառավարում է երկրում քաղբանտարկյալների առկայությամբ. Գագիկ Սարուխանյան։ 21 մայիս, 2018 թ.։ [22]
  40. Գագիկ Սարուխանյան. «Նիկոլ Փաշինյանը նախկինում հանցանք կատարած մարդկանց սրբագրողն է»։ Ապրիլ 13, 2021թ․։ [23]
  41. "Ինչ-որ Դավադրություն է Կազմակերպվում"․ Գագիկ Սարուխանյան։ 15 հնվ, 2020 թ.։[24]
  42. Նիկոլին խամաճիկ անվանելու համար Գագիկ Սարուխանյանի դեմ քրեական գործ են հարուցել։ 2023թ․ ապրիլ 26։ [25]
  43. # 1․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 1. [26],
  44. # 2․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 2. [27],
  45. # 3․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 3. [28]
  46. # 4․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 4. [29]
  47. Bac tv․ Մեր երկրի քայքայման գործընթացներում մասնակցել են բոլոր առաջնորդները․ Գագիկ Սարուխանյան։ 24 հուլիս, 2023 թ.։ [30]
  48. Գագիկ Սարուխանյան․ «Մեր ռազմական և քաղաքական վերնախավը դավաճանել է ազգիս» Մարտ 03,2021թ․։ [31]
  49. «Եթե մենք միասնական լինենք, արևմտյան հրթիռները շուտով կհասնեն Հայաստան». Գագիկ Սարուխանյան։ 16 մրտ, 2023 թ.։ [32]
  50. Սառույցը տեղից շարժվում է կարևոր է, որ համախմբումը կայանա /Գագիկ Սարուխանյան։ 30 մայիս, 2023 թ.։ [33]
  51. 51,0 51,1 Հայաստանի Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան Համանախագահ Գագիկ Սարուխանեանի ելոյթը․ 19.7.2023թ․։ Նոյյան Տապան հեռուստատեսություն։ [34]
  52. Մոսկվան գեներալ էր գործուղել Հայաստան՝ հատուկ օպերացիա իրականացնելու նպատակով. Գագիկ Սարուխանյան։ [35]
  53. 53,0 53,1 53,2 The views of Armenian and Azerbaijani Political Parties on the Nagorno-Karabakh conflict and conflict resolution process․ This study was conducted by LINKS in the framework of the European Partnership for the peaceful settlement of the conflict over Nagorno-Karabakh UNION OF NATIONAL SELF DETERMINATION PARTY․[36] Արխիվացված 2019-06-19 Wayback Machine
  54. ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղեկանքը, թիվ 3/377 մայիս 2021թ.:
  55. Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորված կմնա. պաշտպանը որոշումն անօրինական է համարում։ 2013-10-15։ [37]
  56. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 3-ին Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների խախտումը։ Վերջինս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվել է անմարդկային պայմաններում։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը Վոլոդյա Ավետիսյանին փոխհատուցել 3900 եվրոյի չափով:[38]
  57. Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական բանտարկյալ է․ Փոստանջյան։ 24 հուլիս, 2014թ․։ Ազտաություն ռադիոկայան։ [39]
  58. ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՝6 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ։ 17 Հուլիս 2014թ․։ «Հրապարակ օրաթերթ»։ [40]
  59. Gagik Sarukhanyan supports Volodia Avetisyan. March 31, 2015, EPress.am.[41]
  60. Գագիկ Սարուխանեանի ելոյթը ՀՀ ԱԺ շէնքի մօտ՝ ընդդէմ ՀՀ կառավարող ռեժմի կողմից կատարուող բռնութիւնների՝ Գնդապետ Վոլոդիա Աւետիսեանի նկատմամբ։ Gagik Sarukhanyan. News Am. 11.03.2014. 390 հզր բաժանորդ, 65 726 տեսանիւթ։ 524 239 963 դիտում։ Ալիքը գրանցուել է YouTube-ում 26 ապրիլ, 2011 թուական։ Միացեալ Նահանգներ։ [42]
  61. «Արժանապատիվ Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպութիւն։ [43]
  62. ՌԴ-ի դեմ կռվող հայերը ստեղծեցին Հայկական լեգեոն․ Ուկրաինայի հաղթանակը կլինի նաև Հայաստանինը։ Factor tv․ [44]
  63. Ստեղծւում է 6-րդ սերնդի պատերազմ վարող Բանակ․ Հայաստանի Ազատագրման Համաշխարհային Շարժման Համանախագահ։ Ուկրաինայում Հայկական Լեգեոնի հիման վրայ ստեղծուելու է 6-րդ սերնդի պատերազմ վարելու ընդունակ նոր Հայկական Ազգային Բանակ։ Այս մասին յայտարարում է Հայաստանի Ազատագրութեան Համաշխարհային Շարժում Կազմակերպութեան Համանախագահ, Հայաստանի Ազատագրութեան Համաշխարհային Շարժում Կազմակերպութեան Ռազմական Խորհրդի Նախագահ Գագիկ Քերոբի Սարուխանեանը։ [45]

