Անտիոքոս Դմիտրիևիչ Կանտեմիր (ռուս.՝ Кантемир, Антиох Дмитриевич, սեպտեմբերի 21, 1708(1708-09-21)[1][2][3], Կոստանդնուպոլիս[4][5][2] - ապրիլի 11, 1744(1744-04-11)[4][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][4][6][…]), ռուս իշխան, երգիծաբան և դիվանագետ, Ռուսաստանի վաղ լուսավորական գրականության գործիչ։ Տաղաչափական ոճի ռուս մեծ բանաստեղծ (միչև Տրեդիակովսկի–Լոմոնոսովի ռեֆորմը)։ Նրա ստեղծագործությունները նշանակալի դեր են խաղացել ռուս գրական լեզվի և տաղաչափության զարգացման գործում[8]։

Անտիոքոս Կանտեմիր
ռուս.՝ Антиох Кантемир
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1708(1708-09-21)[1][2][3]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[4][5][2]
Մահացել էապրիլի 11, 1744(1744-04-11)[4][2][3][…] (35 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][4][6][…]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Մոլդովական իշխանություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, փիլիսոփա, գրող, թարգմանիչ և գրական քննադատ
Ծնողներհայր՝ Դիմիտրիե Կանտեմիր[4][7][6][…], մայր՝ Casandra Cantacuzino?[4]
Զբաղեցրած պաշտոններդեսպան
 Antiochus Cantemir Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Անտիոքոս Կանտեմիրը մոլդովացի ազնվական Դմիտրի Կոնստանտինովիչ Կանտեմիրի (1676—1723) և Կասանդրա Կանտակուզենի կրտսեր որդին էր։

Ծնվել է Կոստանդնուպոլսում (Ստամբուլ)։ 1711 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ նրա հայրը ստացել է իշխանական տիտղոս։ Անտիոքոսի քույրը՝ Մարիան, երկար ժամանակ եղել է Պետրոս I-ի սիրուհին։ Լուրեր էին պտտվում, որ Պետրոս I-ը մտադիր էր ամուսնանալ նրա հետ։

Կանտեմիրը ստացել Է գերազանց տնային կրթություն, որը լրացրել է Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում և Գիտությունների ակադեմիայում կարճաժամկետ ուսումնառությամբ։

Տասնհինգ տարեկանում Անտիոքոսը կորցրել է հորը։ Հայրը իր կտակում հրաժարվել է ժառանգություն թողնել այն որդուն, ով կզբաղվեր գիտական գործունեությամբ, և նա նկատի ուներ հենց Անտիոքոսին՝ «խելքով և գիտելիքներով ամենալավին»։

Կանտեմիրը մասնակցել է կայսրուհի Աննա Յոհանովնայի թագադրմանը, մասնավորապես նա էր կարդում միապետի տիտղոս ստանալու ազնվական խնդրագիրը (դրա բավարարումը կնշանակեր ոչնչացնել Գերագույն Գաղտնի խորհրդի մշակած պայմանները)։ Այնուամենայնիվ, երբ խոսք գնաց ազնվականներին քաղաքական իրավունքներ տալուն, Կանտեմիրը միանգամայն համաձայն էր Պետրոս Մեծի կողմից հաստատված պետական կարգը պահպանելուն։

1732 թվականի հունվարի 1-ին Կանտեմիրը մեկնում է արտասահման՝ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու։ Նա չէր մասնակցում Ռուսաստանի ներքին քաղաքական կյանքին, սկզբում (մինչև 1738 թվականը) Ռուսաստանի ներկայացուցիչն էր Լոնդոնում, այնուհետև՝ Փարիզում։ Կանտեմիրը մահացել է 1744 թվականի մարտի 31-ին Փարիզում, թաղվել է Մոսկվայի Նիկոլսկի հունական վանքում։ Այսօր նրա գերեզմանի վայրը հայտնի չէ։ 1935 թվականի ձմռանը վանքը քանդել են, ներառյալ գերեզմանները ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի շենքը կառուցելու համար[9]։ 1935 թվականի փետրվարի սկզբին աշխատավոր գյուղացիների և Կարմիր բանակի Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեի հուշարձանների պահպանության հանձնաժողովի նախագահությունը գրություն է ուղարկում Պատմության պետական թանգարան։ Այս նամակը իր մեջ ներառում էր խնդրանք. «Հաշվի առնելով Նիկոլսկայա փողոցում գտնվող նախկին հունական վանքի քանդումը՝ այնտեղ գերեզմանները բացել, թանգարանային իրերը վերականգնել, ռուս առաջին երգիծաբան Անտիոքոս Կանտեմիրի մնացորդները տեղափոխել Նովոդևիչի մայր եկեղեցու նոր գերեզմանատան գրական անկյուն»[10]։ Այս նամակի վերաբերյալ կայացվել է հետևյալ որոշումը. «Ցավոք, ձեր բողոքարկումը մեկ ամսով ուշացել է»[10]։ Սա նշանակում էր, որ բոլոր գերեզմանները, ներառյալ Կանտեմիրինը, քանդվել էին 1935 թվականի հունվարին և շինարարական թափոնների հետ միասին տեղափոխվել աղբավայր[10]։

