Աբուսահլ Ա Արծրունի

Վասպուրականի թագավոր
(Վերահղված է Աբուսահլ-Համազասպից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուսահլ (այլ կիրառումներ)

Աբուսահլ Արծրունի կամ Աբուսահլ-Համազասպ (ծննդյան թվականն անհայտ – 972), Վասպուրականի թագավոր (958-972), Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը։

Աբուսահլ Ա Արծրունի
Աբուսահլ Համազասպ
Արծրունիների զինանշանը.jpg
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Վասպուրականի թագավոր
958 - 968
Նախորդող Դերենիկ Ա Արծրունի
Հաջորդող Աշոտ–Սահակ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գերիշխան
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Վան, Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր 972
Դինաստիա Արծրունիներ
Հայր Գագիկ Արծրունի
Մայր Մլքե
Ամուսին Գադայ[1]
Զավակներ Աշոտ–Սահակ, Գուրգեն-Խաչիկ և Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի

Վասպուրականի թագավոր Աբուսահլ-Համազասպը (Աբուսահլ Արծրունի), ծնվել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք Վանում՝ նրա առաջին թագավոր Գագիկ-Խաչիկի ընտանիքում։ Իշխել է 958 թվականից՝ հաջորդելով ավագ եղբորը՝ Դերենիկին։

Աբուսահլի օրոք Վասպուրականի թագավորությունը հակվում է Բյուզանդիայի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։ Աբուսահլ-Համազասպը հանդիսավորությամբ ընդունեց բյուգանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան Ա Սյունեցի կաթողիկոսին (968

Աբուսահլի երեք որդիները՝ Աշոտ-Սահակը, Գուրգեն-Խաչիկը և Սենեքերիմ-Հովհաննեսը, իրար հաջորդելով, եղել են Վասպուրականի թագավորության վերջին արքաները՝ միասին իշխելով ավելի քան կես դար։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (фр.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 103.

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 26
Նախորդող
Դերենիկ-Աշոտ 943-958
Վասպուրականի արքա
Աբուսահլ-Համազասպ

958 - 968
Հաջորդող
Աշոտ-Սահակ 968-977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 47