Երկրաշարժ (ֆիլմ, 2016)
«Երկրաշարժ» (ռուս.՝ «Землетрясение»), ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմ-աղետ, որը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին: Ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի Հայաստանի կողմից լավագույն օտարալեզու ֆիլմի համար[1]: Ավելի ուշ կինոակադեմիան չեղարկել է մրցանակի առաջադրված ցանկից, այն բանի համար, որ նրանք չեն արձագանքել ներկայացված պահանջներին[2]:
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | Դրամա |
Հիմք | Սպիտակի երկրաշարժ |
Թվական | 2016 |
Լեզու | ռուսերեն, հայերեն |
Ռեժիսոր | Սարիկ Անդրեասյան |
Պրոդյուսեր | Ռուբեն Դիշդիշյան Արամ Մովսեսյան Սարիկ Անդրեասյան Գևոնդ Անդրեասյան Գալինա Նախիմովսկայա |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Յուդակով Ալեկսեյ Գրավիցկի Արսեն Դանիելյան Հրանտ Բարսեղյան |
Դերակատարներ | Կոնստանտին Լավրոնենկո Մարիա Միրոնովա Վիկտոր Ստեփանյան Տաթև Հովակիմյան Միքայել Պողոսյան Հրանտ Թոխատյան Դանիիլ Իզոտով Միքայել Ջանիբեկյան Սոս Ջանիբեկյան Արմեն Մարգարյան |
Օպերատոր | Յուրի Կորոբեյնիկով |
Երաժշտություն | Հայկո |
Կինոընկերություն | Մարս Մեդիա |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 200 000 000 ռուբլի |
Շահույթ | 3 628 615 $ |
ԿինոՊոիսկ | ID 839961 |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=Ob7_E_yisIE |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել են հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել են առանց ապաստարանի:
Բնության աղետի ֆոնի վրա առանձնանում է երկու հերոսների, 45-ամյա Կոնստանտին Բերեժնովի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի, պատմությունը: Ճակատագիրը առաջին անգամ չէ որ նրանց ծանր հարված է հասցնում, շատ տարիներ առաջ Բերեժնովի մեղքով տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտը ապաստանել էր իր հարազատների մոտ: Տարօրինակ զուգադիպությունից հետո Բերեժնովը վերադառնում է իր ընտանիք հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում էին կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, ով այդպես էլ չներեց նրան իր ծնողների մահվան համար: Ճակատագրի հեգնանքով, հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միմյանց միանգամից չեն ճանաչում[3]:
ԴերերումԽմբագրել
- Կոնստանտին Լավրոնենկո — Կոնստանտին Բերեժնո
- Մարիա Միրոնովա — Աննա
- Վիկտոր Ստեփանյան — Ռոբերտ
- Տաթև Հովակիմյան — Լիլիթ
- Միքայել Պողոսյան — Երեմ
- Հրանտ Թոխատյան — հսկիչ
- Դանիիլ Իզոտով — Վանյա Բերեժնո
- Միքայել Ջանիբեկյան — Միշա
- Սոս Ջանիբեկյան — Սենիկ
- Սիսակ Սեբաստյան — Դիդե
- Արմեն Մարգարյան — Արմեն
- Սաբինա Ախմեդովա — Գայանե
- Սարգիս Գրիգորյան — Վարուժ
- Հասմիկ Ալեկսանյան — Աշխեն
- Արևիկ Մարտիրոսյան — Մարինա
Նկարահանող անձնակազմԽմբագրել
- Ռեժիսոր — Սարիկ Անդրեասյան
- Օպերատոր — Յուրի Կորոբեյնիկով
- Գլխավոր պրոդյուսեր — Ռուբեն Դիշդիշյան
- Պրոդյուսերներ — Արամ Մովսեսյան, Գևոնդ Անդրեասյան, Սարիկ Անդրեասյան
- Սցենարի հեղինակներ — Սերգեյ Յուդակով, Ալեքսեյ Գրավիցկի, Արսեն Դանիելյան, Հրանտ Բարսեղյան
- Գործադիր պրոդյուսեր — Գալինա Նախիմոսվսկայա
- Երկրորդ ռեժիսոր — Ալեքսեյ Սմոլյար
- Երաժշտությունը — Հայկո
- Հնչյունային պրոդյուսեր — Վահագն Գևորգյան
- Հնչյունային ռեժիսոր — Վասիլի Կրաչկովսկի
- Բեմադրող նկարիչ — Դավիդ Դադունաշվիլի
- Հագուստի նկարիչ — Գուլնարա Շախմիլովա
- Գրիմը — Աննա Գոլուբենկո
- Կաստինգի տնօրեն — Լիկա Լեոնիձե
- Մոնտաժի ռեժիսոր — Գեորգի Իսահակյան, Ելենա Դենիսևիչ և Օլգա Գրինշպուն
ԱրտադրությունԽմբագրել
Ֆիլմը հիմնված է իրական պատմությունների վրա և պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին: Սցենարի և նկարահանման նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել ավելի քան երկու տարի: Ֆիլմի հիմքում ընկած է վավերագրական բնութագրերը և պատմություններ, որոնք նկարագրում են երկրաշարժի ականատեսները. ԿԳՆ-ի աշխատակիցները և բժիշկները; բրիգադների ղեկավարները, բեկորներից փրկվածները և աղետից ողջ մնացած մարդիկ[4]: Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվա և Գյումրի քաղաքներում, ավելի քան 42 օր: Ռուսաստանում նկարահանվել են երկրաշարժից առաջ տեղի ունեցող տեսարանները, իսկ Հայաստանում քաղաքացիական կյանքից մինչև աղետի կադրերը: Նկարահանումները, որոնք անցկացվել են Հայաստանում, մասսայական մասնակցություն են ունեցել հենց Գյումրի քաղաքի բնակիչները, որոնց մեծամասնությունը աղետից հետո ողջ են մնացել և հիշում էին 1988 թվականի դեպքերը: Մասսայական տեսարաններում մասնակցել են ավելի քան 150 մարդ[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Армения выдвинула на "Оскар" совместный с Россией фильм о землетрясении
- ↑ committee deemed that Earthquake did not meet submission requirements
- ↑ Фильм "Землетрясение": мы хотим напомнить о сопереживании горю
- ↑ Фильм Сарика Андреасяна «Землетрясение» выдвинут на Оскар
- ↑ Армения помнит: как снимают фильм-катастрофу «Землетрясение»