Գրական գործունեություն խմբագրել

Վաղ ստեղծագործություն խմբագրել

Կանտիմիրի գրական գործունեությունը սկսվել է 1720-ականների կեսերից։ Կանտեմիրը գրել է սիրո քնարերգություն, ֆրանսերենից թարգմանություններ կատարել։ Հենց այդ ժամանակ էլ արել է իր առաջին փորձը երգիծական ժանրում։

1727 թվականին երիտասարդ Կանտեմիրը հրատարակել է իր առաջին գիրքը, որը շատ օգտակար էր բոլոր նրանց համար, ովքեր մինչ այդ հետաքրքրված են եղել եկեղեցական սլավոնական լեզվով։ Գրքում սլավոնական Սաղմոսագրքի յուրաքանչյուր բառի համար նշված են դրա օգտագործման բոլոր դեպքերը՝ գրելով սաղմոսի և բանաստեղծության համարները։ Գիրքը նվիրված է կայսրուհի Եկատերինա I-ին, ով մեծ ներդրում է ունեցել դրա հրատարակության գործում։ Ավելի ուշ, այդ գրքի օրինակով այլ հեղինակների կողմից և եկեղեցական սլավոնական Աստվածաշնչի որոշ այլ մասերի համար էլ են գրանցումներ կատարվել, չնայած այդ աշխատանքը մինչհամակարգչային ժամանակները ամբողջությամբ չէր ավարտվել։

Երգիծաբանություն խմբագրել

1729 թվականին հայտնվեց նրա առաջին երգիծական ստեղծագործությունը՝ «На хуля́щих уче́ние»: Երգիծանքն ուներ հզոր քաղաքական իմաստավորում` Պետրոս I-ի մահից հետո Ռուսաստանում շատերը դեմ էին իր սկսած բարեփոխումներին, այն բարձր գնահատեց Ֆեոֆան Պրոկոպովիչը։

Ընդհանուր առմամբ, Կանտեմիրը հորինել է 8 երգիծական ստեղծագործություն, վերջին 4-ը` արտասահմանում։ Նրանց մեջ, հետևելով լուսավորության ավանդույթին, նա ուսուցանում է «ինչ է լավը, և ինչը վատ», երևան է հանել արատները՝ ինչպես հասարակական, այնպես էլ մարդկային։ Կանտեմիրը գրական գործունեությունը համարել է իր քաղաքացիական պարտքը։ Իր երկրորդ երգիծանքի նախաբանում նա գրել է. «Նրանց վերջին հարցին, ովքեր ինձ դատի առջև են կանգնեցնում, ես պատասխանում եմ. որ այն ինչ ես գրում եմ,- գրում եմ որպես քաղաքացի` վանելով այն ամենը, ինչը կարող է իմ համաքաղաքացիների համար վնասակար լինել»։

Անտիոքոս Կանտեմիրի երգիծանքները չեն հրատարակվել նրա կենդանության օրոք, չնայած շատ հայտնի են եղել։ Նրա երգիծանքի առաջին հրատարակությունը, որը թարգմանվել էր ֆրանսերեն, հրատարակվել է 1749 թվականին Լոնդոնում։ Ռուսաստանում նրա երգիծաբանությունը առաջին անգամ տպագրվել է 1762 թվականին, այսինքն՝ հեղինակի մահից 18 տարի անց։

Ֆոնտենյելի թարգմանություն խմբագրել

Надпись к портрету князю
Антиоху Димитриевичу Кантемиру
Се князь изображен Молдавский Кантемир,
Что первый был отцом российскиих сатир,
Которы в едкости Боаловым равнялись
И коих остротой читатели пленялись.

