Սուսաննա Ամատունի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուսաննա (Շուշանիկ) Բաբկենի Ամատունի (փետրվարի 28, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 20, 2010, Երևան, Հայաստան), հայ խորհրդային արվեստագետ, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (1988), պրոֆեսոր (1997)։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի (1966)։
Սուսաննա Ամատունի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 28, 1924 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 20, 2010 (86 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտագետ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Լենինականի մանկավարժական ինստիտուտ (1943) և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՍուսաննա (Շուշանիկ) Բաբկենի Ամատունին ծնվել է 1924 թվականին Երևան քաղաքում։ 1943 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը, 1944 թվականին՝ Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը։ Սովորել է Մոսկվայի Գնեսինների ինստիտուտի բարդագույն տեսական-կոմպոզիտորական բաժնում։ 1951 թվականին նա վերադառնում է Հայաստան և մինչև 1968 թվականը դասավանդում է երաժշտական տեսական առարկաներ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1961 թվականից հրավիրվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որտեղ մշակելով իր սեփական մեթոդը՝ դասավանդում է հատուկ դասընթաց երաժշտական տեսության բաժնի համար՝ երաժշտական ստեղծագործությունների վերլուծության դասընթաց։ Այդ առարկայի հետ մեկտեղ Ամատունին դասավանդել է դաշնամուրի դասավանդման մեթոդիկան և այլ դասընթացներ։
1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ նվիրված Առնո Բաբաջանյանին:
Ստեղծագործություններ
խմբագրելՍուսաննա Բաբկենի Ամատունին հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածների։ Մասնակցել է գիտաժողովների ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում և Երևանում։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է, օրինակ, «Առնո Բաբաջանյան. գործիքային ստեղծագործությունների ուսումնասիրություն», «Գեղունի Չթչյանի կյանքն ու ստեղծագործությունները» (Երևան, 2003), դասագրքեր, «Երաժշտական գրականություն. Երաժշտական դպրոցի 6-րդ դասարանի համար դասագիրք», «Երաժշտական գրականություն. Երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի համար դասագիրք» (1-ին և 2-րդ հրատարակություն), մի շարք ձեռնարկների։ Նրա հետազոտության թեմաները ընդգրկում են էր Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Հարո Ստեփանյանի, Գեղունի Չիթչյանը և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեղեդիական և ոճական առանձնահատկությունների վերլուծություն[1]։
Պարգևներ
խմբագրել- «Աշխատանքի վետերան» մեդալ
- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966)
Աշխատություններ
խմբագրել- «Երաժշտական գրականություն. Երաժշտական դպրոցի 6-րդ դասարանի համար դասագիրք»։
- «Երաժշտական Գրականություն. Երաժշտական դպրոցի 7-րդ դասարանի համար դասագիրք» (1-ին և 2-րդ հրատարակություն)։
- «Երաժշտական գրականության դասավանդումը մանկական երաժշտական դպրոցների 4-7 դասարաններում», 1965։
- Арно Бабаджанян: Инструментальное творчество, Е., 1985[2]/«Առնո Բաբաջանյան. գործիքային ստեղծագործությունների ուսումնասիրություն»
- Жизнь и творчество Гегуни Читчян. Е., 2003./«Գեղունի Չթչյանի կյանքն ու ստեղծագործությունները» (Երևան, 2003)
- Голос человеческий: к столетию со дня рождения Валентины Джозефовны Конен (1909—1991): воспоминания, письма, ст. / [С. Б. Аматуни и др.; сост.: З. Б. Карташева, М. А. Сапонов, Е. Л. Фейнберг; отв. ред. М. А. Сапонов]; Моск. гос. консерватория им. П. И. Чайковского, каф. истории зарубеж. музыки. — М.: Московская консерватория, 2011. — 319 с.: [4] л. ил., [1] л. портр.; 24 см. — Авт. указаны в содерж. — Библиогр. в подстроч. примеч. — 300 экз. — ISBN 978-5-89598-245-7.
Պատկերասրահ
խմբագրել-
Սուսաննա Ամատունի
-
Սուսաննա Ամատունի, Գեղունի Չթչյան, Արմեն Բուդաղյան և այլք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Библус - Сусанна Бабкеновна Аматуни». www.biblus.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամատունի, Սուսաննա Բաբկենի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Ամատունի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսաննա Ամատունի» հոդվածին։ |