Գործակալ 044
«Գործակալ 044։ Օպերացիա Գեղարդ» և երկրորդ մասը՝ Օպերացիա Գառնի, ռեժիսոր Հայկ Կբեյանի նկարահանած դետեկտիվ-կատակերգական ժանրի ֆիլմ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | Կատակերգություն |
Թվական | 2018թ.՝ (Օպերացիա Գեղարդ) 2023թ.՝ (Օպերացիա Գառնի) |
Ռեժիսոր | Հայկ Կբեյան |
Պրոդյուսեր | Տիգրան Համբարձումյան Վահան Գրիշկյան |
Սցենարի հեղինակ | Նարեկ Ավագյան ԱշոտԱբրահամյան |
Դերակատարներ | Մկրտիչ Արզումանյան Հայկ Սարգսյան Մարիամ Ադամյան Արմեն Մարգարյան Մարիամ Դավթյան Մակար Գալստյան Իվետա Մուկուչյան Էմմա Սապունջյան Անդրանիկ Հարությունյան |
Օպերատոր | Արթուր Ուստյան |
Կինոընկերություն | PersonaJe Films |
Տևողություն | 102 րոպե |
Այժմ ֆիլմի երկու մասերն էլ ցուցադրվում են «Կինոդարան» առցանց կինոթատրոնում։
Օպերացիա Գեղարդ
խմբագրելՀռոմի պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, սակայն նրա ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են։ Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին։ Նրա՝ Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն ինչ-որ կերպ այդ անհաջողությունները վեր են ածվում հաղթանակների։ Նա ստիպված է գործել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով անընդհատ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում[1]։
Օպերացիա Գառնի
խմբագրելՍյուժեի կենտրոնում արդեն սիրված արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցն է, ում այս անգամ հրավիրում են գտնելու առևանգված հայտնի լրագրողին։ Այս անգամ Հենզել Բրուտենցին միանում է նոր գործընկեր՝ լեյտենանտ Աննա Գրիգորյանը։ Ֆիլմի ընթացքում Հենզելը ու Աննան հանցագործության հետքերով ստիպված են լինում հայտնվել բազմաթիվ զավեշտալի իրավիճակներում, Հենզելն անընդհատ կերպարանափոխվում է։ Հենզել Բրուտենցը չի դավաճանում իրեն և ամբողջ հետաքննությունը վեր է ածվում դինամիկ և զվարճալի արկածի[2]։
Դերերում
խմբագրել- Հենզել Բրուտենց՝ Մկրտիչ Արզումանյան
- Վյաչեսլավ Ղազարյան՝ Հայկ Սարգսյան
- Բելլա՝ Մարիամ Ադամյան
- Գեներալ Իշխանյան՝ Արմեն Մարգարյան
- Տիկին Կարինե՝ Մարիամ Դավթյան
- Կապիտան Ապրեսյան՝ Մակար Գալստյան
- Լեյտենանտ Աննա Գրիգորյան՝ Իվետա Մուկուչյան
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
- Բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան
- Սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան
- Պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան
- Գծային պրոդյուսեր՝ Վահան Գրիշկյան
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի հիմքում ընկած է գեղարդի առևանգման պատմությունը, որպեսզի ֆիլմի շնորհիվ մարդիկ տեղեկանան Սուրբ Գեղարդի մասին[3]։
- Նկարահանումների ժամանակ Մկրտիչ Արզումանյանը ակրոբատիկ հնարքներ է արել։ Դրվագներից մեկի նկարահանման ժամանակ նա լրջորեն վնասել է թևը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044։ Օպերացիա Գեղարդ» ֆիլմի մանրամասները և հետաքրքիր բացահայտումները - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Գործակալ 044․ Օպերացիա Գառնի». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
- ↑ ««Գործակալ 044․ Գեղարդի օպերացիա»․ այսօր՝ մեծ էկրանին». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Գործակալ 044»-ի պրեմիերան ԿինոՊարկում և Մկոյի փորձությունները