Ալլա Թումանյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալլա Միքայելի Թումանյան (իրական անունը՝ Ալտոլինա, մարտի 17, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի։
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1971) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Կենսագրություն Խմբագրել
Ալլա Թումանյանը ծնվել է 1950 թվականի մարտի 17-ին Երևանում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, որն ավարտել է 1971 թվականին։ 1971-1990 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, 1990-1991 թվականներին՝ «Մետրո» թատրոնի դերասանուհի[1][2]։
Ներկայումս բնակվում է Լոս Անջելեսում[1]
Դերերը կինոյում Խմբագրել
- 1972 - «Տղամարդիկ» - Կարինե
- 1973 - «Ժայռը» - Թերեզա
- 1973 - «Քաոս» - Շուշանիկ
- 1972 - «Հնձան» - Սանամ
- 1973 - «Պետք է սիրել» - Ջեմալ
- 1975 - «Սպիտակ ափեր (Ջուրը մեր հանապազօրյա)» - Գոհար
- 1978 - «Հուսո աստղ» - Գոհար
- 1982 - «Երջանկության մեխանիկան» - Սոնա
- 1983 - «Կիսակայարան»- Անահիտ
- 1985 - «Խնձորի այգին» - Նունուֆար
- 1986 - «Օտար խաղեր» - Նելլի Գուրգենովնա
- 1986 - «Օդապարուկի օրը» - Անետ
- 1987 - «Խաչմերուկի դեղատունը» - Աննա
- 1988 - «Շնչառություն» - Անահիտ
- 1988 - «Ադամամութ (Եվ կրկնվելու է ամեն ինչ)» - Սիրարփի
- 1992 - «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
- 2002 - «Ալիսիա» - քույր Մարի
- 2012 - «Անմեղ մեղավորները» - Բելլա
- 2014 - «Հարսնացուն Վեգասից» - մայր
- 2015 - «Մանդարին» - Աշխեն
Հեռուստասերիալներ Խմբագրել
- «Կյանքի գինը», 2008
- «Էմիգրանտներ», 2009
- «Լոս», 2010
- «Մեղավորները», 2011
- «Ամերիկյան պատմություն», 2012
- «Մաեստրո, 2012
- «Կտակով թագուհին», 2014
- «Վտանգավոր խաղեր», 2015
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ալլա Թումանյանն avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին։ Վերցված է 2018-02-11
- ↑ «Alla Tumanyan»։ arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-24-ին։ Վերցված է 2023-03-01