Լևոն Թախտաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թախտաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Արմենի Թախտաջյան (ռուս.՝ Леон Арменович Тахтаджян, հոկտեմբերի 1, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆիզիկոս, մաթեմատիկոս, Սթոնի Բրուք համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկայի միջազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1982)։
Կենսագրություն
խմբագրելԼևոն Թախտաջյանը ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 1-ին, Երևան քաղաքում, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1975 թվականին ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Վ. Ա. Ստեկլովայի անվան Մաթեմատիկական ինստիտուտի Լենինգրադի մասնաճյուղում՝ պաշտպանելով «Հավասարման լիարժեք ինտեգրումը »[6] ատենախոսությունը՝ Լյուդվիգ Ֆադեևի ղեկավարությամբ։ 1982 թվականին պաշտպանել է թեզը ֆիզիկա-մաթեմատիկական դոկտորի աստիճանի համար։ 1992 թվականից աշխատել է Նյու Յորքի համալսարանում` Ստոնի Բրուքում, որտեղ 2009 թվականից 2013 թվականներին ղեկավարել է մաթեմատիկայի ֆակուլտետի ամբիոնը[7]։ 1975-1998 թվականներին աշխատել է ՌԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում, եղել կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատող։
Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկական ֆիզիկային։ Մասնավորապես ուսումնասիրել է սոլիտոնների տեսությունում համիլտոնյան մոտեցումը[8]։ Թախտաջյանի ուսումնասիրությունները նվիրված են մաթեմատիկական ֆիզիկայի ինտեգրված համակարգերին և քվանտային տեսությունների և լարերի տեսության մոդելների կիրառմանը հանրահաշվական երկրաչափության և բարդ վերլուծությանը, ներառյալ հանրահաշվական կորերի քվանտային դաշտի տեսությունը և հարակից փոխադարձության մասին օրենքները, երկկողմանի քվանտային ծանրությունը` կապված Վեյլ - Պետերսոնի երկրաչափության հետ, Թեյմյուլլերի համընդհանուր տարածության Կելլեր երկրաչափությունը և հետքի բանաձևերը։
1983 թվականին որպես խոսնակ հրավիրվել է Վարշավայի Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսին, որտեղ հանդես է եկել «Ինտեգրված մոդելները դասական և քվանտային դաշտային տեսության մեջ» թեմայով զեկույցով։
Անդամակցություն
խմբագրել- Ամերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ
Աշխատություններ
խմբագրել- Sklyanin E. K.] Takhtadzhyan L. A., Faddeev L. D. The quantum inverse problem method(անգլ.). — Theoretical and Mathematical Physics vol. 40, 1980. — С. 688.
- Zograf P. G., Takhtadzhyan L. A. On uniformization of Riemann surfaces and the Weil-Petersson metric on Teichmüller and Schottky spaces(անգլ.). — Mathematical of the USSR-Sbornik, 1988. — Т. 2. — С. 297. — —
- Takhtajan, L.A. On foundation of the generalized Nambu mechanics(անգլ.). — Communications in Mathematical Physics, 1994. — Т. 2. — С. 295-315. — — —
- Reshetikhin N. Y., Takhtadzhyan L. A., Faddeev L. D. Quantization of Lie Groups and Lie Algebras(անգլ.). — Laningrad Mathematical Journal, 1990. — Т. 1. — С. 193-225.
- Решетихин Н. Ю., Тахтаджян Л. А., Фаддеев Л. Д. Квантование групп Ли и алгебр Ли — Алгебра и анализ, 1:1 (1989)
- Takhtadzhan L. A., Faddeev L. D. The quantum inverse problem method and the XYZ Heisenberg model(անգլ.). — Russian Mathematical Surveys, 1979. — Т. 5. — С. 34. — —
Գրքեր
խմբագրել- Тахтаджян Л. А., Фаддеев Л. Д. Гамильтонов подход в теории солитонов. — М.: Наука, 1986. — 528 с.
- Faddeev L. D., Takhtajan L. A. Hamiltonian methods in the theory of solitons. — Springer, 1987.
- Leon A. Takhtajan, Lee-Peng Teo. Weil-Peterson Metric on the Universal Teichmuller Space. — Memoirs of the Amer. Math. Soc, 2006.
- Quantum mechanics for mathematicians. — American Mathematical Society. 2008.
- Тахтаджян Л. А. Квантовая механика для математиков. — М.: Регулярная и хаотическая динамика, 2011. — 496 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123335868 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 4,0 4,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Leon Takhtajan - The Mathematics Genealogy Project». www.genealogy.math.ndsu.nodak.edu. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Воспоминания коллег и учеников: Леон Арменович Тахтаджян | Академик РАН Людвиг Дмитриевич Фаддеев. Официальный сайт» (ռուսերեն). faddeev.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, էջ 417, Երևան, 2005