Գրականություն խմբագրել

  • Gagik Sarukhanyan vs Republic of Armenia. CONSEIL DE L’EUROPE, COUNCIL OF EUROPE, COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS, THIRD SECTION, CASE OF SARUKHANYAN v. ARMENIA, (Application no. 38978/03), JUDGMENT, STRASBOURG 27 May 2008, FINAL, 27/08/2008, This judgment may be subject to editorial revision. Election observation and democracy support. [46]
  • Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia․ Article Type: Research Article․ DOI: https://doi.org/10.1163/15718131-90000018. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law.[47]
  • Գագիկ Սարուխանյանի դատը ՀՀ դեմ, Եւրոպայի Խորհուրդ:[48]
  • Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերեն:[49]:
  • Եւրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտէի դրական որոշումը Գագիկ Սարուխանեանի գործով, 2014թ.: Անգլերէն:[50]:

Արտաքին հղումներ խմբագրել

  • Gagik Sarukhanyan: The purpose of these negotiations is not to solve the problem (video). a1plus.am 10/16th/2017, 5:30. [51]
  • Кавказский Узел., Armenia lost a case against its citizen at the European Court.. 10 June 2008, 07:32. The European Court for Human Rights in Strasbourg has passed a decision against the Republic of Armenia, having recognized illegality of Gagik Sarukhanyan's removal from elections. The "Caucasian Knot" correspondent reports that the Court ruled on May 27 that resident of Yerevan Gagik Sarukhanyan had full rights to participate in the parliamentary elections in May 2003. However, Mr Sarukhanyan was rejected as a candidate at the elections under the pretext that his property declaration had been wrongly filled in. The Court has ruled that the fact that Gagik Sarukhanyan was a co-owner of 64.7 square meters of dwelling area could not affect the will of voters in any way. By rejecting his participation in the elections as a candidate, the electoral commissions of all levels and the justice of Armenia have broken the First Protocol to the Third Convention on the Right of Free Elections. The Court ruled that the government of the Republic of Armenia should pay 3000 euros as compensation of moral damage to Gagik Sarukhanyan and 1850 euros as legal fees to the Court.[52].
  • University of Minnesota Human Rights Library, Մինեսոտայի համալսարան, Մարդու իրավունքների գծով գրադարան։ umn.edu, [53].
  • Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. [54]
  • Գագիկ Սարուխանյանի դատը ՀՀ դեմ, Եւրոպայի Խորհուրդ։ [55]
  • Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերեն:[56]:
  • Եւրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտէի դրական որոշումը Գագիկ Սարուխանեանի գործով, 2014թ.: Անգլերէն:[57]:
  • Gagik Sarukhanyan vs Republic of Armenia. CONSEIL DE L’EUROPE, COUNCIL OF EUROPE, COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS, THIRD SECTION, CASE OF SARUKHANYAN v. ARMENIA, (Application no. 38978/03), JUDGMENT, STRASBOURG 27 May 2008, FINAL, 27/08/2008, This judgment may be subject to editorial revision. Election observation and democracy support. [58]
  • Gagik Sarukhanyan speaks against Armenia's joining the Customs Union․ 27 November, 2013. [59]
  • Գագիկ Սարուխանեանի ելոյթը ՀՀ ԱԺ շէնքի մօտ՝ ընդդէմ ՀՀ կառավարող ռեժմի կողմից կատարուող բռնութիւնների՝ Գնդապետ Վոլոդիա Աւետիսեանի նկատմամբ։ Gagik Sarukhanyan. News Am. 11.03.2014. 390 հզր բաժանորդ, 65 726 տեսանիւթ։ 524 239 963 դիտում։ Ալիքը գրանցուել է YouTube-ում 26 ապրիլ, 2011 թուական։ Միացեալ Նահանգներ։ [60]
  • ՀԻՄՆԱՀԱՐՑ ֍ HIMNAHARC ֎ Քննարկում Կարո Եղնուկյանի եւ Գագիկ Սարուխանյանի հետ։ 12 March, 2022. [61]:
  • Norhayacq News, 15 June, 2016. [62]
  • "Վերլուծություն եվ գործնական լուծումներ": Ազատ զրույց Գագիկ Սարուխանյանի հետ։ Khustup. 24 January, 2022. ՀԻՄՆԱՀԱՐՑ ֍ HIMNAHARC ֎ Հաղորդման հյուր` Գագիկ Սարուխանյան։ [63]
  • «Путин заставляет сдать суверенитет Армении. Вот почему закрыт коридор». Гагик Саруханян. 27 December, 2022. Channel of the National Democratic Pole, Ազգային Ժողովրդավարական Բևեռ, ԱԺԲ. [64]
  • Սերժի կոստյումը։ 22 May, 2019. Gagik Sarukhanyan. [65]
  • #1․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 1. [66]
  • #2․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 2. [67]
  • #3․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 3. [68]
  • #4․ Ազատ Հայերը բացում են նոր ճակատ Ռուսաց դէմ` ի պատասխան Բերձորի միջանցքի փակման՝ 102ՌԲ-ի փակում։ January 8, 2023. Հայաստանի 🇦🇲 Ազատագրման Համաշխարհային Կազմակերպութեան՝ ՀԱՀԿ նիստը 2023 թ․ Յունուարի 8։ Part 4. [69]

Աղբյուրներ խմբագրել

  • Sarukhanyan v. Armenia, Brill, In: Human Rights Case Digest, Author: Editors Human Rights Case Digest, Online Publication Date: 03 Oct 2008. Title: Sarukhanyan v. Armenia․Article Type: Research Article․ DOI: https://doi.org/10.1163/15718131-90000018. Language: English, Pages: 917–918. In: Human Rights Case Digest. In: Volume 18: Issue 9-10. Publisher: Brill | Nijhoff. E-ISSN: 1571-8131. Print ISSN: 0965-934X. Subjects: Human Rights, Human Rights and Humanitarian Law.
  • Գագիկ Սարուխանյանի դատը ՀՀ դեմ, Եւրոպայի Խորհուրդ։ Անգլերեն:[70]
  • Գագիկ Սարուխանյանի հաղթանակը Եւրոպայի Խորհրդի Մարդու Իրաւունքների Դատարանում՝ ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերեն:[71]:
  • Եւրոպայի Խորհուրդ։ Պաշտօնական կայք։ Մարդու Իրավունքների Եւրոպական Կոնվենցիայի ազդեցութիւնը։ Ընտրութիւններ:[72]
  • Գագիկ Սարուխանեանը ընդդէմ ՀՀ ռեժիմի։ Անգլերէն։ [73]
  • Եւրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտէի դրական որոշումը Գագիկ Սարուխանեանի գործով, 2014թ.: Անգլերէն:[74]
  • Gagik Sarukhanyan vs Republic of Armenia. CONSEIL DE L’EUROPE, COUNCIL OF EUROPE, COUR EUROPÉENNE DES DROITS DE L’HOMME EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS, THIRD SECTION, CASE OF SARUKHANYAN v. ARMENIA, (Application no. 38978/03), JUDGMENT, STRASBOURG 27 May 2008, FINAL, 27/08/2008, This judgment may be subject to editorial revision. Election observation and democracy support. [75]