Ժան Տեր-Մերկերյան
Ժան Երվանդի Տեր-Մերկերյան (ֆր.՝ Jean Ter-Merguerian, հոկտեմբերի 5, 1935, Մարսել - սեպտեմբերի 29, 2015, Մարսել[1], թաղված է Երևանում[2]), ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)[3][4][5]։
Ժան Տեր-Մերկերյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jean Ter-Merguerian |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1935 Մարսել |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2015 (79 տարեկանում) Մարսել |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար և ուսուցիչ |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Conservatoire à rayonnement régional de Marseille? և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Ժան Տեր-Մերկերյանը ծնվել է Մեծ եղեռնից փրկված և Մարսելում ծնված ծնողների ընտանիքում։ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց նույն քաղաքում տվել է իր առաջին մենահամերգը՝ կատարելով Ֆելիքս Մենդելսոնի և Անտոնիո Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ։
1948 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան, որտեղ հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով։ Ժանի ուսուցիչներն են լինում հայրը՝ Երվանդը, Կարպ Դոմբաևը (Երևանի պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներին) և Դավիդ Օյստրախը (Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու ժամանակ)։
Պրահայում (1956) և Փարիզում (1961, Մարգերիտ Լոնգի և Ժակ Տիբոյի անվան մրցույթում) Ժանն արժանում է առաջին մրցանակի։ Նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, բայց նա վերադառնում է Երևան, սկսեց դասավանդել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (1964-1979) և ելույթներ ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։
1971 թվականին արժանանում է ժողովրդական արտիստի կոչման։
Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆևի և այլոց կոնցերտները։
1981 թվականին նա վերադառնում է Մարսել, 1982-ից սկսում դասավանդել կոնսերվատորիայում (1984-ից՝ պրոֆեսոր) և հանդես գալիս մենահամերգներով։
Մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, Մարսելում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 19-ին։
ՄրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կյանքից հեռացել է ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը
- ↑ Ժան Տեր-Մերկերյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում
- ↑ interview with Jean Ter-Merguerian, Asparez, 17 April 2013.
- ↑ AVproduction, Jean Ter-Merguerian, violinist - photo gallery
- ↑ Armenian Celebrities: Jean Ter-Merguerian, violinist
- ↑ Ժ. Ե. ՏԵՐ-ՄԵՐԿԵՐՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |