Բիտոնտո
Բիտոնտո (իտալերեն՝ Bitonto), քաղաք և կոմունա Ապուլիա մարզի Բարի գավառում[1], գտնվում է Բարի քաղաքից դեպի արևմուտք, Ադրիատիկ ծովի ափից 8 կմ հեռավորության վրա։ Քաղաքում բնակվում է 56 338 մարդ (2006 թվ. հունիսի 30 դրությամբ)։ Քաղաքում արտադրվում են ձիթայուղ և գինի։
Կոմունա և քաղաք | |||
---|---|---|---|
Բիտոնտո | |||
Bitonto | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Ապուլիա | ||
Գավառ | Բարի | ||
Գավառ | Բարի | ||
Մակերես | 172,9 կմ² | ||
ԲԾՄ | 118±1 մետր | ||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||
Բնակչություն | 56 338 (2006) մարդ (2006) | ||
Խտություն | 326 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1,ամառը`+2 | ||
Հեռախոսային կոդ | +39 080 | ||
Փոստային ինդեքս | 70032 | ||
Փոստային դասիչ | 70032 | ||
Ավտոմոբիլային կոդ | BA | ||
ISTAT | 072011 | ||
Պաշտոնական կայք | bitonto.com | ||
| |||
Հարևան քաղաքներն ու կոմունաներն են՝ Ալտամուրա, Բարի, Բինետո, Ջովինացո, Պալո դել Կոլե, Ռուվո դի Պուլիա, Տերլիցի և Տորիտո։
ՊատմությունԽմբագրել
Բիտոնտո քաղաքն առաջացել է դեռ անտիկ ժամանակներում, այն հիմնել են հունական նորաբնիկները, մետաղադրամների գտածոները թվագրվում են մ.թ.ա. VI դ.։ Հռոմեացիների կառավարման ժամանակահատվածում քաղաքը կրում էր Բուտունտում կամ Բոտոնտոմ անվանումը և համարվում էր հռոմեական մունիցիպալիտետ։ Միջնադարում՝ XI դարից, Բիտոնտոն դարձավ Ստորին Իտալիայում նորմանների նորաստեղծ պետության մի մասը, այնուհետև՝ Սիցիլյան թագավորության մաս։
1734 թվականի մայիսի 25-ին Բիտոնտոյի մոտ տեղի ունեցավ պատմական իրադարձություն` ճակատամարտ, որտեղ իսպանական զորքը Մոնտեմար դուքսի հրամանատարությամբ ջախջախեց ավստրիացիներին և Սիցիլիայի թագավորությունը ենթակա դարձրեց Բուրբոնների արքայատոհմին։
ԺողովրդագրությունԽմբագրել
Բնակչության աճը

ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bari»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 24