Դավիդ Օյստրախ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դավիդ Ֆիշելեվի Օյստրախ (ռուս.՝ Ойстрах Давид Фёдорович, սեպտեմբերի 17 (30), 1908[1][4][5][…], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1974[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ), խորհրդային ջութակահար և երաժշտական մանկավարժ։
Դավիդ Օյստրախ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Давид Ойстра |
Ի ծնե անուն | ռուս.՝ Давид Фёдорович (Фишелевич) Ойстрах |
Ծնվել է | 1908 սեպտեմբերի 30 Օդեսա Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Մահացել է | 24 հոկտեմբերի 1974Ամստերդամ Ամստերդամ, Նիդերլանդներ | (տարիքը 66)
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար, երաժշտական մանկավարժ |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1926 - 1974 |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Q111599291? |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Tamara Rotareva? |
Պարգևներ | |
David Oistrach Վիքիպահեստում |
Դավիդ Օյստրախը ջութակ և ալտ նվագել է 5 տարեկանից։ 1926 թվականին ավարտել է Օդեսայի երաժշտադրամատիկական ինստիտուտը (Պյոտր Ստոլյարսկու դասարանը)։ Դեռևս ուսանողական տարիներից Օյստրախը ելույթներ է ունեցել Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ որպես մենակատար և դիրիժոր։ 1932–1934 և 1941 թվականներին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ 1934 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1939 թվականից՝ պրոֆեսոր, 1950 թվականից՝ ջութակի ամբիոնի վարիչ)։ Երկրորդ աշխարհամարտի (1939–1945 թվականներ) տարիներին ելույթներ է ունեցել զորահավաքային կետերում, հոսպիտալներում, պաշարված Լենինգրադում։ 1943 թվականից Օյստրախը դաշնակահար Լև Օբորինի և թավջութակահար Սվյատոսլավ Կնուշևիցկու հետ հանդես է եկել անսամբլով։ Պատերազմից հետո շարունակել է համերգային գործունեությունը։ 1945 թվականին ԽՍՀՄ հյուրախաղերի եկած ամերիկացի ջութակահար Իեհուդի Մենուհինի հետ կատարել է Բախի կրկնակի կոնցերտը։ 1960-ական թվականներին Օյստրախի դիրիժորական երկացանկն ընդգրկել է դասական և ռոմանտիկական ստեղծագործություններ (Յոհան Բախ, Վոլֆգանգ Մոցարտ, Ֆրանց Շուբերտ, Լյուդվիգ վան Բեթհովեն և ուրիշներ)։
Օյստրախը ուրիշների ստեղծագործությունների վերաբերյալ
խմբագրելՕյստրախը կատարել է նաև ժամանակակից կոմպոզիտորների՝ Դմիտրի Շոստակովիչի, Սերգեյ Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Նիկոլայ Մյասկովսկու, Պաուլ Հինդեմիտի և ուրիշների ջութակի սոնատներն ու կոնցերտները։ Նա Շոստակովիչի Ջութակի առաջին սոնատի և Ջութակի առաջին կոնցերտի կատարողն է (հեղինակը նվիրել է Օյստրախին)։ Նրան գործեր են նվիրել նաև Ա. Խաչատրյանը (Օյստրախը նրա Ջութակի կոնցերտի առաջին կատարողն է), Ս. Պրոկոֆևը, Ն. Մյասկովսկին, Մոիսեյ Վայնբերգը, Էռնստ Մայերը։ Օյստրախը բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել արտասահմանում և վայելել մեծ հեղինակություն։ Եվրոպայում նրան անվանել են «Դավիդ թագավոր»։ Օյստրախի կատարողական արվեստին բնորոշ էին պլաստիկությունը, նրբագեղությունը, բարձր տեխնիկան, մաքուր հնչերանգը։ Օյստրախը երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի (Լենինգրադ, 1935 թ., 1-ին մրցանակ), Հենրիկ Վենյավսկու անվան (Վարշավա, 1935 թ., 2-րդ մրցանակ) և Էժեն Իզայիի անվան (Բրյուսել, 1937 թվական, 1-ին մրցանակ) ջութակահարների միջազգային մրցույթների դափնեկիր է։ Օյստրախը եղել է Լոնդոնի երաժշտության թագավորական ակադեմիայի, Բոստոնի արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Բեռլինի արվեստի գերմանական ակադեմիայի թղթակից անդամ, Քեմբրիջի համալսարանի դոկտոր։
Օյստրախի պարգևատրումները
խմբագրելՕյստրախն արժանացել է ԽՍՀՄ Պետական (1943 թվական) և Լենինյան (1960 թվական) մրցանակների, պարգևատրվել Լենինի 2 շքանշանով։ 2006 թվականին ստեղծվել է Դավիդ Օյստրախի անվան բարեգործական հիմնադրամը, նույն թվականից Մոսկվայում անցկացվում են ջութակահարների՝ Դավիդ Օյստրախի անվան միջազգային մրցույթներ, Էստոնիայի Պյառնու քաղաքում՝ Դավիդ Օյստրախի անվան ամենամյա երաժշտական փառատոն։ 2008 թվականին Ռուսաստանի բանկը թողարկել է արծաթե մետաղադրամ՝ նվիրված Դավիդ Օյստրախի ծննդյան 100-ամյակին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Օյստրախ» հոդվածին։ |