Մլքե
Մլքե կամ Թամար[1], Վասպուրականի թագավորության առաջին թագուհին, Գագիկ Ա Արծրունու (908-943) կինը։ Մլքեն հայտնի է իր ավետարանով (862), որը պահվում է Մխիթարյան միաբանության մատենադարանում[2]։ Թագուհին 922 թվականին այն նվիրաբերել է Վարագավանքին։
Մլքե | ||
Արծրունիների դրոշ | ||
| ||
---|---|---|
908-943 | ||
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Շապուհ սպարապետ | |
Ամուսին | Գագիկ Ա Արծրունի | |
Զավակներ | Աշոտ-Դերենիկ, Աբուսահլ-Համազասպ |
Կենսագրություն
խմբագրելՄլքե Բագրատունին հայոց թագավոր Սմբատ Ա Նահատակի (890-914) եղբոր՝ Շապուհ սպարապետի դուստրն էր, Աշոտ Ա Մեծի (885-890) թոռը։ Ունեցել է մեկ եղբայր՝ Աշոտ սպարապետ, ով ապստամբություն է բարձրացրել Աշոտ Բ Երկաթ (914-928) թագավորի դեմ՝ գահին տիրանալու նպատակով, և մեկ քույր, ով ամուսնացել էր Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Աբու-Մրվան Արծրունու հետ։
Գործունեություն
խմբագրելՄլքեն, դառնալով Վասպուրականի առաջին թագուհի, մասնակցել է երկրի կառավարմանը և միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու կարգավորմանը։ Մասնակցել է նաև քաղաքաշինության, մասնավորապես եկեղեցաշինության գործերին։ 915 թվականին Վանա լճի հարավում՝ Աղթամար կղզում սկսվում է նոր եկեղեցու կառուցման իրականացումը, որը տևում է շուրջ վեց տարի և ավարտին է հասնում 921 թվականին։ Եկեղեցին օծվեց Սուրբ Խաչ անվանակոչությամբ։ Այն կառուցվեց ճարտարապետ Մանուելի ղեկավարությամբ։ Կառույցի արևմտյան ճակատին քանդակված է թագավոր Գագիկ Արծրունին, ձեռքին բռնած եկեղեցու մանրակերտը, իսկ տաճարի պատին Թամար (Մլքե) թագուհին։
Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է ավետարան, որը պատկերազարդվել էր դեռ 862 թվականին։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ։ Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ։ Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, ապահով պահպանության և եկեղեցական օգտագործման համար։ Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան»։ 1830 թվականին այն ձեռք է բերում Գրիգոր Ներսեսյանցը։ Նա ավետարանը որպես սուրբ գիրք հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որի մատենադարանում և հանգրվանում է մինչև օրս։ Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում։
Ընտանիք
խմբագրելՍտորև ներկայացված են Աշոտ Ա Մեծ թագավորի և Կատրանիդե Ա թագուհու 7 զավակներից երեքը՝ իրենց ընտանիքներով։ Ներառված չեն մյուս 4-ը՝ Սմբատ, Սահակ, Դավիթ և Մարիամ։
Աշոտ Մեծ (885-890) հայոց թագավոր | Կատրանիդե Ա (885-890) հայոց թագուհի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
դուստր | Վահան Արծրունի | Շապուհ սպարապետ | Գրիգոր Արծրունի (857-887) Վասպուրականի իշխան | Սոֆյա Բագրատունի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գագիկ Աբու-Մրվան Արծրունի (897-898) Վասպուրականի իշխան | դուստր | Աշոտ սպարապետ | Մլքե (908-943) | Գագիկ (908-943) Վասպուրականի թագավոր | Գուրգեն (904-925) Պարսկահայքի իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սեդա Արծրունի | Աշոտ (898-904) Վասպուրականի իշխան | Աշոտ-Դերենիկ (943-958) Վասպուրականի թագավոր | Աբուսահլ-Համազասպ (958-968) Վասպուրականի թագավոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ-Սահակ (968-991) Վասպուրականի թագավոր | Գուրգեն-Խաչիկ (991-1003) Վասպուրականի թագավոր | Սենեքերիմ-Հովհաննես (1003-1021) Վասպուրականի թագավոր | Դերենիկ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սերգեյ Ավագյան, Նշանավոր հայուհիներ
- ↑ «Մլքե թագուհու ավետարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Cyril Tumanoff, Manuel de Généalogie et de Chronologie pour l’Histoire de la Caucasie Chrétienne (Arménie-Géorgie-Albanie)
- René Grousset, Histoire de l’Arménie Արխիվացված 2015-12-01 Wayback Machine
- Continuité des élites à Byzance durant les siècles obscurs
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |