Սլովակիայի գիտությունների ակադեմիա
Սլովակիայի գիտությունների ակադեմիա (սլովակ.՝ Slovenská akadémia vied), գիտությունների ակադեմիա` հիմնադրված 1953 թվականի նոյեմբերի 26-ին։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրատիսլավայում։ Հիմնվում է Սլովակիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի (1943) Պ. Յ. Շաֆարիկի անվան գիտական ընկերության (1931) Սլովակիայի Մատիցայի առաջադեմ գիտական ավանդույթների վրա։
Սլովակիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1953 |
Անդամակցություն | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], International Union of Academies?[2], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3], InterAcademy Partnership[4] և Միջազգային գիտական խորհուրդ[5] |
Երկիր | Սլովակիա[6] |
Տեղագրություն | Սլովակիա |
Կայք | sav.sk |
Slovak Academy of Sciences Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1953 թվականից սկսած ստեղծվել է Սլովակիայի գիտությունների ակադեմիայի հետազոտական ինստիտուտների ցանց։ Սկզբում այն ունեցել է 14 գիտական հաստատություն։
1953 թվականին Սլովակիայի գիտությունների ակադեմիայում աշխատել է 584 աշխատող, որից 244 մարդ հումանիտար ուղղությամբ ինստիտուտներում, իսկ 196-ը` բնական գիտությունների ինստիտուտներում (քիմիա, բժշկություն, կենսաբանություն, գյուղատնտեսություն)։ 58 մարդ աշխատել է Երկրի և Տիեզերքի, ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ոլորտում։ 106 աշխատակից աշխատել է համատեղ գիտահետազոտական ինստիտուտներում։
1963 թվականից Սլովակիայի գիտությունների ակադեմիան Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի մասն է։
1975 թվականին Սլովակիայի գիտությունների ակադեմիան ունեցել էր 30 իսկական անդամ և 37 թղթակից-անդամ (նրանցից 21-ը միաժամանակ Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի անդամներ էին)։ Այն ժամանակ այն միավորում էր 19 գիտական կոլեգիա, շուրջ 50 գիտական հաստատություններ, այդ թվում` Բրատիսլավայում (ֆիզիկայի, կենսաբանության, տեխնիկական կիբեռնետիկայի, երկրաբանական և այլն), Կոշիցեում (փորձարարական ֆիզիկայի, հանքարդյունաբերության, հելմինթոլոգիայի և այլն) և Նիտրայում (հնագիտական)։
1980-ական թվականներին Սլովակիայի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում աշխատում էին մոտ 4000 աշխատող, այդ թվում` 85 դոկտոր և ավելի քան 700 գիտությունների թեկնածու։ Հրատարակվել են ավելի քան 30 գիտական ամսագրեր։ Սլովակիայի գիտությունների ակադեմիայի նախագահը Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի առաջին փոխնախագահն էր։ 1991 թվականին Սլովակիայի գիտությունների ակադեմիան ունեցել է ավելի քան 50 ակադեմիկոս, 60 թղթակից-անդամ և մոտ 50 գիտական հաստատություն։
Ներկայումս Սլովակիայի գիտությունների ակադեմիան Սլովակիայում անկախ, ինքնակառավարվող գիտական կազմակերպություն է։ Բարեփոխված ակադեմիան հրաժարվեց գիտնականների ընտրովի-մշտական անդամակցության պրակտիկայից, փոխարենը ակադեմիան միավորում է երկրի գիտահետազոտական ինստիտուտները, որոնց ընտրված ներկայացուցիչները կազմում են ակադեմիայի բարձրագույն օրգանը` Սլովակիայի գիտությունների ակադեմիայի ասամբլեան (սլովակ.՝ Snem SAV), որը գործում է 4 տարվա գումարման կարգով։ Ասամբլեայի ընթացիկ կազմն ընտրվել է 2017 թվականին և կգործի մինչև 2021 թվականը։
2015 թվականի հունվարից Սլովակիայի գիտությունների ակադեմիայի նախագահը (պրեզիդենտ) Պավոլ Շայգալիկն է։
Սլովակիայի գիտությունների ակադեմիայի և նրա կազմակերպությունների հիմնական առաքելությունն է կատարել հիմնարար և կիրառական հետազոտություններ տեխնիկական, բնական, հումանիտար և հասարակական գիտությունների լայն շրջանակում։ Սլովակիայի գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական գործունեությունը նպատակ ունի գիտելիքները զարգացնել միջազգային մակարդակով, սրանով հանդերձ գործելով սլովակյան հասարակության ներկայիս պահանջներին համապատասխան։ Ակադեմիայի կազմակերպությունները կրթության բնագավառում համագործակցում են համալսարանների հետ, մասնավորապես` գիտական կադրերի և համալսարաններում դասախոսական գործունեության նախապատրաստումը։
Երկկողմ և բազմակողմ միջազգային և հայրենական գիտական նախագծերի օգնությամբ, մասնավորապես, ԵՄ կառուցվածքային ֆոնդերից և միջազգային ասոցիացիաների և հաստատությունների անդամակցությունից, մշակվել է միջազգային համագործակցության լայն համակարգ, դրանով իսկ նպաստելով միջազգային համատեքստում սլովակյան գիտության ինտեգրմանը։
Գիտությունների ակադեմիայի միջազգային ասոցիացիայում ունի դիտորդի կարգավիճակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
- ↑ https://allea.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Աղբյուրներ
խմբագրել- Словацкая Академия Наук. 1953—1983. Братислава. 1984. 154 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Словацкая академия наук. БСЭ.
- САН-1991
- Официальный сайт САН
- Elektronické noviny SAV Արխիվացված 2019-04-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |