Աուրովիլ

Հարավային Հնդկաստանում փորձարարական բնակավայր:

Աուրովիլ (թարգմ.՝ Արշալույսի քաղաք), քաղաք Հնդկաստանի հարավում։ Հիմնադրվել է 1968 թվականին[2]։ Քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանության և պաշտպանության ներքո։ Այն տեղակայված է Թամիլ Նադու նահանգում, Պուդուչերի քաղաքի մոտ։ Քաղաքը հիմնադրվել է Միրա Ալֆասայի(հանրությանը հայտնի որպես «Մայրիկ» ) կողմից[3][4][5]։ Նա Շրի Աուրոբինդոյի` հնդիկ փիլիսոփայի հոգևոր գաղափարակիցն էր։ Նրանք միասին հիմնադրել են «Ինտեգրալ յոգա» կրոնա-փիլիսոփայական ուսմունքը։

Բնակավայր
Աուրովիլ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված էփետրվարի 28, 1968 թ.
Մակերես10 կմ²
Բնակչություն3288 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0413
Փոստային դասիչ605101
Պաշտոնական կայքauroville.org
Աուրովիլ (Հնդկաստան)##
Աուրովիլ (Հնդկաստան)

1965 թվականին տեղի է ունենում Ալֆասայի առաջին հանրային ելույթը, որի ընթացքում նա նշում է, որ Աուրովիլը պետք է համաշխարհային քաղաք լինի, որտեղ տարբեր երկրներից եկած կանայք և տղամարդիկ կկարողանան ապրել խաղաղ և ներդաշնակ միջավայրում` մի կողմ դնելով միմյանց դավանանքը, ազգությունը և քաղաքական հայացքները։ Աուրովիլի նպատակն է միավորել մարդկանց։

Քաղաքի բացման արարողությունը տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 28-ին։ Արարողությանը մասնակցել են 124 երկրների ներկայացուցիչներ։

Այժմ Աուրովիլում մոտ չորս տասնյակ ազգերի ներկայացուցիչներ են ապրում, ովքեր տարբեր ոլորտներում են աշխատում. գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արհեստ, արվեստ և այլն[6]։ Քաղաքը նախկինում չոր անապատ էր, իսկ այժմ կատարելապես բնակելի է։

Թղթադրամի և մետաղադրամի փոխարեն բնակիչներին տրվել են հաշվեհամարներ, որոնք կապված են կենտրոնական հաշվին։ Զբոսաշրջիկներին տրվում են ժամանակավոր հաշվեհամարներ։ Աուրովիլի բոլոր բնակիչներն ամեն ամիս պետք է իրենց ներդրումն ունենան համայնքի համար։ Նրանք կարող են մյուսներին օգնել կամ գումարով կամ էլ աշխատանքով։

Ծագումնաբանություն խմբագրել

Աուրովիլ (արշալույսի քաղաք) անվանումը ծագել է ֆրանսերեն "aurore" (արշալույս) և "ville" (քաղաք) բառերից։ Այն նաև անվանում են Աուրոբինդոյի քաղաք։

 
Մատրիմանդիրը

Մատրիմանդիր խմբագրել

Քաղաքի կենտրոնում գտնվում է Մատրիմանդիրը։ Ներսում պետք է պարտադիր լռություն պահպանել, որպեսզի չխախտվի տիեզերական հանգստությունը։ Մատրիմանդիրի հարակից տարածքը կոչվում է Խաղաղության տարածք։ Մատրիմանդիրի ներսում կան պտուտակաձև աստիճաններ, որոնք տանում են վերևի հարկում տեղակայված սպիտակ մարմարե սենյակ։ Այն համարվում է մի վայր, որտեղ մարդիկ կարող են գտնել իրենց գիտակցությունը։

Այստեղ կան արևային էներգիայի կայաններ և ողջ տարածքը շրջապատված է մշակովի այգիներով։

Քաղաքի կենտրոնում կան չորս կենտրոններ. բնակելի գոտի, արդյունաբերական գոտի, մշակութային կրթական գոտի, միջազգային գոտի։ Քաղաքի ծայրամասում գտնվում է Կանաչ գոտին, որտեղ կան գործարաններ, անտառներ, բուսաբանական այգիներ և այլն։

 
Ինուկսուկ Աուրովիլում

Իրավական կարգավիճակ և կառավարություն խմբագրել

Մինչ 1980 թվականը քաղաքը ամբողջովին գտնվում էր Աուրոբինդոյի հսկողության տակ։ Սակայն 1980 թվականին Հնդկաստանի կառավարությունը ստանձնեց քաղաքի պահպանումն ու զարգացումը։ Այս փոփոխության հիմնական պատճառը Միրա Ալֆասայի մահն էր (1973 թվականին)։ Սրա հետևանքով օր օրի սրվում էին քաղաքի բնակիչների և հնդիկ հասարակության հարաբերությունները։ Բնակիչները դիմեցին Ինդիրա Գանդիին, ինչից հետո այս ամենին միջամտեց նաև Հնդկաստանի վարչապետը։ Հնդիկ հասարակությունը վիճարկում է Հնդկաստանի Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն վերջնական դատավճռի համաձայն քաղաքի կառավարումը ամբողջովին հանձնվում է Հնդկաստանի կառավարությանը։

Բնակչություն խմբագրել

Ի սկզբանե քաղաքը նախատեսված էր 50.000 բնակչության համար[2] : Առաջին քսան տարիներին քաղաքն ուներ ընդամենը 400 բնակիչ` ժամանած 20 երկրներից։ Հաջորդ քսան տարիների ընթացքում այս թիվն աճեց մինչև 2000` միավորելով 40 երկրների բնակիչների։ 2016 թվականի մայիսի տվյալների համաձայն քաղաքի բնակչությունը կազմում է 2487 մարդ, որից 1854-ը տղամարդիկ և կանայք են, իսկ 633-ը` երեխաներ։ Ընդհանուր առմամբ քաղաքում բնակվում են 49 երկրների ներկայացուցիչներ[7] :

Ժողովրդագրություն խմբագրել

Ստորին ներկայացված է Աուրովիլի բնակչությունն ըստ ազգության[7].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://auroville.org/page/census-dec-2022-auroville-population-539
  2. 2,0 2,1 Auroville in brief Official website.Updated 30 March 2016. Retrieved 28 May 2016
  3. «Roger Anger as architect». Boloji.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  4. «Auroville founded by Mira Richards». Architectureweek.com. 2005 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  5. «Mirra Alfassa as other name». Auroville.info. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  6. (անգլերեն) [1]Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Արխիվացված 2013-11-13 Wayback Machine Auroville, India Արխիվացված 2013-11-13 Wayback Machine, sur le site www.iisd.org.
  7. 7,0 7,1 Census – Auroville population May 2016 Official website for Auroville Retrieved 28 May 2016
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուրովիլ» հոդվածին։