Դերենիկ Ա Արծրունի
(Վերահղված է Աշոտ-Դերենիկից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Արծրունի (այլ կիրառումներ)
Դերենիկ Արծրունի, Դերենիկ-Աշոտ կամ Աշոտ-Դերենիկ, Վասպուրականի թագավորության երկրորդ թագավոր (943-958)։
Դերենիկ Ա Արծրունի | |
---|---|
Վասպուրականի արքա | |
Իշխանություն | 943 - 958 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | 958[2][1] կամ 959[3][4] |
Նախորդ | Գագիկ Արծրունի |
Հաջորդող | Աբուսահլ-Համազասպ |
Տոհմ | Արծրունիներ |
գերիշխան | |
Հայր | Գագիկ Արծրունի |
Մայր | Մլքե |
Վասպուրականի թագավոր Դերենիկ-Աշոտը (Դերենիկ Արծրունի), ծնվել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք Վանում՝ նրա առաջին թագավոր Գագիկ-Խաչիկի ընտանիքում։ Իշխել է 943 թվականից։ Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելքի է պատրազտում։ Ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց։ Արծրունյաց թագավորներ Գագիկը և նրա որդի Աշոտ-Դերենիկը սատարել են Ատրպատականի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ քուրդ ամիրաներին, որոնք պայքարել են Ատրպատականին տիրացած Սալարյանների դեմ։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 363.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 103.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990.
- ↑ (unspecified title) — P. 103.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Վասպուրականի թագավորություն
- Վասպուրականի թագավորություն Archived 2016-03-25 at the Wayback Machine.
- Վասպուրականի թագավորություն
- Վասպուրականի թագավորություն
Նախորդող Գագիկ-Խաչիկ 908-943 |
Վասպուրականի արքա Դերենիկ-Աշոտ 943 - 958 |
Հաջորդող Աբուսահլ-Համազասպ 958-968 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 363)։ |