Աշոտ Արամյան

հայ քանդակագործ

Աշոտ Լևոնի Արամյան (սեպտեմբերի 23, 1960(1960-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, նկարիչ, դիզայներ։ Նկարիչների միջազգային միության ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։

Աշոտ Արամյան
Ashot Aramyan sculptor (1).jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1960(1960-09-23) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց (1977) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Գևորգ Էմինի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և դիզայներ
ԵրեխաներՄիքայել Արամյան
Commons-logo.svg Ashot Aramyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աշոտ Արամյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, 1978-1984 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։ Ավարտելուց հետո Երևանի տարբեր թատրոններում աշխատել է որպես նկարիչ-բեմադրիչ, իրականացրել բազմաթիվ թատերական նախագծեր։ Զբաղվել է նաև ինտերիերի և էքստերիերի դիզայնով, գրաֆիկական դիզայնով[1]։

1990-ական թվականներին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, այնուհետև հաստատվել է Մոսկվայում և շարունակել ստեղծագործական գործունեությունը, եղել ռուսական ցանցային և գովազդային գործակալությունների ստեղծագործական տնօրեն։ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցի համար ստեղծել է քանդակներ և կտավներ։

Արամյանի ստեղծագործություններից գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Իրականացրել է տարբեր քանդակագործական նախագծեր։ Արամյանի ստեղծած Գևորգ Էմինի հուշարձանը 2010 թվականին տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում[2], Առնո Բաբաջանյանի հուշատախտակը՝ Երևանի Մաշտոցի պողոտայում։

Ապրում է Երևանում և Մոսկվայում։

ՑուցահանդեսներԽմբագրել

Դեռևս ուսանողական տարիներից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդես է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Բոստոնում։

ԸնտանիքԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Չակերտներ, Աշոտ Արամյան