Բյուլ-Բյուլ (ադրբ.՝ Bülbül, tam adı: Murtuza Məşədi Rza oğlu Məmmədov, հունիսի 22, 1897(1897-06-22), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1961(1961-09-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային երգիչ (քնարադրամատիկական տենոր) և երաշտագետ-բանահավաք։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1938) Ադրբեջանի երաժշտական թատրոնի հիմնադիրներից։ Ստեղծագործական ուղին սկսել է որպես ժողովրդական երգիչ։ 1920 թվականից Ադրբեջանի պետական թատրոնի (այժմ՝ Մ․ Ֆ․ Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոն) մենակատարն էր։ 1927 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիան և կատարելագործվել Միլանում։ Դերերից են՝ Քյոռ-օղլի (Հաջիբեկովի «Քյոռօղլի»), Աշուղ-Ղարիբ (Գլիերի «Շահսենեմ»), Սարո (Տիգրանյանի «Անուշ»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»)։ 1932 թվականից դասավանդել է Ադրբեջանի կոնսերվատորիայում (1940 թվականից՝ պրոֆեսոր)։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1950

Բյուլ-բյուլ
Բնօրինակ անունադրբ.՝ Bülbül
Ի ծնե անունադրբ.՝ Murtuza Məşədi Rza oğlu Məmmədov
Ծնվել էհունիսի 22, 1897(1897-06-22)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 26, 1961(1961-09-26) (64 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, Խանենդե և բանահավաք
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ
և Garibaldi Medal
 Bulbul (singer) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բյուլ-Բյուլը ծնվել է 1897 թվականի հունիսի 22-ին (այլ աղբյուրներից հունիսի 12-ին) Խանբաղ գյուղում կաշեգործ Մեշադ Զի-ի ընտանիքում։ Դեռ փոքր տարիքից նրա մոտ արտահայտվում էր յուրահատուկ երաժշտական կարողություններ, որի համար և ստացել է սոխակ մականունը։ Այդ մականունը նա ապագայում օգտագործեց որպես բեմական անուն։ 1909 թվականին տեղափոխվում է Գանձակ քաղաք։ 1916 թվականից բեմում է։ Կարիերան սկսել է ժողովրդական երգերով։ 1920 թվականից եղել է Ադրբեջանի պետական թատրոնի մենակատար։ 1921 թվականին ընդունվում է Բաքվի երաժշտական ակադեմիա և 1927 թվականին ավարտում այդ ակադեմիան։ 1927 թվականից մինչև 1931 թվականը աշխատել է Միլանի թատրոնում։

Ընտանիք

խմբագրել

Առաջին կինը՝ Զեյնաբ խանում, որի հետ ապրել է 1917 թվականից մինչև 1936 թվականի փետրվարի 7-ը (մահացել է), երեխաներ չի ունեցել։

Երկրորդ կինը՝ Ադելաիդա Մամեդովա (1922-2015 թվականներ), եղել է Բյուլ-բյուլի թանգարանի տնօրենը մինչև 2013 թվականի փետրվար ամիսը։

Տղաները-Չինգիզ, Փոլադ Բյուլ-բյուլ Օղլի, Էմին Մամեդով։

Մրցանակներ և շքանշաններ

խմբագրել
  • Ադրբեջանական ԽՍՀՄ-ի վաստակավոր արտիստ
  • ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ
  • Ստալինյան մրցանակ
  • Լենինի երկու շքանշան
  • Սումգաիթ քաղաքի վաստակավոր բնակիչ

Դերակատարումներ

խմբագրել
  • (Հաջիբեկովի «Քյոռ-օղլի»)- Քյոռ-օղլի
  • (Գլիերի «Շահսենեմ»)- Աշուղ-Ղարիբ
  • (Տիգրանյանի «Անուշ»)- Սարո
  • (Պուչինիի «Տոսկա»)- Կավարադոսի

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուլ-բյուլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 475