Աբուսահլ Ա Արծրունի

Վասպուրականի թագավոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուսահլ (այլ կիրառումներ)

Աբուսահլ Արծրունի կամ Աբուսահլ-Համազասպ (ծննդյան թվականն անհայտ – 972), Վասպուրականի թագավոր (958-972), Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը։

Աբուսահլ Ա Արծրունի
Աբուսահլ Համազասպ
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Դրոշ
Վասպուրականի թագավոր
958 - 968
Նախորդող Դերենիկ Ա Արծրունի
Հաջորդող Աշոտ–Սահակ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գերիշխան
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր անհայտ[1]
Ծննդավայր Վան, Վասպուրականի թագավորություն
Վախճանի օր 969[2] կամ 968[1]
Դինաստիա Արծրունիներ
Հայր Գագիկ Ա Արծրունի[2][1]
Մայր Մլքե Բագրատունի[2]
Ամուսին Գադայ[2]
Զավակներ Աշոտ-Սահակ Արծրունի[2], Գուրգեն-Խաչիկ Արծրունի[2], Դերենիկ Արծրունի[2] և Սենեքերիմ Արծրունի

Վասպուրականի թագավոր Աբուսահլ-Համազասպը (Աբուսահլ Արծրունի), ծնվել է Վասպուրականի թագավորության մայրաքաղաք Վանում՝ նրա առաջին թագավոր Գագիկ-Խաչիկի ընտանիքում։ Իշխել է 958 թվականից՝ հաջորդելով ավագ եղբորը՝ Դերենիկին։

Աբուսահլի օրոք Վասպուրականի թագավորությունը հակվում է Բյուզանդիայի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։ Աբուսահլ-Համազասպը հանդիսավորությամբ ընդունեց բյուգանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան Ա Սյունեցի կաթողիկոսին (968

Աբուսահլի երեք որդիները՝ Աշոտ-Սահակը, Գուրգեն-Խաչիկը և Սենեքերիմ-Հովհաննեսը, իրար հաջորդելով, եղել են Վասպուրականի թագավորության վերջին արքաները՝ միասին իշխելով ավելի քան կես դար։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 26

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Դերենիկ-Աշոտ 943-958
Վասպուրականի արքա
Աբուսահլ-Համազասպ

958 - 968
Հաջորդող
Աշոտ-Սահակ 968-977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 47