Но только ль что в стихах он разумом блистал?
Не меньше он и тем хвалы достоин стал,
Что дух в нём мудрого министра находился:
И весь британский двор политике его дивился.
Дмитриев, Иван Иванович, 1777

1729 և 1730 թվականները Կանտեմիրի տաղանդի և գրական գործունեության ծաղկման տարիներն էին։ Նա ոչ միայն գրել է այս ժամանակաշրջանի իր նշանավոր երգիծական ստեղծագործությունները, այլև թարգմանել է Ֆոնտենելի «Խոսակցություն բազում աշխարհների մասին» գիրքը՝ ավելացնելով մանրամասն մեկնաբանություններ։ Երբ Կանտեմիրի ուսուցիչը՝ Ակադեմիկոս Քրիստոփոր Գրոսը, «Խոսակցություններ»-ի հրատարակման համար դիմեց Գիտությունների ակադեմիա, գրասենյակի ղեկավար Շումախերը պահանջեց նախնական թույլտվություն կառավարությունից և սինոդից[11]: Թույլտվության ստանալու համար նամակագրությունը ձգվեց մինչև 1738 թվականը և հարցը վերջնականապես դրական լուծում ստացավ, բայց գիրքը հրատարակվեց միայն 1740 թվականին։ Գրականության մեջ ներկայացվում է Բրոքհաուսի և Եֆրոնի հանրագիտական բառարանի այն պնդումը, որ Ելիզավետա Պետրովնայի օրոք այն արգելված էր, քանի որ «հակասում էր հավատքին և բարոյականությանը»։ Սակայն դրա մասին ոչ մի վավերագրական ապացույց չկա, ավելին 1761 թվականին լույս տեսավ երկրորդ հրատարակությունը։

Բանաստեղծություններ խմբագրել

Կանտեմիրը փոխեց մի քանի սաղմոս, սկսեց գրել առակներ, և իր նվիրումով ճանապարհ հարթեց հաջորդ սերնդի երգիծաբան ստեղծագործողների համար՝ անխնա ծաղրելով այն հույսերը, որոնք ռուս «քաղաքացին» դրել էր իշխանությունների վրա։ Նրա առակները նույն ձևն ունեին։ Նա նախ և առաջ ապավինում էր «եզոպոսյան լեզվին»՝ իր մասին խոսելով «На Эзопа» էպիգրամում։ «ճիշտ չլինելով՝ ամեն ինչ ուղիղ ասել գիտեմ… Ես շատ հոգիներ ուղղեցի՝ ճշմարտությունը սխալ սովորեցնելով»։

Կանտեմիրը փոխադրեց մի քանի սաղմոս, սկսեց գրել առակներ, նա ծանոթացնում էր իր երգիծաբանությանը, որը ճանապարհ հարթեց ապագա ներբող կազմողների/գրողների համար։ Նա չէր զլանում երգիծական դատողություններ անել այն մասին, որ ռուս «քաղաքացիները» վստահում էին իշխանություններին։ Նրա առակները նույն բնույթն ունեին։ Նա նախ և առաջ ապավինեց «եզոպոսյան լեզվին»՝ իր մասին խոսելով «Եզոպոսում» էպիգրամում։ «Չլինելով ուղիղ, ես գիտեմ ամեն ինչ ուղիղ ... Ես շտկեցի շատ հոգիներ՝ կեղծ ուսուցանելով ճշմարտությունը»։

Տաղաչափություններ խմբագրել

Իր աշխատություններում Կանտեմիրը գործածել է տաղաչափական ոտանավորներ, որոնք Լոմոնոսովի «Նամակ ռուսական բանաստեղծության կանոնների մասին» աշխատությունից հետո (1739) իրենց տեղը աստիճանաբար զիջել են վանկաշեշտական ոտանավորներին։ Կանտեմիրը ակտիվորեն մասնակցել է տաղաչափական մեթոդների վերաբերյալ քննարկումներին՝ 1743 թվականին գրելով «Նամակ Հարիտոն Մակենտինից՝ ընկերոջը՝ ռուսական բանաստեղծությունների ստեղծման մասին» աշխատությունը, որում պաշտպանել է վանկերի ճշգրտումը։ Այս աշխատանքը տպագրվել է բանաստեղծի մահից հետո՝ 1744 թվականին։

Փիլիսոփայական տերմինաբանություն խմբագրել

Նա ռուսերեն խոսքի գործածության մեջ է մտցրել պատգամավոր, սկիզբ (սկզբունք)[12], դիտում, բնական էություն (բնություն), նյութ (հումք)[13], կենտրոնակետ, քննադատ, ճաշակ (որպես դատելու կարողություն) բառերը, ինչպես նաև հասկացություն տերմինը։

Մատենագրություն խմբագրել

Պ. Ա. Եֆրեմովի խմբագրությամբ նրա ստեղծագործությունների ժողովածույում կա նաև Կանտեմիրի կենսագրությունը, որը գրվել է Վ. Յ. Ստոյունինի կողմից։ 1848 թվականին լույս է տեսել Կանտեմիրի մասին Դուդիշկինի քննադատական հոդվածը, որը տեղ է գտել «Սովրեմեննիկ» ամսագրում։ Կանտեմիրի մասին գրված ամեն ինչի և նրա քաղաքական և գրական գործունեությունը ինքնուրույն լուսաբանելու փորձ է Սեմենտկսկու կողմից գրված «Ա. Դ. Կանտեմիր, նրա կյանքն ու գրական գործունեությունը» (Սանկտ Պետերբուրգ, 1893, Ֆ. Ֆ. Պավլենկովի կենսագրական գրադարան) և «Մեր բացահայտող գրականության հիմնադիրը» («Պատմական տեղեկագիր», մարտ, 1894) աշխատությունները։ Կանտեմիրի երգիծական ստեղծագործությունները աբբա Գուասկի կողմից թարգմանվել են ֆրանսերեն («Satires du pr. Cantemir», 1749), իսկ Շպիլկերի կողմից՝ գերմաներեն («Freie Übersetzung der Satiren des Pr. Kantemir», Բեռլին, 1852)։

2004 թվականին լույս տեսավ Կանտեմիրի կողմից կազմված և ձեռագրով մնացած ռուս-ֆրանսերեն բառարանը, որը հանդիսանում է XVIII-րդ դարի ռուսաց լեզվի պատմության կարևոր աղբյուր։

Ստեղծագործություններ խմբագրել

Հիշողություն խմբագրել

Արվեստում խմբագրել

  • Անտիոքոս Կանտեմիրը Վալենտին Պիկուլի «Խոսքն ու գործը» պատմական վեպի հերոսներից մեկն է։

Գրականություն խմբագրել

  • Веселитский В. В. Антиох Кантемир и развитие русского литературного языка. — М.: Наука, 1974. — 72 с. — (Из истории мировой культуры).
  • Западов А. В. Поэты XVIII века: (А. Кантемир, А. Сумароков, В. Майков, М. Херасков): Литературные очерки / А. В. Западов; Рецензенты: канд. филол. наук М. И. Алексеева, член Союза писателей СССР А. В. Кикнадзе. — М.: Изд-во МГУ, 1984. — 240 с. — 23 900 экз. (в пер.)
  • Сементковский Р. И. (1890–1907). «Кантемир, Антиох Дмитриевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Щеглов Ю. К. Антиох Кантемир и стихотворная сатира. — СПб.: Гиперион, 2004.
  • Довгий Ольга. «Развернуть старика…» Сатиры Кантемира как код русской поэзии. Опыт микрофилологического анализа. — М.: Издательство Кулагиной, 2012.
  • Веселитский В. В. Антиох Кантемир и развитие русского литературного языка. — Наука, 1974. — 72 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Кантемир, Антиох Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Кантемир, Антиох Дмитриевич (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 465—473.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Серман И. З. Кантемир (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1966. — Т. 3. — С. 372—373.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Сементковский Р. Кантемир, Антиох Дмитриевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 314—317.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Кантемир Антиох Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 M. G. Cantemir // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 209.
  7. 7,0 7,1 В. Р—в Кантемир, Дмитрий Константинович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIV. — С. 317.
  8. Кантемир, Антиох Дмитриевич // Энциклопедический словарь. Т. 2 / Гл. ред. Б. А. Введенский. — Л.: 2-я типография «Печатный двор» им. А. М. Горького, 1953.
  9. Цвиркун В. И. Легенда и реалии переноса останков Дмитрия Кантемира из Москвы в Яссы // Историческая экспертиза. — 2017. — № 1. — С. 98.
  10. 10,0 10,1 10,2 Цвиркун В. И. Легенда и реалии переноса останков Дмитрия Кантемира из Москвы в Яссы // Историческая экспертиза. — 2017. — № 1. — С. 103.
  11. Веселитский, 1974
  12. Кантемир Антиох Дмитриевич
  13. [dic.academic.ru/dic.nsf/enc_philosophy/6266/%D0%9A%D0%90%D0%9D%D0%A2%D0%95%D0%9C%D0%98%D0%A0 КАНТЕМИР Антиох Дмитриевич]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիոքոս Կանտեմիր» հոդվածին։