Գարեգին Նժդեհ (ֆիլմ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհ (այլ կիրառումներ)

«Գարեգին Նժդեհ», գեղարվեստական կինոնկար, որը պատմում է հայազգի ռազմաքաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղու մասին։ Այս պատմական ֆիլմն արժանացել է հակասական՝ խիստ դրական և խիստ բացասական գնահատականների, մասնավորապես Նժդեհի կերպարի և դերակատարներից մեկի մասին։ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ” ընկերության նկարահանած գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակը Քրիստ Մանարյանն է, բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսերը` Հրաչ Քեշիշյանը, երաժշտությունը գրել է Հայկոն։ Դերասանների թվում են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը, Արմինե Հարությունյանը, Արմեն Մարգարյանը, Դավիթ Գասպարյանը, Արմեն Մարգարյանը, Վիգեն Ստեփանյանը, Ռոբերտ Հակոբյանը, Դավիթ Թադևոսյանը, Դավիթ Հակոբյանը, Երվանդ Մանարյանը, Ֆրիդա Գևորգյանը, Արսեն Լևոնյանը, Ֆրեդ Դավթյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Ալլա Ղազարյանը և ուրիշներ։ Ֆիլմում որոշ էպիզոդիկ տեսարաններում կա մասնագիտական առումով հետաքրքիր ու հաջող դերակատարումներ։

Picto infobox cinema.png
Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհ (ֆիլմ).jpg
ԵրկիրՀայաստան
ԺանրԿենսագրական,
պատմական դրամա
Թվական2013
ԼեզուՀայերեն
ՌեժիսորՀրաչյա Քեշիշյան
ՊրոդյուսերՀրաչյա Քեշիշյան
Սցենարի հեղինակՔրիստ Մանարյան
ԴերակատարներԱրտաշես Ալեքսանյան,
Շանթ Հովհաննիսյան,
Խորեն Լևոնյան,
Չուլպան Խամատովա,
Միխայիլ Եֆրեմով,
Նազենի Հովհաննիսյան
ՕպերատորՄկրտիչ Մալխասյան
ԵրաժշտությունՀայկո
ՄոնտաժՎահագն Խաչատրյան,
Էդուարդ Մատենցյան,
Գևորգ Շահնազարյան
ԿինոընկերությունPanarmenian films
IMDbID 2571444
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=ILguHHS1b9U

ԾանոթագրություններԽմբագրել