Աբաս Բագրատունի (սպարապետ)

սպարապետ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)

Աբաս Բագրատունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 9-րդ դար), հայոց սպարապետ 862 - 892 թվականներին։ Սմբատ Խոստովանողի ավագ որդին, Աշոտ Ա-ի եղբայրը, Սմբատ Ա-ի հորեղբայրը։

Աբաս Բագրատունի
Bagratuni flag.svg
Դրոշ
Հայոց սպարապետ
862 - 892
Նախորդող Աշոտ Ա Մեծ
Հաջորդող Շապուհ սպարապետ
 
Մասնագիտություն՝ սպա
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր 9-րդ դար
Դինաստիա Բագրատունիներ Բագրատունիներ
Հայր Սմբատ Խոստովանող
Մայր Հռիփսիմե իշխանուհի
Ամուսին Անանուն Բագրատունի
 
Ռազմական ծառայություն
Ծառայության տարիներ՝ 862-892
Պատկանելություն՝ Արաբական խալիֆայություն, Բագրատունիների թագավորություն
Կոչում՝ Հայոց սպարապետ

Հզորացնելով արքունի բանակը (40 հազար զինվոր)՝ պայքարել է արաբական ամիրայությունների դեմ։ Հայտնի է կենտրոնախույս ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆ (Ջահապ) պարսիկին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի և Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890 թվականին ըմբոստացել է Սմբատ Ա-ի դեմ, հաջողության չհասնելով՝ հաշտվել և շարունակել սպարապետությունը։ Վերակառուցել է Կարս բերդաքաղաքի ամրությունները, հիմնել ապարանք[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 9 

ԳրականությունԽմբագրել

  • «Պատմութիւն տիեզերական», Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), ԱՊԲ, 1885, Բ., բ.

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
  • «Պատմութիւն Հայոց», Հովհաննես Դրասխանակերտցի, կթ, լ, իը
  • «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Գ., ի.
  • «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 676-678, 705-710
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15