Կիսակայարան (ֆիլմ)
Կիսակայարան, 1983 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1983 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Սարգսյան |
Սցենարի հեղինակ | Մանուկ Մնացականյան |
Դերակատարներ | Ալլա Թումանյան Գալյա Նովենց Կարեն Ջանիբեկյան |
Երաժշտություն | Տիգրան Մանսուրյան |
Կինոընկերություն | «Երևան» |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ ամուսինները՝ Մանվելն ու Անահիտը, մեկնում են գյուղ, որտեղ նրանց սպասելու է իրենց ընկերը։ Սակայն գնացքից իջնելուց հետո պարզվում է, որ Այվազը չի եկել նրանց դիմավորելու։ Չորսաղբյուր հասնելուց հետո նրանք իմանում են, որ Այվազը չորս օր ծնողների տանը մնալուց հետո մեկնել է։
Ծնողներն սպասում են, թե իրենց ավագ որդին, որ ամուսնանալուց հետո ապրում է քաղաքում և հազվադեպ է գյուղ գալիս, կգա հոր տարեդարձին։ Որդու ընկերները որոշում են մնալ և մասնակցել ընտանիքի ուրախությանը[1]։
Դերերում
խմբագրել- Գալյա Նովենց - Այվազի մայրը
- Կարեն Ջանիբեկյան - Վասիլ (հայրը)
- Ալլա Թումանյան - Անահիտ
- Լևոն Շարաֆյան - Մանվել
- Արմեն Մարգարյան-Ավետ
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- Ռեժիսոր՝ Ռոբերտ Սարգսյան
- Սցենարի հեղինակ՝ Մանուկ Մնացականյան
- Օպերատոր՝ Ռոբերտ Բալասանյան
- Կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան
- Բեմադրող նկարիչ՝ Ռաֆիկ Պետրոսյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Կիսակայարան» ֆիլմը arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.