Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոց

Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոց (ռուսերեն Смоленское армянское кладбище անվանումն առաջացել է Սմոլենկա գետի անունից), գերեզմանատուն Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Գտնվում է Սմոլենկա գետի հյուսիսային ափին, Սանկտ Պետերբուրգի ուղղափառ և լյութերական գերեզմանոցների մոտ։ Գերեզմանոցի տարածքում է գտնվում Սուրբ Հարություն եկեղեցին[1]։

Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոց
Smolensk Armenian Cemetery 4.JPG
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ԵրկիրՌուսաստան
Առաջին հիշատակում1714
Հիմնման տարի1714 թվական
Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցը գտնվում է Ռուսաստանում
Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոց

ՊատմությունըԽմբագրել

1714 թվականին, վարդապետ Մինասը խնդրագրով դիմել է Պետրոս I-ին, Սանկտ-Պետերբուրգում հայկական եկեղեցի կառուցելու նպատակով։ Աղոթատուն կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր մեծաքանակ հայ համայնք ձևավորվելու պատճառով։ 1725 թվականին Սինոդը թույլ է տալիս եկեղեցի կառուցել, սակայն անհայտ պատճառներով շինարարությունը չի ընթանում։ 1740 թվականին հայ համայնքի ղեկավար, վաճառական Պետրոս Շիրվանովը կրկին թույլտվություն է ստացել եկեղեցին կառուցելու համար, որը պետք է կառուցվեր Վասիլևյան կղզու վրա (նախագծի ղեկավարը ճարտարապետ Կառլո Տրեզինին էր)։ Սակայն շինարարությունը կրկին դադարեցվել է։

1770 թվականի մայիսին, Հովհաննես Լազարյանը (Իվան Լազարև) դիմում է Եկատերինա II կայսրուհուն, խնդրելով թույլ տալ հայկական եկեղեցու շինարարությունը, որից հետո, մեկ տարի անց, ճարտարապետ Յուրի Ֆելտենի ղեկավարությամբ, Նևսկի պողոտայում սկսվել է Սուրբ Կատարինե եկեղեցու շինարարությունը։ 1780 թվականի փետրվարի 18-ին եկեղեցին օծվել է արքեպիսկոպոս Հովսեփ Բ Արղության-Երկայնաբազուկի կողմից։

1791 թվականին, ավագ քահանա Ստեփանոս Լոռիս-Մելիքովի խնդրանքով, Եկատերինա II-ը թույլ է տվել Սմոլենկա գետի ափին գտնվող լյութերական գերեզմանոցի կողքին տեղ հատկացնել հայկական առանձին գերեզմանոցի համար և կառուցել քարե եկեղեցի[2]։ 1797 թվականին եկեղեցին օծվել է և ստացել ներկայիս` Սուրբ Հարություն անվանումը[3]։ Աստիճանաբար, եկեղեցու շուրջն առաջացել է ոչ մեծ գերեզմանոց, որտեղ 19-րդ դարի վերջին արդեն առկա էր մոտ 400 գերեզման։ Գերեզմանոցում, բացի շարքային քաղաքացիներից, հուղարկավորվում էին հայ ազգի երևելի ներկայացուցիչներ, ռազմական գործիչներ, ազնվականության ներկայացուցիչներ։ Տապանաքարերի վրա արված գրություններից կարելի է հստակ որոշել, թե ով է եղել հանգուցյալը (վաճառական, զինվորական, մանկավարժ, բժիշկ և այլն)։

1923 թվականին եկեղեցին փակվել է, որից հետո, տապանաքարերի մի մասը տեղափոխվել է քաղաքային քանդակագործության թանգարան։ 1939 թվականից թաղումներն այնտեղ դադարեցվել են։ Ավելի ուշ, գերեզմանոցի մի մասը քանդվել է և վերածվել ֆուտբոլի դաշտի։ 1988 թվականին եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին, իսկ գերեզմանոցի պահպանված հատվածը սկսել է վերականգնվել։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Համաձայն առանձին աղբյուրների, Սուրբ Հարություն եկեղեցու գերեզմանոցում պահվում էր Ալեքսանդր Սուվորովի գերեզմանի տապանաքարը[4]։
  • Ի սկզբանե գերեզմանոցում թաղումներ քիչ էին իրականացվում, ինչը թույլ էր տալիս շիրիմներն ուղղորդել արևմուտքից արևելք և նրանց միջև ստեղծել ուղղաձիգ ու լայն արահետներ[5]։

Հայտնի մարդիկ, ովքեր թաղված են գերեզմանոցումԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել