Բացել գլխավոր ցանկը

Կարեն Ջանիբեկյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Կարեն Գուրգենի Ջանիբեկյան, (հուլիսի 1, 1937, Երևան - մարտի 22, 2015, Երևան[1]), հայ դերասան։ ՀՀ ժողովրդական արտիստ (2010

Կարեն Ջանիբեկյան
Karen Janibekyan.JPG
Ծնվել է1937 հուլիսի 1
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էմարտի 22, 2015(2015-03-22) (տարիքը 77)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Գուրգեն Ջանիբեկյան
Երեխա(ներ)Միքայել Ջանիբեկյան և Սոս Ջանիբեկյան
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
IMDbID 2142574

ԿենսագրությունԽմբագրել

1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-1967 թվականներին աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-1969 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։

1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում Մովսես Խորենացու մեդալի[2]։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը[3]։ Կարեն Ջանիբեկյանի հայրը դերասան Գուրգեն Ջանիբեկյանն է։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1961 Ճանապարհ
1965 Արտակարգ հանձնարարություն անարխիստ
1966 Սովի ժամանակներից Անդրե
1969 Չախ-չախ թագավորը
1970 Մորգանի խնամին
1973 Քաոս Գրիշա
1975 Շեկ ինքնաթիռ Զաքար
1976 Բաղդասարը բաժանվում է կնոջից դատավոր
1977 Հավերժության նշան
1977 Աշնան արև Սիմոն
1978 Արևիկ վարորդ
1979 Ամենալավ մարդը. Վերադարձի ուղին ծերունի
1980 Խոշոր շահում
1982 Սիրամարգի ճիչը համր
1982 Ամենատաք երկիրը Լևոն պապ
1983 Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը հայրը
1983 Կիսակայարան Վասիլ
1983 Տերը Սենիկ
1984 Ջոն արքան լորդ
1985 Ապրիլ
1985 Մառախլապատ ափեր Գուրգեն Ակոպով
1985 Բարի լույս
1985 Կապիտան Առաքել Մատի
1985 Ո՞ւր ես գնում, զինվոր
1986 Քանի դեռ ապրում ենք գաղութի կառավարիչ
1986 Խաչմերուկի դեղատունը Մուշեղ
1987 Հատակում բանվոր
1987 Հրաժեշտի հինգ նամակ
1987 Տասներեքերորդ առաքյալը
1987 Մեզանից երեքը
1988 Գաղտնի խորհրդականը Միլիտոն
1989 Եվ կրկնվելու է ամեն ինչ
1989 Դեմքով դեպի պատը Բժշկյան
1989 Ցլայծի համաստեղություն գիժ
1989 Աճպարարը երաժիշտ
1990 Արյուն
1991 Ժամկետը` յոթ օր
1991 Կորուսյալ դրախտ
1992 Որտեղ էի՞ր, մարդ Աստծո
1992 Ձայն բարբառոյ... Յունուս
1993 Ընկեր Փանջունի դարբին Միքո
1995 Լաբիրինթոս ծերունի
1999 Գնա խաղաղությամբ տրակտորի վարորդ
2000 Խենթ հրեշտակ բանվոր
2001 Տղամարդու աշխատանք ծեր ոստիկան
2001 Լռության սիմֆոնիա նկարիչ
2002 Ճանապարհորդություն բանակի սպա
2003 Երևան ջան
2004 Լովեմբեր
2005 Արահետ Լևոնի հայրը
2007 Անառակ որդու վերադարձը
2009 Տաք երկիր, ցուրտ ձմեռ
2013 Ապակե կախազարդը
2013 Փասիանի որսորդը / կարճամետրաժ 23 րոպե / ըստ Վիլյամ Սարոյանի նովելի
2014 Կիսալուսնի ծովածոցը / ըստ Վիլյամ Սարոյանի նովելների

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել