Ինգրիդ Բերգման (շվեդ.՝ Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915(1915-08-29)[1][2][3][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4] - օգոստոսի 29, 1982(1982-08-29)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի, խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։

Ինգրիդ Բերգման
շվեդ.՝ Ingrid Bergman
Ծնվել էօգոստոսի 29, 1915(1915-08-29)[1][2][3][…]
ԾննդավայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
Մահացել էօգոստոսի 29, 1982(1982-08-29)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[5][6][7][…]
ԿրթությունDramatens elevskola? և Palmgrenska samskolan?
Քաղաքացիություն Շվեդիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ծնողներհայր՝ Յուստուս Բերգման
Ամուսին(ներ)Ռոբերտո Ռոսսելինի և Lars Schmidt?
Համատեղ ապրող(ներ)John Van Eyssen?
Երեխա(ներ)Պիյա Լինդստրյոմ, Isotta Ingrid Rossellini? և Իզաբելլա Ռոսսելլինի
Պարգևներ և մրցանակներ
ingridbergman.com

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների։ 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր՝ Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։

Արդեն 17 տարեկանում Ինգրիդ Բերգմանին աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում[11]։ Բերգմանը թատրոնում երկար չի մնում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան հրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։

1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկայում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ։ Նրա հաջորդ աշխատանքները կինոյում նույնպես շատ հաջողակ էին՝ «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը», «Ու՞մ մահն է գուժում զանգը», «Գազային լույս» և այլն։

1949 թվականին նա հեռանում է Հոլիվուդից, բաժանվում առաջին ամուսնուց՝ Փեթեր Արոն Լինդստրեմից և ամուսնանում իտալացի նշանավոր ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի հետ։ 1950 թվականից մինչև 1964 թվականը Իտալիայում, ամուսնու՝ ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելինիի ղեկավարությամբ նկարահանվում է «Ստրոմբոլի» (1950), «Եվրոպա-51» (1952), «Ճանապարհորդություն Իտալիայում (1954) և այլ ֆիլմերում։ Դերասանական մենաշնորհը չսահմանափակելով մի երկրի կինոարվեստում, նա ամենուր արժանանում է մեծ հաջողության, աշխատակցում է համաշխարհային ճանաչման արժանացած այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Սիդնեյ Լյումենը, Անատոլ Լիտվակը, Ջորջ Կյուքորը և ուրիշներ։ Կանացի լավագույն դերակատարման համար Բերգմանը եռակի արժանացել է ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակին։ Այդ տարիներին նա նկարահանվում է Ռոսսելինիի ֆիլմերում, միաժամանակ նաև խաղալով թատրոնում։ 1974 թվականին Բերգմանը վերադառնում է Շվեդիա։ Իրեն արված առաջարկություններին՝ մասնակցելու սարսափ ֆիլմերում, Բերգմանը պատասխանել է.- «Ավելի լավ է հին ժապավեններս դիտեմ հեռուստատեսությամբ, քան թե նկարահանվեմ այնպիսի կինոժապավեններում, որոնք վնասելու են իմ և աշխարհի միլիոնավոր երեխաներին։ Արդյոք անհեթեթություն է հավատալ, որ վերադառնալու են այն ժամանակները, երբ իշխում էին գեղեցիկ, մաքուր և իսկական բարձրարվեստ կինոնկարները[12]։

Ռոսսելինիից նա ունենում է 3 երեխա, նրա երեխաներից Իզաբելլա Ռոսսինին նույնպես դառնում է դերասանուհի։ 1957 թվականին նա բաժանվում է ամուսնուց։ 1973 թվականին նա դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ[13]։

1973 թվականին նրա մոտ հայտնաբերում են կրծքի քաղցկեղ, 1982 թվականի օգոստոսի 29-ին՝ իր ծննդյան օրը, նա մահանում է այդ հիվանդությունից։

Ֆիլմագրություն խմբագրել

Խաղացել է մոտ 50 ֆիլմում, դրանցից առավել հայտնիներից են՝

տարի ֆիլմ բնօրինակ
անվանում
խաղընկերներ ռեժիսոր
1936 «Ինտերմեցցո» Intermezzo Լեսլի Հովարդ Գրեգորի Ռատոֆ
1941 «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը» Dr. Jekyll and Mr. Hyde Սփենսեր Թրեյսի
Լանա Թըրներ
Վիկտոր Ֆլեմինգ
1942 «Կասաբլանկա» Casablanca Համֆրի Բոգարտ
Կլոդ Ռեյնս
Մայքլ Քերթիս
1943 «Ո՞ւմ մահն է գուժում զանգը» For Whom the Bell Tolls Գերի Կուպեր
Ակիմ Թամիրով
Վլադիմիր Սոկոլով
Սեմ Վուդ
1944 «Գազային լույս» Gaslight Շառլ Բուայե
Ջոզեֆ Քոթթեն
Ջորջ Կյուկոր
1945 «Կախարդվածը» Spellbound Գրեգորի Պեք Ալֆրեդ Հիչքոք
1946 «Վատ համբավ» Notorious Քերի Գրանտ
Կլոդ Ռեյնս
Ալֆրեդ Հիչքոք
1948 «Փառքի կամար» Arch of Triumph Շառլ Բուայե
Չառլզ Լոուտոն
Լյուիս Մայլսթոուն
1948 «Ժաննա դ'Արկ» Joan of Arc Ուորդ Բոնդ
Խոսե Ֆերրեր
Վիկտոր Ֆլեմինգ
1949 «Այծեղջյուրի նշանի տակ» Under Capricorn Ջոզեֆ Քոթթեն Ալֆրեդ Հիչքոք
1956 «Անաստասիա» Joan of Arc Յուլ Բրիններ
Ակիմ Թամիրով
Հելեն Հայս
Անատոլ Լիտվակ
1969 «Կակտուսի ծաղիկը» Cactus Flower Ուոլտեր Մատաու
Գոլդի Հոուն
Ջին Սաքս
1974 «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» Murder On The Orient Express Ալբերտ Ֆիննի
Շոն Քոնների
Մարտին Բոլսամ
Էնթոնի Պերկինս
Ռիչարդ Ուիդմարկ
Լորեն Բեքոլ
Վանեսա Ռեդգրեյվ
Սիդնի Լյումետ
1978 «Աշնանային սոնատ» Autumn Sonata / Höstsonaten Լիվ Ուլման Ինգմար Բերգման

Մրցանակներ և ճանաչումներ խմբագրել

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Ընդհանուր թվով խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ ստացել է Օսկար, որոնցից 2-ը հեղինակավոր Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (ներկայացված է եղել 7 անգամ), 4 անգամ Ոսկե Գլոբուս (ներկայացված է եղել նույնպես 7 անգամ), նաև Էմմի, Սեզար, BAFTA և այլ կինոմրցանակների դափնեկիր է։

1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը[14]։ Ինգրիդ Բերգմանի պատվին է կոչվում վարդի մի տեսակ[15]։

Հոնորարներ խմբագրել

  • 1939 - «Ինտերմեցցո», $ 20 000
  • 1941 - «Ցասում երկնքում», $ 34 000
  • 1942 - «Կասաբլանկա», $ 25 000
  • 1943 - «Ու՞մ մահն է գուժում զանգը», $ 3 177 083
  • 1944 - «Գազային լույս», $ 7 515 625
  • 1948 - «Հաղթական կամար», $ 175 000
  • 1948 - «Ժաննա դ'Աևկ», $ 245 000
  • 1950 - «Ստրոմբոլի, Աստծո երկիր», $ 17 500 000
  • 1956 - «Անաստասիա», $ 250 000
  • 1958 - «Թանկագին սըր», $ 7 500 000
  • 1964 - «Դեղին ռոլս-ռոյս», $ 275 000
  • 1969 - «Կակտուսի ծաղիկը», $ 800 000
  • 1974 - «Սպանություն արևելյան ճեպընթացում», $ 100 000
  • 1976 - «Ժամանակի գործը», $ 250 000

Նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Hedvig Eleonora kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0006/C I/43 (1913-1916), bildid: 00012320_00128 — P. 141.
  5. https://www.svenskagravar.se/gravsatt/84191e6d-fd6a-4653-bde5-9ad980f34135Svenskagravar.se.
  6. Svenska - 8 Ingrid Bergmans familjegrav
  7. Norra begravningsplatsen - Sydvästra delen 4 - Skådespelerskan Ingrid Bergman (1915-1982)kulturgravar.se.
  8. https://www.oscars.org/oscars/ceremonies/1975
  9. https://www.oscars.org/oscars/ceremonies/1945
  10. https://www.oscars.org/oscars/ceremonies/1957
  11. Chandler, Charlotte (2007). Ingrid: Ingrid Bergman, A Personal Biography. New York: Simon & Schuster. էջեր 30–31. ISBN 0-7432-9421-1.
  12. Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 52-53։
  13. «Ingrid Bergman PRESIDENT OF THE JURY Ingrid BERGMAN». Cannes Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  14. Ինգրիդ Բերգմանի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում
  15. Ingrid Bergman վարդի տեսակի նկարագրություն HelpMeFind.com կայքում

Գրականություն խմբագրել

Անգլերեն խմբագրել

  • Bergman, Ingrid and Burgess, Alan (1980). Ingrid Bergman: My Story. New York: Delacorte Press. ISBN 0-440-03299-7.
  • Chandler, Charlotte (2007). Ingrid: Ingrid Bergman, A Personal Biography. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-9421-1.
  • Leamer, Laurence (1986). As Time Goes By: The Life of Ingrid Bergman. New York: Harper & Row. ISBN 0-06-015485-3.
  • Dagrada, Elena (2008). Le Varianti Trasparenti. I Film con Ingrid Bergman di Roberto Rossellini. Milano: LED Edizioni Universitarie. ISBN 978-88-7916-410-8.

Ռուսերեն խմբագրել

  • Бергман, Ингрид; [ Бёрджесс, Алан ]. Моя жизнь / Послесловие В. С. Соловьёва. М.: Радуга, 1988. - 493 с.: илл. - ISBN 0-440-14085-4, ISBN 5-05-002299-1
  • Спото, Дональд. Ингрид Бергман. Смоленск: Русич, 1998. - 512 с. - ISBN 5-88590-884-2, ISBN 0-06-018702-6 («Женщина-миф»)
  • Краснова Г. Ингрид Бергман: От интермеццо до сонаты // Видео-Асс Премьер - Premiere. 1995. № 28. С.40 - 43.
  • Мышкина, Анна. Ингрид Бергман, святая грешница // Караван историй. 1999. Декабрь. С. 26 - 40.
  • Иванова, Александра. Ингрид Бегрман: Любовь по правилам и без // Имена. 2007. С.82 - 94.
  • Ингрид Бергман: Девушка с севера: Фотобиография // Gala Биография. 2008. № 8, август. С.132 - 145.
  • Вахрамов, Владимир. Лучезарная Ингрид // Новый взгляд : газета. - Москва, 2008. - № 09 (419). - С. 01.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ինգրիդ Բերգման հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բերգման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բերգման» հոդվածին։