«Poker.Am»-ը հայկական սուր ու լարված սյուժեով կատակերգություն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին։ Ֆիլմը հայերեն լեզվով է՝ ռուսերեն և անգլերեն լուսագրերով։ Այն կրկնօրինակված է նաև վրացերեն և ռուսերեն։

Poker.Am
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրկատակերգություն
Թվական2012
ՊրեմիերաՀոկտեմբերի 4, 2012
Լեզուհայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն լուսագրերով
ՌեժիսորԴավիթ Բաբախանյան
ՊրոդյուսերԿարեն Ղազարյան
Սցենարի հեղինակԱշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան, Դավիթ Բաբախանյան
ԴերակատարներՀովհաննես Ազոյան, Միշո, Լիլի Էլբակյան, Անի Պետրոսյան, Խորեն Լևոնյան, Ռոլանդ Գասպարյան, Շոռենա Բեգաշվիլի և Լուիզա Ներսիսյան
ՕպերատորՎազգեն Մուրադյան
ԵրաժշտությունՌոլանդ Գասպարյան և Ռեինկարնացիա
ՄոնտաժՄանվել Հովսեփյան
ՆկարիչներԱրմեն Ղազարյան
ԿինոընկերությունՇարմ Փիքչրս
Տևողություն01:44:00
IMDbID 2536426

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ՝ և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ՝ էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը՝ Գարիկը (Միշո)։ Վերջինիս «քթի տակ» պոկերի առաջնության եզրափակիչն է, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել։ Գարիկը դիմում է Մուշոյի (Հովհաննես Ազոյան) օգնությանը, ով, իհարկե, չի կարող մերժել նրան։ Եվ ինչ է ստացվում դրանից… Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում ու գլխավոր հերոսը հայտնվում է իր համար ոչ սովորական իրավիճակներում՝ զվարճալի, վտանգավոր, ռիսկային։

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել