«Իմ խաչը», իրական պատմությունների հիման վրա նկարահանված գեղարվեստական ֆիլմ, ներկայացնում է 1991-1992 թվականներին արցախյան ազատագրական շարժման տարիներին զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքների մասին։ Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները։ Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության։ Այն սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է։

Իմ խաչը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
ԺանրՊատերազմական դրամա
Թվական2019
Պրեմիերահոկտեմբերի 4, 2019, Երևան
Լեզուհայերեն, ռուսերեն
ՌեժիսորՇավարշ Վարդանյան
ՊրոդյուսերՀրաչյա Մեսրոպյան
Վալերի Սահարյան
Սցենարի հեղինակՇավարշ Վարդանյան
Էդուարդ Խալդ
Արմեն Վաթյան
Արսեն Դանիելյան
ԴերակատարներՆարինե Գրիգորյան
Երո Մուրյան
ՕպերատորԱրտավազդ Խաչատուրյան
Մաքսիմ Հայրապետով
ԵրաժշտությունՀայկո Հայկ Հակոբյան
ՄոնտաժՀրաչյա Մեսրոպյան
ՆկարիչներԱվետ Տոնոյանց
Վարդան Սեդրակյան
ԿինոընկերությունRACURS, AP Cinema, NCCA
Տևողություն105 րոպե
IMDbID 5612642
ԿինոՊոիսկID 839376
Թրեյլերhttps://vimeo.com/580639585

Սյուժե

խմբագրել

1991-92 թվականներին՝ Արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը։ Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով։ Մինչդեռ հանգամանքների բերումով, նրանք ստիպված են լինում բաժանվել։ Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին։

Ֆիլմի մասին

խմբագրել

Լայնամասշտաբ այս կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝ «Ռակուրս» և մոսկովյան «AP Cinema» ընկերությունների կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, Հայաստանի պաշտպանության նախարարության և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն աջակցությամբ։ Ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր[1]։

  • 2019 թվականի հոկտեմբերի 4-ին կայացավ ֆիլմի Երևանյան պրեմիերան[2][3][4][5][6]։
  • 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կայացավ ֆիլմի պրեմիերան Գյումրիում[7]։
  • 2019 թվականի հոկտեմբերի 13-ին կայացավ ֆիլմի պրեմիերան Ստեփանակերտում[8]։

Դերերում

խմբագրել

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Էդուարդ Խալդ, Շավարշ Վարդանյան, Արմեն Վաթյան, Արսեն Դանիելյան
  • Բեմադրող ռեժիսոր՝ Շավարշ Վարդանյան
  • Բեմադրող օպերատորներ՝ Արտավազդ Խաչատուրյան, Մաքսիմ Հայրապետով
  • Բեմադրող նկարիչներ՝ Ավետ Տոնոյանց, Վարդան Սեդրակյան
  • Զգեստների նկարիչ՝ Հովսաննա Վանատուրանց
  • Նկարիչ-դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան
  • Քաստինգ տնօրեն՝ Օֆելյա Աստվածատրյան, Էսմա Մանվելյան
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Հրաչյա Մեսրոպյան
  • Կոմպոզիտոր՝ Հայկո Հայկ Հակոբյան
  • Հնչյունային ռեժիսորներ՝ Արման Սարգսյան, Վասիլի Կրաչկովսկի
  • Սաունդթրեքի հեղինակ՝ Հայկո Հայկ Հակոբյան, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան
  • Սաունդթրեքի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյան, խոսքերի հեղինակ՝ Արթուր Սաֆարյան
  • Պրոդյուսերներ՝ Հրաչյա Մեսրոպյան, Վալերի Սահարյան
  • Գծային պրոդյուսերներ` Օֆելյա Աստվածատրյան, Հարություն Մանուկյան, Հրաչյա Յավուրյան
  • Խմբագիր՝ Անահիտ Արփեն
  • 2-րդ օպերատոր՝ Գեորգի Հարությունյան
  • Գլխավոր ադմինիստրատոր՝ Տիգրան Գալստյան
  • Ադմինիստրատորներ՝ Կարլեն Գալստյան, Արմեն Օրդյան, Դավիթ Բիշարյան, Գեվորգ Հախվերդյան, Տիգրան Մանվելյան, Սեյրան Գրիգորյան, Նորայր Վարդանյան
  • Ռեժիսորի ասիստենտներ՝ Արուսյակ Ղազարյան, Տաթեվիկ Վարդանյան, Սամվել Թադեվոսյան
  • Մասսայական դերակատարների համակարգողներ՝ Սեյրան Անտոնյան, Հրաչյա Կոբալյան
  • Ռեկվիզիտոր՝ Մագա Հարությունյան
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Էդուարդ Հակոբյան, Դավիթ Այվազյան
  • Դեկորատոր՝ Ռաֆիկ Սուքիասյան
  • Զգեստապահներ՝ Նարե Մանուկյան, Գոհար Մեսրոպյան, Հրանուշ Սահակյան, Ռիմա Սահակյան, Տաթեվ Մնացականյան
  • Նկարիչ-դիմահարդարի օգնականներ՝ Սալբի Աղաջանյան, Դիանա Աղաջանյան, Ադանե Աղաջանյան, Զարինա Կարախանովա, Սուսաննա Պետրոսյան
  • Դիմահարդար՝ Աննա Կոսոգովա
  • Օպերատորի օգնականներ՝ Արտակ Թադեվոսյան, Կարեն Գաբրիելյան
  • Կինոխցիկի տեխնիկներ՝ Գեվորգ Սիմոնյան, Արման Մուսայելյան
  • Գլխավոր լուսավորողներ՝ Դավիթ Գեվորգյան, Վիգեն Բեգոյան
  • Լուսավորողներ՝ Ռազմիկ Համբարձումյան, Սարգիս Ղազարյան, Հակոբ Աճեմյան, Վահագն Համբարձումյան, Խաչիկ Սերոբյան,Գերասիմ Վելիխանյան, Պյոտր Լավրենչուկ
  • Ռելս-սալյակի մեխանիկներ՝ Արթուր Կոստանյան, Արսեն Մխոյան, Արսեն Մկրտչյան, Անդրանիկ Գրիգորյան
  • Օպերատորական կռունկի մեխանիկներ՝ Արա Հովհաննիսյան, Տիգրան Հովհաննիսյան, Դավիթ Պատրին, Կարեն Խաչատրյան
  • Լուսանկարիչներ՝ Մարտին Հավհաննիսյան, Նարեկ Հայրյան, Սերգեյ Գյոզալյան
  • Նկարահանման հրապարակի հնչյունային օպերատորներ՝ Արտակ Ասիրյան, Գեվորգ Շահնազարյան, Էդգար Հակոբյան, Կառլոս Դուշուկյան, Ռուսլան Աբրոսիմով
  • Հնարքների բեմադրող՝ Արմեն Պետրոսյան
  • Կասկադյորներ՝ Արսեն Պետրոսյան, Ռուզվելտ Իգիթյան, Հրաչյա Ղեվոնդյան, Տիգրան Կոստանյան, Հայկ Մնացականյան
  • Հրագործներ՝ Արթուր Ղարիբյան, Վիգեն Մարտիրոսյան, Գրիգոր Մկրտչյան
  • Խոհարարներ՝ Սուրեն Սահակյան, Արսեն Ղազարյան
  • Վարորդներ՝ Արթուր Մարտիրոսյան, Էռնեստ Գալստյան, Աշոտ Կարապետյան, Ոսկան Ավոսյան, Ֆրունզ Մկրտչյան, Արմեն Թորոսյան
  • Անիմատոր-սուպերվայզեր՝ Կարեն Ասատրյան
  • 3d մոդելավորողներ՝ Կարեն Պարսամյան, Դանիել Թումանյան
  • 2d նկարիչ-կոմպոզինգ՝ Աշոտ Մկրտչյան
  • Վիզուալ էֆեկտներ-կոմպոզինգ՝ Խաչիկ Աստվածատրյան
  • Հնչյունավորողներ՝ Օլիվիե Սյու, Աշոտ Մովսիսյան
  • Սուպերվայզինգ գունաշտկող՝ Վիկտոր Միշչենկո-Ստարկին C.S.I.
  • Գունաշտկող՝ Անդրեյ Բուշմին
  • Թվային հավաքորդ՝ Գոշա Մարտինով
  • Հնչյունային ձեվավորողներ՝ Արման Պարսամյան, Էդուարդ Մեսրոպյան

Քննադատություն

խմբագրել

Ամենավատ բանը, որ կարող ա լինել ֆիլմի հետ, դա թեմայի գերակայությունն ա մնացածի նկատմամբ։ https://medium.com/hisdudeness/xach-c559218b1f57. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն) «medium.com» կայքի խմբագիրը այսպես է բնութագրել էկրանավորումը.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. facebook.com/lurer.1tv. «Իմ խաչը. նոր ֆիլմ Արցախյան հերոսամարտի մասին». facebook.com/lurer.1tv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Շուտով էկրաններին․«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը
  3. bravo.am. «Իմ խաչը ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագները». bravo.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. 1lurer.am. «Իմ խաչը ֆիլմը մեծ էկրաններին է». 1lurer.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. armeniatv.am. «Արցախի ազատամարտի մասին Շավարշ Վարդանյանի ֆիլմը մեծ էկրանին է». armeniatv.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. yerkirmedia.am. «Իմ խաչը. նոր ֆիլմ՝ Արցախյան ազատամարտի մասին». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. tsayg.am. «Իմ խաչը ցուցադրվել է Գյումրիում». tsayg.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. TVArtsakh. «Ստեփանակերտում տեղի է ունեցել «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի արցախյան պրիմիերան». TVArtsakh. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել