Արմեն Մարգարյան (դերասան)

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Հարությունի Մարգարյան (դեկտեմբերի 11, 1971(1971-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և դրամատիկ թատրոնի հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (2005ԱՐՏԱՎԱԶԴ թատերական մրցանակի դափնեկիր (2012

Արմեն Մարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1971(1971-12-11) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Մարգարյանը ծնվել է 1971 թվականին դեկտեմբերի 11-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 158, այժմ Մովսես Գորգիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռ պատանի հասակում հաճախել է Երևանի գեղագիտական կենտրոնի թատերական ստուդիայի դասընթացներին, 10 տարեկանում նկարահանվել է իր առաջին ֆիլմում («Կիսակայարան»), որտեղ իր խաղընկերներն են եղել դերասաններ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը։ 1989-1993 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում (արվեստանոցում)։ 1992 թվականից իր ուսուցչի հրավերով, աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2009 թվականից որպես կրկնօրինակող դերասան և հաղորդավար աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում։ Կրկնօրինակող դերասան է «Հանրային առաջին» (2007)ից և «Շողակաթ»(2014)ից հեռուստաընկերություններում[1][2]։ 2018-2022 թթ եղել է Հ2 հեռուստաընկերության "եթերային ձայնը"։

2005 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։ 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից «տարվա լավագույն դերասան» անվանակարգում Արմեն Մարգարյանը արժանացել է «ԱՐՏԱՎԱԶԴ» թատերական ամենաբարձր մրցանակին։ Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի. 2007 թվականին՝ Հայաստանի մշակույթի նախարարության «ԱՐՏԻՍՏ», 2016 թվականին՝ նույն նախարարության պատվոգրի՝ թատերական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար, 2015 թվականին Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալին, 2017 թվականին՝ թատրոնում և կինոյում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ Հայաստանի վաստակավոր արտիստի բարձր կոչման։

Արմեն Մարգարյանը հանդես է եկել տարբեր միջազգային փառատոներում Անգլիայում, Լիտվայում, Վրաստանում, Բելառուսում, հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ արժանանալով հանդիսատեսի ու քննադատների հատուկ վերաբերմունքին։ 2012 թ Գ. Սունդուկյան թատրոնի "Ջոն արքա" բեմադրությանբ (ռեժ. Տ.Գասպարյան) Պանդոլֆի դերով Շեկպիրյան միջազգային փառատոնում հանդես է եկել Լոնդոնի Վ. Շեքսպիրի "Գլոբուս" թատրոնում, արժանանալով թատերագետների և "The Gurdian" ում տպագրված հոդվածի բարձր գնահատականին։ Նույն գնահատականին է արժանացել Բրեստում կայացած " Белая вежа" միջազգային թատերական փառատոնին։ 2022 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Ներկայացումներ խմբագրել

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն խմբագրել

  • Քլիոնթ՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
  • Ազրաիլ"Մեռնիլը որքան դժվար է"
  • Պալատական պարող՝ "Էդմոն Քին"
  • Մովսես քահանա՝ Շանթի «Հին աստվածներ» (դրամա)
  • Արքյազն՝ "Արքայազն ու աղքատը"
  • Դիկոն՝ «Մեծ անտառի զավակները»
  • Ջութակահար՝ "Սերը ծփիների տակ"
  • Վարժապետ՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»
  • Ռազումիխին՝ Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»
  • Բազիլյո՝ «Բուրատինոյի արկածները»
  • Սուրեն՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Ներսեհ՝ Մուրացան «Ռուզան»
  • Վանո՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Վաղարշակ՝ Շառոյան «Մեր բաժին ուրախությունը»
  • Գորդոն՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
  • Եֆրեյտոր՝ Բրեխտ «Կավճե շրջան»
  • Բանկո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Պանդոլֆ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»
  • Ուիլյամ՝ Մ. Մեյոյի և Մ. Էնեկենի «Երջանիկ ավարտ»
  • Արամ՝ Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օր»
  • Կարպիս (լրագրող)՝ Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Նիկոլայ՝ Ժորա Հարությունյան «Հարսնացուն հյուսիսից»
  • Մակմերֆի՝ Քեն Քիզի «Թռիչք կկվի բնի վրայով»

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

  • Ֆ տառ "Տիգրանը և մեր Այբենարանը" (EL Portal theater)2022թ.
  • Ամուսին "Կատաղած սիրեկանը Գլենդելից" (LANTERMAN AUDITORIUM) 2023թ.

Ֆիլմեր խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

  • «Հին արքաներ» (Արմենիա) ՀԸ
  • «Ռուզանի սիրտը» (Հ1) ՀԸ
  • «Որբեր-2» (Հ1) ՀԸ
  • «Ուր է իմ տղամարդը» (Արմենիա) ՀԸ
  • "երեք քույր"(Արմենիա) ՀԸ
  • «Օտարը» (Շանթ) ՀԸ
  • «Երկու կյանք» (Արմենիա) ՀԸ
  • «Ամնեզիա»
  • «Թաքնված սեր» (Շանթ) ՀԸ
  • «Հրեշների գայլը»
  • «Change» (Արմենիա) ՀԸ
  • «Կոռուպցիա»
  • "Կոռուպցիա 2"
  • «Ճակատագրի պատասխանը» (Հ1)
  • «Նռան հատիկ» (Արմենիա) ՀԸ
  • «Քաոս» (Հ1) ՀԸ
  • «Վերջին ուսուցիչը» (Հ1) ՀԸ
  • «Թղթե երազանք» (Շանթ) ՀԸ
  • «Ժիրայր Գլենց» (Հ1) ՀԸ
  • «Քեզ հետ կամ առան քեզ»
  • «Անատոլիական պատմություն» (Հ1)[3]
  • «Փափուկ խաղալիք» (Արմենիա) ՀԸ
  • «Խաբկանք» (նոր Հայաստան) ՀԸ
  • "Սրտին հակառակ" (նոր Հայաստան)ՀԸ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

  • "ՄՆԱ ԻՆՁ ՀԵՏ" (USArmenia) ԱՄՆ 2022
  • "Գործարք Vegas_ում" (USArmenia) ԱՄՆ 2023
  • "Մալենա"(USArmenia) ԱՄՆ 2023
  • "Լոս-Խնամախոս"(USArmenia)ԱՄՆ 2004

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Արտիստ» թատերական մրցանակ՝ «Տղամարդու լավագույն դերակատարման համար», 2007 թվական
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, 2012 թվական
  • Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ, 2015 թվական
  • Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգիր, 2016 թվական
  • Հայաստանի վաստակավոր արտիստ, 2017 թվական[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Արմեն Մարգարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  2. «ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր 10 դերասանները. Արմեն Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». newmag. 2014 թ․ նոյեմբերի 12.
  3. «Քեշիշյանը համոզված էր, որ կհաղթահարեմ այս բարդ հոգեբանական կերպարը». Արմեն Մարգարյան
  4. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Մարգարյան (դերասան)» հոդվածին։