Արա Բաբաջանյան
հայ դերասան
Արա (Արայիկ) Առնոյի Բաբաջանյան (դեկտեմբերի 15, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, երգիչ։ ՌԴ Ակադեմիայի պաշտպանության, անվտանգության հարցերի ակադեմիկոս (2006 թ.)։
Արա Բաբաջանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1953 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Առնո Բաբաջանյան |
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին։
ԿենսագրությունԽմբագրել
Արա Բաբաջանյանը ծնվել է 1953 թվականին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և դաշնակահարուհի Թերեզա Բաբաջանյանի ընտանիքում։ Չորս տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի և ռեժիսուրայի ֆակուլտետները, այնուհետև եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբի մենակատար։ Աշխատել է «Հայհամերգ», «Ռուսհամերգ», «Մոսհամերգ» միավորումներում[1]։ 1990 թվականից «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի նախագահն է[2]:
ՖիլմերԽմբագրել
- «Անցիր շեմը»[3], 1970 թ.
- «Տաք ձյուն», 1972[4] թ.
- «Հարսնացուն հյուսիսից», 1975 թ.
- «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976 թ.
- «Խոհարարները եկել են մրցույթի», 1977 թ.
- «Ինչպես էին հեռանում կումիրները» (սերիալ 2005-2007 թթ.)
ՄրցանակներԽմբագրել
- Գերմանիայի հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, 1976 թ.
- Քաղաքական երգի փառատոնի դափնեկիր, 1981 թ.
- Պյոտր Առաջինի շքանշան