ATV (Հայաստան)

հեռուստաընկերություն
HS Disambig.svg ATV (այլ կիրառումներ)


ԱԹԻՎԻ կամ ATV, հայկական մասնավոր ժամանցային հեռուստաալիք։ Հիմնադրվել է 2010 թվականին՝ փոխարինելով Արմենակոբ հեռուստաալիքին։

Ա ԹիՎի Հեռուստաընկերություն
ԵրկիրFlag of Armenia (2).png Հայաստան
Flag of yerevan.png Երևան
Հեռարձակման գոտիFlag of Armenia (2).png Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական2010
Փոխարինվել էԱրմենակոբ
ՀիմնադիրՕթարի Հակոբյան
ՍեփականատերՊանարմենիան Մեդիա Գրուպ

Համագործակցում է ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության հետ։ Հեռարձակվում է Երևանում և մարզերում։ ATV-ն հեռուստադիտողին է առաջարկում է լրատվական, սպորտային, առավոտյան, երաժշտական ծրագրեր, ժամանցային և քաղաքական բնույթի թոք - շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ինչպես նաև հայկական, ռուսական և արտասահմանյան կինոարտադրության լավագույն ֆիլմերը։

2015 թվականի փետրվարի 2-ից ATV-ի եթերը համալրվել է «Այսօր» լրատվական ծրագրով։ 2015 թ.-ից եթեր է հեռարձակվել «Լույսի պահապանը» բազմասերիանոց հեռուստաֆիլմը` հիմնված է իրական պատմության վրա։

2016 թվականի մայիսի 1-ին ATV-ն ներկայացրեց 5 նոր թեմատիկ կաբելային հեռուստաալիքներ` տարբեր հեռուստալսարանների համար։

  • Կինոման՝ հոլիվուդյան կինոարտադրության ամենաճանաչված և դիտված ֆիլմերը։
  • Հայ TV՝ ալիք, որտեղ կհնչի բացառապես հայկական երաժշտություն։
  • Թավա TV՝ որսորդություն, ձկնորսություն, խոհանոցային հաղորդումներ և այլ ժամանցային նախագծեր նախատեսված թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար։
  • Խաղալիք՝ Հոլիվուդյան և Եվրոպական արտադրության բարձրակարգ մուլտֆիլմեր։ Փոխարինել է Բազմոց TV-ին։
  • Ֆիլմզոն՝ անիմացիոն մուլտֆիլմեր, ծիծաղաշարժ կոմեդիաներ մեծահասակների համար։

ԵթերացանկԽմբագրել

Սերիալներ Սիթքոմներ Հաղորդումներ Լրատվություն
Օջախի երգը Փոփքրոն Աստղերի դպրոց Հարս VS Սկեսուր Այսօր