Բացել գլխավոր ցանկը

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ, երաժշտական ուսումնական հաստատություն Երևանում, հիմնադրվել է 1967 թվականի հոկտեմբերի 1-ին։

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1967
Անվանված էԱռնո Բաբաջանյան
ՏնօրենԱ. Հարությունյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ազատության 18
Կայքbabajanyancollege.am

ՊատմությունԽմբագրել

Հայաստանի կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 1-ի N 559-Ա/Ք հրամանով Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանն անվանափոխվել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի[1]։ Ուսումնարանը կրում է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Քոլեջը երաժշտական միջնակարգ մասնագիտական կրթություն է տվել շուրջ 4500 պատանիների։ Շրջանավարտներից լավագույններն արդի հայ երաժշտարվեստի անվանի գործիչներ են՝ ՀՀ ժողովրդական ու վաստակավոր արտիստներ, միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիրներ, տարբեր պարգևների և շքանշանների արժանակիրներ՝ երգիչներ Գեղամ Գրիգորյան, Էմմա Պապիկյան, Էմմա Գրիգորյան, ջութակահարներ Աննա Հարությունյան, Լուսինե Աղաբաբյան, դիրիժոր Ռուբեն Ասատրյան, դուդուկահարներ Մկրտիչ Կարապետյան, Կամո Սեյրանյան, ազգային երգի սիրված վարպետներ՝ Պապին Պողոսյան, Սուսաննա Սաֆարյան, Մանիկ Գրիգորյան, Դավիթ Ամալյան, Ինգա և Անուշ Արշակյաններ, դաշնակահարներ Անուշ Ամիրյան, Աշոտ Խաչատրյան, Արմեն Աղաջանյան հանրային ռադիոյի «Արևիկ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյան, հեռուստալրագրող, « Ջեզլ» վոկալ համույթի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան և ուրիշներ։

ԲաժիններԽմբագրել

Քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝

  • դաշնամուրային
  • լարային, փողային և հարվածային գործիքների
  • ժողովրդական նվագարանների
  • երաժշտատեսության
  • խմբավարության և դասական
  • ժողովրդական ու էստրադային երգեցողության

Փառատոններ և մրցույթներԽմբագրել

Քոլեջը պարբերաբար անց է կացնում տարբեր փառատոներ, ստուգատեսներ, համերգային զանազան երեկոներ, ինչպես նաև գործում են երաժշտական տարբեր խմբեր՝ ժողովրդական գործիքների նվագախումբ, ուսանողական երգչախումբ և կամերային համույթներ։

1996 թվականից ուսումնական հաստատության նախաձեռնությամբ երկու տարին մեկ անգամ անցկացվել է Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների թվով 6 հանրապետական մրցույթներ, որոնք կոչված էին հայտնաբերելու հանրապետության միջնակարգ օղակի առավել շնորհալի և օժտված դաշնակահարների։ 2011 թվականին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 90 ամյակին։ 2013 թվականի հունիսի 12-19 ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ քոլեջի կողմից անցկացվեց Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին 90-ից ավել դաշնակահարներ ՀՀ բոլոր մարզերից, ԼՂՀ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ավստրալիայից[2][3]։

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել