Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակբեթ (այլ կիրառումներ)

Մակբեթ, անգլիացի հանրահայտ գրող Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություններից։ Հիմնված է Շոտլանդիայի արքա Մակբեթի պատմության վրա, մեկնաբանվում է որպես արխետիպային պատմություն իշխանության չափազանց ուժեղ տենչանքի և դրան հասնելու համար ընկերներին դավաճանելու մասին։

Մակբեթ
անգլ.՝ Macbeth[1]
Մակբեթը և Բանքոյի ուրվականը
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրողբերգություն
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Բնագիր լեզուվաղ ժամանակակից անգլերեն և անգլերեն
Գրվել է1606
ԿերպարներKing Duncan?, Մակբեթ, Լեդի Մակբեթ, Banquo?, Macduff?, Lady Macduff?, Macduff's son?, Siward, Earl of Northumbria?, Young Siward?, Fleance?, Three Witches?, Malcolm?, Donalbain?, Ross?, Lennox?, Angus?, Menteith?, Caithness?, Seyton?, Hecate?, Captain?, Murderer Ι?, Murderer ΙΙ?, Murderer ΙΙΙ?, Porter?, Doctor Ι?, Doctor ΙI? և Gentlewoman?
Հրատարակվել է1623
 Macbeth

Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Բոլոր դեպքերում այն չի կարող 1611 թվականից ավելի ուշ գրված լինել, քանի որ բժիշկ և աստղագետ Սայմոն Ֆորմենը իր գրվածքներից մեկում նկարագրում է Գլոբուս[2] թատրոնում 1610 թվականի ապրիլի 20-ին խաղացած «Մակբեթի» ներկայացումը։ Կարելի է ենթադրել, որ ողբերգությունը գրվել է շատ ավելի վաղ, բայց ոչ շուտ քան Անգլիայի թագավոր Ջեյմս Առաջինի (Հակոբ Ա) գահակալության առաջին տարիներին, այն է՝ 1605 թվականի վերջերին կամ, ավելի հավանական է, 1606 թվականին։ Հակոբ Ա-ն նույն Շոտլանդիայի թագավոր Ջեյմս VI-ն էր Անգլիայի գահը 1603 թվականին ժառանգելուց առաջ։ Ջեյմսը Շեքսպիրի հովանավորներից էր, և Ջեյմսի գահակալության օրոք գրված Շեքսպիրի բոլոր գործերից Մակբեթն ամենայն հստակորեն արտացոլում է թատերագրի և միապետի միջև հարաբերությունները։

Ողբերգությունը կարճ է, ընդամենը շուրջ 2000 տող, ի տարբերություն Շեքսպիրի մյուս ողբերգությունների, որոնց սովորական չափը շուրջ 2500-3500 տող է։ Այն պատմում է Շոտլանդիայի խիզախ հրամանատար Մակբեթի պատմությունը։ Երեք վհուկներ հայտնում են մարգարեությունը Մակբեթի մասին, ըստ որի՝ օրերից մի օր նա կդառնա Շոտլանդիայի թագավոր։ Իշխանության հասնելու ցանկությամբ կլանված և խթանվելով կնոջ գործողություններով՝ Մակբեթը սպանում է Դունքան թագավորին և հաստատվում է Շոտլանդիայի գահին։ Դրանից հետո Մակբեթին սկսում է տանջել մեղքի զգացումը ու նա խելագարվում է՝ շուտով դառնալով բռնապետ արքա։ Նա ավելի ու ավելի շատ մարդկանց է սպանում, որպեսզի կարողանա կասկածը իրենից հեռացնել։ Սակայն Մակբեթը և նրա կինը չեն կարողանում համակերպվել իրենց կողմից կազմակերպած սպանդի և դրան հետևած խռովությունների հետ և շուտով խելագարվում են։

Մակբեթ ողբերգությունը գրելու համար Շեքսպիրը օգտվել է Հոլինդշեդի «Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի քրոնիկները» գրքից (1587), որը բավականին ծանոթ էր Շեքսպիրին ու իր ժամանակակիցներին, սակայն Շեքսպիրի մոտ Անգլիայի պատմության, Մակբեթի, Դունքանի, Մաքդաֆի մասին փաստերը բավականին փոփոխված են։ Ներկայումս ողբերգության իրադարձությունները ասոցացվում են 1605 թվականի[3] Վառոդային դավադրության մեջ մասնակցություն ունեցած Հենրի Գարնետի մահապատժի հետ։

Համաշխարհային թատրոնի ետնաբեմերում ասում էին, որ այս ողբերգությունը անիծված է և մեծ հաջողությունների հասնել չի կարողանա, բայց հարյուրամյակների ընթացքում այն բավականին հայտնի դարձավ ու մեծ աղմուկ բարձրացրեց՝ գրավելով բազմաթիվ անվանի դերասանների։ Ողբերգության հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, բեմադրվել են օպերաներ և ներկայացումներ, ինչպես նաև տարածվել մեդիայի այլ միջոցներով։

Մակբեթը հայերեն առաջին անգամ թարգմանել է Արիստակես Ղասղանտիլը 1877-1878 թվականներին, նրա թարգմանությունը լույս է տեսել Բազմավեպ հանդեսում[4]։ Դասական է համարվում Հովհաննես Մասեհյանի թարգմանությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Macbeth | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
  2. Harold Bloom. Bloom's Shakespeare Through the Ages: Macbeth, Infobase Publishing, New York, New York, 2008.
  3. Harold Bloom. Bloom's Shakespeare Through the Ages: Macbeth, p. 41, Infobase Publishing, New York, New York, 2008.
  4. Շեքսպիր (1877). Մակբեթ ողբերգություն (Բազմավէպ, Թողարկում 1-4, հայերեն թարգմանությունը` Հ․ Արիստակէս Ղասղանտիլ ed.). Ի Տպարանի Սրբոյն Ղազարու. էջեր 339–363.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մակբեթ (ողբերգություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակբեթ (ողբերգություն)» հոդվածին։