Հայկական հզոր խմբակ, հինգ հայ կոմպոզիտորների խմբակ[1], որոնք ծնվել են 1920-1921 թվականներին, նախնական կրթություն ստացել 1934 թվականին Երևանում կազմավորված շնորհալի երեխաների խմբակում, ապա Երևանի կոնսերվատորիան ավարտելուն պես, 1945-1946 թվականներին ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Նրանց հիմնական ղեկավարներն էին Արամ Խաչատրյանն ու Դմիտրի Շոստակովիչը։ Այս անվանումը խմբակին տվեց ռուս ճանաչված երաժշտագետ Յուրի Կորևը, համեմատելով այն հայտնի ռուս կոմպոզիտորների Հզոր խմբակի հետ։ Խմբակի անդամներից չորսը արժանացել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը, Ալեքսանդր Հարությունյանն ու Առնո Բաբաջնյանը արժանացել են նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դեռևս երիտասարդ տարիքում։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ճանապարհորդելով Սովետական Հայաստանում 1940-ական թվականներին Մարիետա Շահինյանը նկատել է երիտասարդ կոմպոզիտորներին. «Հարությունյանն ու Բաբաջանյանը` երևանցիներ են, Միրզոյանը՝ ծնունդով Գորիից։ Նրանցից ամեն մեկն արդեն ուրվանշել է իր երաժշտական «դեմքը»։ Ինչպես նշում է «Անկախ թերթի» (Независимая газета) քննադատը, հայ կոմպոզիտորների այս խումբը «ներկայացնում է երկարատև համագործակցության փայլուն հնգյակ`մարդկային և ստեղծագործական առումներով, ինչը արտացոլվել է ամեն մեկի ներաշխարհի վրա, ամեն մեկի կոմպազիտորական կերպարի ձևավորման վրա»։ Ա. Հարությունյանն ու Ա. Բաբաջանյանը համահեղինակ են «Հայկական ռապսոդիայի», որը միասին կատարում էին երկու դաշնամուրի վրա։ Համագործակցության մեկ այլ օրիակ է՝ այս անգամ Ա. Բաբաջանյանի և Ղ. Սարյանի «Առաջին սիրո երգը» կինոֆիլմի երաժշտության համատեղ ստեղծումը։ Հայտնի է Է. Միրզոյանի «Արագ պարի» համատեղ կատարումը հեղինակի և Ա. Բաբաջանյանի կողմից։ Դաշնակահար և երաժշտագետ Շահան Արծրունու խոսքերով «երաժշտության բնագավառում Հայկական հզոր խմբակի ներկայացուցիչները հիմնադրեցին հայկական երաժշտական դպրոց»։

Անդամներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Շահինյան, «Ճանապարհորդություն Սովետական Հայաստանով» (Мариэтта Сергеевна Шагинян. Путешествие по Советской Армении), 1950, էջ 216
  2. Երգ հավերժության (Песня для вечности / Независимая газета, Марк Петросян 2001-01-20)
  3. Շահան Արծրունի, Ադամ Խուդոյանի 85-ամյակին նվիրված համերգ (Sahan Arzruni, Concert marks composer Adam Khudoyan’s 85th anniversary, Armenian Reporter — 3/31/2007)

Գրականություն խմբագրել

  • Հայրապետյան Ս. Ս., «Հայոց Մեծերը», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2013, էջ 83
  • Սարյան Ա. Ա., «Ռուսական կրթության նշանակությունը«Հայկական հնգյակի» ստեղծագործական հասունացման ընթացքում», Մշակույթների երկխոսություն։ Միջազգային գիտաժողովի նյութեր, Գյումրի, 2008